Գրանդ Լեյք (Կոլորադո)
Գրանդ Լեյք, փոքր քաղաք ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Գրանդ վարչական շրջանում։ Ըստ 2010 թվականի մարդահամարի բնակչությունը կազմում է 471 մարդ[2]։ Հիմնադրված լինելով 1881 թվականին՝ Գրանդ Լեյքը գտնվում է ծովի մակարդակից 2551 մետր բարձրության վրա և իր անունն ստացել է այն լճի անունից, որի ափերին տեղակայված է։ Գրանդ Լեյք լիճը համարվում է Կոլորադոյի ամենամեծ ջրային տարածքը։ Գրանդ Լեյք քաղաքը սկզբնապես կազմակերպություն է եղել և զբաղվել է Լուլու, Թելլեր և Գեզքիլ քաղաքների հանքափորերին պարեն մատակարարելով, բայց այսօր այն տուրիստական վայր է Ռոքի Մաունթին ազգային այգու արևմտյան մասում, որը երեք կողմերից շրջապատում է լիճն ու քաղաքը։ 1882-1888 թվականներին Գրանդ Լեյքը եղել է Գրանդ վարչական շրջանի կառավարության նստավայրը։ Այն իրավական կարգավիճակ է ստացել 1944 թվականի հունիսի 23-ին։
Բնակավայր | ||
---|---|---|
Գրանդ Լեյք | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Գրանդ շրջան | |
Հիմնադրված է | 1879 թ. | |
Մակերես | 2,7183 կմ², 2,736757 կմ² | |
ԲԾՄ | 2551 մետր | |
Բնակչություն | ▼410 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | MDT? | |
Հեռախոսային կոդ | 970 | |
Փոստային դասիչ | 80447 | |
Պաշտոնական կայք | townofgrandlake.com(անգլ.) | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելԳրանդ Լեյքը տեղակայված է Գրանդ վարչական շրջանի հյուսիսարևելյան մասում 40°15′02″ հս․ լ. 105°49′28″ ամ. ե.HGЯO (40.250493, -105.824323).[3]: ԱՄՆ-ի Ռութ 34 (U.S. Route 34 (Trail Ridge Road)) մայրուղին քաղաքի արևմտյան մասից ձգվում է դեպի հյուսիս՝ Ռոքի Մաունթին ազգային այգի, և 72 կմ ոլորվում Էսթես այգու լեռներով։ Դեպի հարավ-արևմուտք ճանապարհը 24 կիլոմետր ձգվում է դեպի Գրենբի։
Համաձայն Միացյալ Նահանգների մարդահամարի բյուրոյի քաղաքի ողջ տարածքը կազմում է 2.7 կմ2։
Կլիմա
խմբագրելԻր դիրքի պատճառով Գրանդ Լեյքը ունի մերձարկտիկական կլիմա տարվա մեջ միջինը 49 օր տևացող վեգետացիայի շրջանով։ Գիշերը սառն է լինում նույնիսկ ամառային ամիսներին և միայն երեք ամսի է 10 °C-ից բարձր տաքություն գրանցվում։
Գրանդ Լեյքի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 53 (12) |
56 (13) |
67 (19) |
73 (23) |
82 (28) |
89 (32) |
92 (33) |
92 (33) |
89 (32) |
80 (27) |
68 (20) |
55 (13) |
92 (33) |
Միջին բարձր °F (°C) | 32.4 (0.2) |
36.0 (2.2) |
43.3 (6.3) |
50.5 (10.3) |
60.1 (15.6) |
70.6 (21.4) |
76.4 (24.7) |
74.3 (23.5) |
67.8 (19.9) |
56.0 (13.3) |
40.6 (4.8) |
31.5 (−0.3) |
53.3 (11.8) |
Միջին ցածր °F (°C) | 4.3 (−15.4) |
6.3 (−14.3) |
13.4 (−10.3) |
20.3 (−6.5) |
28.0 (−2.2) |
34.1 (1.2) |
39.4 (4.1) |
38.3 (3.5) |
31.4 (−0.3) |
23.5 (−4.7) |
13.6 (−10.2) |
5.1 (−14.9) |
21.5 (−5.8) |
Ռեկորդային ցածր °F (°C) | −43 (−42) |
−41 (−41) |
−36 (−38) |
−21 (−29) |
1 (−17) |
16 (−9) |
21 (−6) |
18 (−8) |
7 (−14) |
−8 (−22) |
−28 (−33) |
−35 (−37) |
−43 (−42) |
Տեղումներ դյույմ (մմ) | 1.52 (38.6) |
1.42 (36.1) |
1.38 (35.1) |
1.59 (40.4) |
1.78 (45.2) |
1.60 (40.6) |
1.91 (48.5) |
2.31 (58.7) |
1.82 (46.2) |
1.49 (37.8) |
1.27 (32.3) |
1.70 (43.2) |
19.79 (502.7) |
Ձյան տեղումներ դյույմ (սմ) | 27.3 (69.3) |
20.9 (53.1) |
16.3 (41.4) |
15.5 (39.4) |
3.3 (8.4) |
0.2 (0.5) |
0 (0) |
0 (0) |
0.5 (1.3) |
7.5 (19.1) |
20.1 (51.1) |
25.7 (65.3) |
142.8 (362.7) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) | 14 | 12 | 12 | 11 | 13 | 12 | 14 | 15 | 13 | 10 | 12 | 14 | 150 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) | 14 | 11 | 8 | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 10 | 13 | 72 |
աղբյուր: NOAA (extremes 1939–present)[4] |
Գրանդ լիճ
խմբագրելԳրանդ լիճը համարվում է Կոլորադոյի ամենամեծ և ամենախոր լիճը, ինչպես նաև Կոլորադո գետի ակունքը։
Գրանդ Լեյք Յաթ ակումբը մասնավոր է, որը հյուրընկալում է նավային մրցաշարեր։ Լճի վրա կան նաև հանրային և մասնավոր նավամատույցներ, նավեր և նավակներ։
Հայտնի բնակիչներ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
Գրանդ Լեյքի կենտրոնում ամռանը
-
Գրանդ Լեյքի զբոսաշրջիկներն ու հաճախորդները Գրանդ Մաունթին առևտրային կենտրոնում
-
Գրանդ Լեյքի Կաթոլիկական եկեղեցի
-
Գրանդ Լեյքը ձմռանը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «Geographic Identifiers: 2010 Demographic Profile Data (G001): Grand Lake town, Colorado». American Factfinder. U.S. Census Bureau. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «US Gazetteer files: 2010, 2000, and 1990». United States Census Bureau. 2011 թ․ փետրվարի 12. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «NowData - NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Արխիվացված է օրիգինալից 2021-05-08-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Schnell, Caramie (2011 թ․ հոկտեմբեր). «Vail Daily travel: A Grand getaway». Vail Daily. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Best, Allen (2004 թ․ հուլիս). «The Dark Side of Paradise». Colorado Central Magazine. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 11-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Town of Grand Lake official website
- Detailed map from CDOT(չաշխատող հղում)
- Grand Lake Chamber of Commerce Արխիվացված 2018-07-31 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրանդ Լեյք (Կոլորադո)» հոդվածին։ |