Գրայն (գերմ.՝ Grein), քաղաք և համայնք Ավստրիայում՝ Վերին Ավստրիա երկրամասի Պերգ շրջանում[2]։ Ընկած է Դանուբ գետի ափին, երկրամասի վարչական կենտրոնից՝ Լինց քաղաքից մոտավորապես 45 կիլոմետր դեպի արևելք[3]։ Զբաղեցնում է 18,5 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2005 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով եղել է 3103։ Պաշտոնական կոդը՝ 41105։
Ժողովրդագրություն
խմբագրել
Պատմական բնակչություն |
---|
Տարեթիվ | Բնակ․ | ±% |
---|
1869 | 1919 | — |
---|
1880 | 1890 | −1.5% |
---|
1890 | 1847 | −2.3% |
---|
1900 | 1953 | +5.7% |
---|
1910 | 1984 | +1.6% |
---|
1923 | 1839 | −7.3% |
---|
1934 | 2054 | +11.7% |
---|
1939 | 2005 | −2.4% |
---|
1951 | 2519 | +25.6% |
---|
1961 | 2518 | −0.0% |
---|
1971 | 2767 | +9.9% |
---|
1981 | 2817 | +1.8% |
---|
1991 | 2910 | +3.3% |
---|
2001 | 3109 | +6.8% |
---|
2011 | 3022 | −2.8% |
---|
2015 | 2973 | −1.6% |
---|
Գրայնի առավել հիշարժան տեսարժան վայրերից է Գրայնբուրգ ամրոցը, որը կառուցվել է 1488-ից 1493 թվականներին։ 1823 թվականին ամրոցը գնել է Սաքսե-Կոբուրգի և Գոթայի դուքս Էռնեստ I-ը, և ներկայումս այն պատկանում է դուքսի ընտանեկան հիմնադրամին, որը գլխավորում է Սաքսե-Կոբուրգի և Գոթայի իշխան Անդրեասը։ Այստեղ է ապրում դքսական ընտանիքը, սակայն ամրոցը բաց է նաև այցելուների համար։ Հարկաբաժիններից մեկը հատկացված է ավստրիական նավագնացության թանգարանին։ Քաղաքը կարևոր դեր է խաղացել Դանուբով նավագնացությունն ապահովելու գործում. այստեղ պատրաստվել են լոցմաններ, ովքեր նավապետներին օգնել են հաղթահարելու գետի սահանքներն ու այլ վտանգավոր տեղամասերը։
Հիշատակության է արժանի նաև այն փաստը, որ Գրայնում է գտնվում Ավստրիայի ամենահին թատրոնը։
-
-
Ռատուշան
-
Շուկայի հրապարակըь
-
Գրայնբուրգ ամրոցը
-
Տեսարան քաղաքից
Ծանոթագրություններ
խմբագրել
- Ludwig Commenda: Neuer illustrierter Führer durch von Grein und Umgebung sowie durch das Machland, Bahnstrecke Mauthausen–Grein. Hiebl, Grein 1910, S. 39–47 (Kapitel „Grein“;
- Bundesdenkmalamt Österreich (Hrsg.): Dehio-Handbuch – Oberösterreich Mühlviertel. Verlag Berger, Horn/Wien 2003, ISBN 978-3-85028-362-5.
- Leopold Riegler, Herbert Frank (mit Bildern von Karl Kaser): Grein an der Donau im Strudengau. Eigenverlag der Stadtgemeinde Grein, 2005.
- Naturraumkartierung Oberösterreich. Landschaftserhebung Gemeinde Grein. Endbericht. Gutachten Naturschutzabteilung Oberösterreich. 2004, S. 1–64 .
Արտաքին հղումներ
խմբագրել