Գուրգեն Բաբաջանյան

հայ կենսաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գուրգեն Հմայակի Բաբաջանյան (սեպտեմբերի 16, 1907(1907-09-16)[1][2], Բաքու, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 5, 1983(1983-03-05)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային կենսաբան։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1948), կենսաբանական գիտությունների դոկտոր (1954), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)[3]։

Գուրգեն Բաբաջանյան
Ծնվել էսեպտեմբերի 16, 1907(1907-09-16)[1][2]
Բաքու, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էմարտի 5, 1983(1983-03-05)[2] (75 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունկենսաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ[1][2]
Գործունեության ոլորտգենետիկա
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1][2]
Կոչումակադեմիկոս[1]
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր[1][2] (1954)
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Գուրգեն Բաբաջանյանը ծնվել է Բաքվում։ 1932 թվականին ավարտել է միջինասիական բամբակի ինստիտուտը։ 1946–1953 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ գենետիկայի ինստիտուտի տնօրեն, 1948–1953 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ գյուղատնտեսական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղար և ՀԽՍՀ ԳԱ Նախագահության անդամ, 1956 թվականից՝ ՀԽՍՀ երկրագործության ԳՀԻ բույսերի գենետիկայի բաժնի վարիչ։ Գիտական աշխատանքները նվիրված են գյուղատնտեսական բույսերի բեղմնավորման կենսաբանությանը և գենետիկական հարցերի ուսումնասիրմանը։ Նրա ուսումնասիրություններով հաստատվեց օտարածին փոշոտման արդյունավետ ազդեցությունը ինցուխտի, տրամախաչման և հիբրիդացման վրա։ 1965 թվականից Բաբաջանյան զբաղվում է հետերոզիսի և կենսունակության (լետալության) գենետիկայի հարցերով։ Բացահայտել է լետալ գեների բազմալելության մի շարք օրինաչափություններ, որոնք պայմանավորում են հիբրիդի կենսունակության մակարդակը։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։

Աշխատություններ խմբագրել

  • Избирательная способность оплодотворения сельскохозяйственных растений, Ереван, 1947, 152 с.
  • Цветение, опыление и оплодотворение пшеницы, Ереван, 1955, 245 с[4].

Մամուլ խմբագրել

  • Հոդվածների մատենագիտություն[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Գուրգեն Բաբաջանյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 188