Գոնսալո Տոռենտե Բայեստեր
Գոնսալո Տոռենտե Բայեստեր (իսպ.՝ Gonzalo Torrente Ballester, հունիսի 13, 1910[1][2][3][…], Serantes, Ֆեռոլ - հունվարի 27, 1999[1][2][3][…], Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), իսպանացի գրող, նովելիստ, դրամատուրգ և գրաքննադատ, եղել է Իսպանիայի գրական «36-ի սերնդից» (իսպ.՝ Generación del 36):
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1910 թվականին՝ Իսպանիայի Գալիսիա ինքնավար համայնքի Ֆեռոլ քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Մայր Ողորմությանց վարժարանում, ապա Լա Կորունյայի ճեմարաններից մեկում: 1926 թվականին հաճախել է է Սանտյագո դե Կոմպոստելայի համալսարանը որպես ազադ ունկնդիր ու այնտեղ ծանոթացել է Ֆրիդրիխ Նիցշեի և Օսվալդ Շպենգլերի գրական աշխատություններին: Երկու տարի անց, ընտանիքին հետ տեղափոխվել է Օվիեդո ու տեղի համալսարանում սովորել է իրավաբանության ֆակուլտետում: Օվիեդոյում ուսման տարիներին Բայեստերը սկսել է շփումներ ունենալ գրականության հայտնի դեմքերի հետ: Այստեղ, նա աշխատել է որպես լրագրող քաղաքի «Էլ Կարբայոն» թերթում: 1928 թվականին տեղափոխվել է Վիգո, որտեղ սկսել է ծանոթանալ Ջեյմս Ջոյսի, Մարսել Պրուստի, Միգել դե Ունամունոյի և Խոսե Օրտեգա ի Գասետի գրական ստեղծագործություններին: 1929 թվականին տեղափոխվել է մայրաքաղաք Մադրիդ:
1930-ականներց եղել է Ֆրանցիսկո Ֆրանկոյի Փաղանքավորների կուսակցության եռանդուն ջատագովներից: Այնուամենայնիվ, Բայեստերը հեռու է մնացել կուսակցական գործունեությունից: 1939 թվականից դասախոսել է Սանտյագո դե Կոմպոստելայի համալսարանում: 1943 թվականին հրապարակել է իր առաջին նովելը՝ «Խավիեր Մարինյո»:
1962 թվականին, Բայեստերը կոչերով ու բողոքներով հանդես է եկել ի շահ Աստուրիայում գործադուլ հայտարարած հանքափորներին, որի պատճառով կորցրել է համալսարանում զբաղեցրած դասախոսի պաշտոնը: 1966 թվականին լքելով Իսպանիան անցել է ԱՄՆ, որտեղ դասախոսել է Ալբանիի համալսարանում: 1973 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում:
1975 թվականին վերադառնալով Իսպանիա, ընտրվել է Իսպանիայի թագավորական ակադեմիայի անդամ: Հաստատվել է Սալամանկայում, որտեղ ապրել ու գործել է մինչև իր մահը՝ 1999 թ.:
1985 թվականին արժանացել է «Միգել դե Սերվանտես մրցանակին»[8]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ http://www.usc.es/es/info_xeral/honoris/
- ↑ https://www.usal.es/doctorados-honoris-causa
- ↑ https://www.europapress.es/castilla-y-leon/noticia-centenario-nacimiento-gonzalo-torrente-ballester-protagonizara-dia-libro-salamanca-20100416154354.html
- ↑ https://cvc.cervantes.es/literatura/escritores/torrente/cronologia.htm
- ↑ «Premio "Miguel de Cervantes"» (Spanish)։ Spain: Ministerio de Educación, Cultura y Deporte։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-04-ին։ Վերցված է նոյեմբերի 30, 2012