Բացել գլխավոր ցանկը

Գոհար Համբարձումյան

հայ մաթեմատիկոս

Գոհար Համազասպի Համբարձումյան (հունիսի 28 (հուլիսի 11), 1907, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունիսի 26, 1979(1979-06-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտությունների թեկնածու (1938), դոցենտ (1939), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)։ Համազասպ Համբարձումյանի դուստրն է, Վիկտոր Համբարձումյանի քույրը։

Գոհար Համբարձումյան
Ծնվել էհունիսի 28 (հուլիսի 11), 1907
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 26, 1979(1979-06-26) (71 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1938) և դոցենտ (1939)
ՊարգևներՀայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ՀայրՀամազասպ Համբարձումյան

ԿենսագրությունԽմբագրել

1929 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը։ Մինչև 1946 թվականն աշխատել է նույն համալսարանում։ 1966-1967 թվականներին եղել է ԵՊԻ կիրառական մաթեմատիկայի, 1967-1979 թվականներին՝ ԵՊՀ հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնների վարիչ։ Աշխատանքները վերաբերում են Բեռնուլիի բաշխմանը ենթարկվող անհայտ թվով փորձերի մեջ ինֆորմացիայի քանակի որոշմանը, մարկովյան գծային պրոցեսների և ինֆորմացիայի տեսության հարցերին։ Հեղինակ է «Հավանականությունների տեսության խնդրագիրք» (1973, համահեղինակ), «Պատահական պրոցեսներ» (1974), «Հավանականությունների տեսություն» (3-րդ վերամշակված և լրացված հրատարակություն՝ 1977) գրքերի։

ԵրկերԽմբագրել

  • Труды всесоюзного совещания по теории вероятностей и математической статистике, Ереван, 19-25 сентября 1958 г. / Сост. ред. Г. А. Амбарцумян и др. Ереван, Изд-во АН АрмССР, 1960.
  • Հավանականությունների տեսության համառոտ դասընթաց: Համբարձումյան Գոհար Համազասպի, Երևան, Հայպետուսմանկհրատ, 1961:
  • Հավանականությունների տեսության համառոտ դասընթաց: Ուս. ձեռնարկ բուհերի համար, Համբարձումյան Գոհար Համազասպի, Թումանյան Ս. Խ, Բաբանյան Ռ. Հ. Երևան, Հայպետուսմանկհրատ, 1961[1]:
  • Միացությունների տեսության և հավանականությունների տեսության տարրերը: Ուսումնական ձեռնարկ, Համբարձումյան Գոհար Համազասպի, Երևան; Հայպետուսմանկհրատ, 1963:
  • Խնդիրներ հավանականությունների տեսության վերաբերյալ (1968-69 ուս. տարի): Կազմ.՝ Ա. Խ. Մանուկյան, խմբ.՝ Գ. Հ. Համբարձումյան, ՀԽՍՀ բարձրագույն մասնագիտ. կրթ. մինիստրութ., Կ. Մարքսի անվան Եր. պոլիտեխ. ինստ., Կիրառական մաթեմատիկայի ամբիոն, Երևան, Ա. հ., 1969:
  • Հավանականությունների տեսության դասընթաց: Ուս. ձեռնարկ բուհերի համար, Համբարձումյան Գոհար Համազասպի, Թումանյան Ս. Խ., Երևան, «Լույս», 1971[2]:
  • Հավանականությունների տեսության խնդրագիրք: Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1973:
  • Պատահական պրոցեսներ: Ուսումնական ձեռնարկ, Համբարձումյան Գոհար Համազասպի, Գասպարյան Ֆ. Ն., Երևան, «Լույս», 1974[3]:
  • Հավանականությունների տեսություն: [Ուսումնական ձեռնարկ բուհերի ուսանողների համար], Գ. Հ. Համբարձումյան, խմբ.՝ Ս. Խ. Թումանյան, Կ. Ս. Լաթոյան, Երևան, «Լույս», 1977[4]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Համբարձումյան Գոհար Համազասպի (1961)։ Թումանյան Ս Խ, ed.։ Հավանականությունների տեսության համառոտ դասընթաց: Ուս. ձեռնարկ բուհերի համար։ Երևան: Հայպետուսմանկհրատ 
  2. Համբարձումյան Գոհար Համազասպի (1971)։ Թումանյան Ս Խ, ed.։ Հավանականությունների տեսությանդասընթաց։ Երևան 
  3. Համբարձումյան Գոհար Համազասպի (1974)։ Գասպարյան Ֆ Ն, ed.։ Պատահական պրոցեսներ: Ուսումնական ձեռնարկ։ Երևան: Լույս 
  4. Համբարձումյան Գոհար Համազասպի (1977)։ Թումանյան Ս Խ, Լաթոյան Կ Ս, eds.։ Հավանականությունների տեսություն (3-րդ վերամշակ. և լրաց. հրատ ed.)։ Երևան 
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։