Գուավա
Psidium guajava fruit2.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Մրտենածաղկավորներ (Myrtales)
Ընտանիք Մրտենազգիներ (Myrtaceae)
Տրիբա Myrteae
Ցեղ Գուավա (Psidium)
L., 1753

Գուավա կամ Պսիդիում (լատ.՝ Psídiumմրտենազգիների ընտանիքի ցեղ, որն ընդգրկում է 100 տեսակ։ Գյուղատնտեսական նշանակություն ունեն բարձրորակ և յուրահատուկ համով պտուղների համար։

ԱրեալԽմբագրել

Գուավան հանդիպում է հասարակածային և մերձհասարակածային կլիմայական գոտիներում։ Հայրենիքը համարվում է Ամերիկան՝ Մեքսիկայի արևադարձային գոտիներից մինչև Հարավային Ամերիկայի հյուսիսային հատվածը։ Որոշ տեսակներ հաջողությամբ աճեցվում են Աֆրիկայում, Հնդկաստանում, Հարավարևելյան Ասիայում և Օվկիանիայում։

ՆկարագրությունԽմբագրել

Ոչ բարձր՝ սովորաբար 3-4 մ բարձրությամբ մշտադալար կամ կիսատերևաթափ ծառեր կամ թփուտներ են։ Որոշ տեսակներ կարող են ունենալ մինչև 10 մ բարձրություն։


ՊտուղներԽմբագրել

 
Գուավայի պտուղներ

Պտուղները ունեն 4-12 սմ երկարություն, կլոր են կամ օվալաձև։ Ունեն արտահայտված բուրմունք, որը հիշեցնում է լիմոնի հոտը, սակայն ոչ այդքան սուր։ Պտղամաշկը լինում է հաստ և դառը, հանդիպում է նաև բարակ և քաղցր պտղամաշկով տեսակներ։ Պտղամիսը քաղցր է կամ փոքր-ինչ թթվաշ։ Սերմերը շատ ամուր են[1]։




ԿիրառությունԽմբագրել

Գուավայի պտուղները օգտագործվում են հում վիճակում և նրանցից պատրաստում են մարմելադներ, ջեմեր, հյութեր և ալկոհոլային խմիչքներ[2]։ Այն Պակիստանում հայտնի է որպես ազգային պտուղ։

ԱրտադրությունԽմբագրել

Գուավայի արտադրությունը 2016 թ
Երկիր մլն տոննա
  Հնդկաստան
18.8
  Չինաստան
4.7
  Թաիլանդ
3.4
  Մեքսիկա
2.2
  Ինդոնեզիա
2.2
  Պակիստան
1.6
  Բրազիլիա
1.4
Աշխարհ
46.5
Աղբյուր: Tridge Global Trade Platform[3]

2016 թվականի տվյալներով գուավայի ընդհանուր արտադրությունը կազմել է 46,5 մլն տոննա, առաջատարն է Հնդկաստանը, որտեղ աճեցվել է գուավայի բերքի մոտ 41%-ը։ Առաջատար դիրք են գրավում նաև Չինաստանը և Թայլանդը[4]։




ԾանոթագրություններԽմբագրել