Գուրգեն Մարգարյան

հայ զինվոր

Գուրգեն Արտուշի Մարգարյան (սեպտեմբերի 26, 1978(1978-09-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 19, 2004(2004-02-19), Բուդապեշտ, Հունգարիա), հայ լեյտենանտ։ Սպանվել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում։ Թաղված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Գուրգեն Մարգարյան
սեպտեմբերի 26, 1978(1978-09-26) - փետրվարի 19, 2004(2004-02-19) (25 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիա
ԳերեզմանԵռաբլուր
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԶորատեսակՀայաստանի ցամաքային զորքեր
Կոչումլեյտենանտ
ԶորամասՀայաստանի Զինված Ուժեր
ԿրթությունՀԱՊՀ

Կրթություն խմբագրել

Մարգարյանը ծնվել է Երևանում։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բակալավրի աստիճան ստանալուց հետո զորակոչվում է Հայաստանի Հանրապետության Զինված Ուժեր։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո շարունակում է ծառայությունը զինված ուժերում և դառնում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության սպա։

Սպանություն խմբագրել

2004 թվականի հունվարի 11-ից Գուրգեն Մարգարյանը մասնակցում էր ՆԱՏՕ«Գործընկերություն հանուն խաղաղության» անգլիալեզու ուսումնական դասընթացներին։ Փետրվարի 19-ին սպանվեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից, որը քնած ժամանակ կացնի 16 հարված է հասցրել դեմքին՝ դրանով իսկ համարյա անջատելով գլուխը մարմնից[1]։

Պատմություն խմբագրել

 
Գուրգեն Մարգարյանի շիրիմը Եռաբլուր պանթեոնում

Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում բնակվող Քութի Բալաշը հետո պատմել է. «Երեկոյան ինքը թեյել է, գնացել քնելու, Գուրգենը շարունակել է պարապել, ապա 21:30-ի սահմաններում գնացել է հայաստանցի մեկ այլ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակը։ Թե երբ է վերադարձել, հունգարացին չի զգացել, միայն առավոտյան կողմ զգացել է, որ ինչ որ մեկը վառել է լույսը։ Մտածել է՝ Գուրգենն է, հետո լսելով խլացված ձայներ` շրջվել է, ու տեսել ադրբեջանցուն՝ Ռամիլ Սաֆարովին, մեծ կացինը ձեռքին կանգնած Մարգարյանի անկողնու մոտ[2]։

«Այդ ժամանակ ես հասկացա, ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել։ Չորս բոլորը արյուն էր։ Ես սկսեցի գոռալ, որ ադրբեջանցին դադարեցնի իր գործը։ Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ չի վնասի։ Նրա դեմքի արտահայտությունը ուրախ էր, կարծես թե կարևոր գործ էր վերջացրել։ Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ» - պատմել է հունգարացին»։

Սպանությունից անմիջապես հետո ադրբեջանցին գնում է մյուս հայ սպայի սենյակը՝ ցանկանալով նրան նույնպես սպանել։ Միջանցքում նա հանդիպել է աղմուկի վրա դուրս եկած ուզբեկ սպային, ադրբեջանցին նրան առաջարկել է միասին գնալ և սպանել երկրորդ հայ սպային։ Ուզբեկը փորձել է հանգստացնել մարդասպանին, բայց նրան չի հաջողվել հանդարտեցնել։

Ռամիլը արյունոտ կացինը ձեռքին մոտեցել է Մակուչյանի սենյակին, սակայն դուռը փակ է եղել։ Չկարողանալով կոտրել դուռը, նա սկսել է բարձր ձայնով վանկարկել Մակուչյանի անունը։ Կիսաքնած Մակուչյանը մոտեցել է դռանը, որպեսզի բացեր դուռը, բայց իր սենյակում ապրող Լիտվայի ներկայացուցիչը, ով երեկոյան փակել էր սենյակի դուռը, երկրորդ անգամ է փրկում հայ սպայի կյանքը[3][4]։

Սաֆարովի դատավարություն խմբագրել

Ռամիլ Սաֆարովի դատավարությունն անցավ Հունգարիայում։ Դատարանում Սաֆարովի պաշտպանությունը նրա գործողությունների խթան էր համարում Սաֆարովի վրա ղարաբաղյան պատերազմի իրադարձությունների հետքերը։ Դատարանի կողմից անցկացված բժշկական փորձաքննությունը նրան մեղսունակ ճանաչեց։ Դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության՝ առաջին 30 տարում առանց համաներման իրավունքի։ Դատավորն իր որոշումը բացատրեց Սաֆարովի կատարած հանցագործության առավել դաժանությամբ և նրանով, որ Սաֆարովն այդպես էլ չգիտակցեց իր գործողությունները[4]։ 2012 թվականի օգոստոսի 31-ին Սաֆարովի հանձնվեց Ադրբեջանին՝ հետագա պատիժն այնտեղ կրելու համար[5], և նույն օրն էլ ներում շնորհվեց Իլհամ Ալիևի կողմից[6], բնակարան նվեր ստացավ և կոչումը բարձրացվեց մինչ մայոր՝ ութ տարվա աշխատավարձի վճարումով, որոնք նա անցկացրել էր անազատության մեջ։ Տվյալ որոշումը հանգեցրեց Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման[5]։

 
Գուրգեն Մարգարյանի կիսանդրին Երևանում

Հիշատակ խմբագրել

Մարգարյանի սպանության կապակցությամբ իրենց ցավակցությունները հայտնեցին օտարերկրյա պետություններ և քաղաքական գործիչներ։ Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կ. Տոկաեևի հայտարարության մեջ ասվում է[7].

  Բուդապեշտում հայ սպայի ողբերգական մահվան լուրը Ղազախստանում ընդունեցին անհանգստությամբ և ցավով։ Մենք դատապարտում ենք այդ գործողության գազանությունն ու դաժանությունը և կարծում ենք, որ նման արարքներն ընդհանրապես ոչ մի արդարացում չունեն։  

Երևանում Գուրգեն Մարգարյանի անունը կրող դպրոց և հասարակական կազմակերպություն կա[8]։ Նրա անվան պուրակում տեղադրվել է հուշարձան[9]։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղւոմներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Marina Grigorian (2006 թ․ ապրիլի 20). "Murder Case Judgement Reverberates Around Caucasus". Institute for War & Peace Reporting. Արխիվացված է the original 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Retrieved 2012 թ․ սեպտեմբերի 3.
  2. "Այսօր Գուրգեն Մարգարյանի սպանության 15-րդ տարելիցն է". armdaily (in անգլերեն). Retrieved 2019 թ․ փետրվարի 19.(չաշխատող հղում)
  3. REGNUM. Հինգ տարի առաջ դաժանորեն սպանել են հայ սպա Գուրգերն Մարդարյանին ՏՎ
  4. 4,0 4,1 Григорян, Марина (2006 թ․ ապրիլի 25). ["Кавказ взбудоражен: вердикт оглашён". Institute for War and Peace Reporting. Արխիվացված from the original on 2012 թ․ սեպտեմբերի 4. Retrieved 2011 թ․ սեպտեմբերի 7. {{cite web}}: Check |url= value (help); Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  5. 5,0 5,1 "Венгрия заявила протест Азербайджану из-за Сафарова". Русская служба Би-би-си. 2012 թ․ սեպտեմբերի 2. Retrieved 2012 թ․ սեպտեմբերի 11.
  6. "Распоряжение Президента Азербайджанской Республики o помиловании Р.С.Сафарова". Официальный интернет сайт Президента Азербайджанской Республики. 2012 թ․ օգոստոսի 31. Արխիվացված from the original on 2013 թ․ օգոստոսի 1. Retrieved 2012 թ․ սեպտեմբերի 9.
  7. International response Archived 2008-05-17 at the Wayback Machine., Budapest Case, 2004
  8. "Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան համար 94 ավագ դպրոց". Արխիվացված է the original 2020 թ․ հուլիսի 12-ին. Retrieved 2020 թ․ հուլիսի 12.
  9. Հիշատակ և պատգամ. Երևանում բացվեց Գուրգեն Մարգարյանի կիսանդրին