Գոլկոնդա (կտավ, Մագրիտ)

նկարիչ Ռենե Մագրիտի նկարը

«Գոլկոնդա» (ֆր.՝ Golconde), բելգիացի նշանավոր սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1953 թվականին։

Picto infobox artiste.png
Գոլկոնդա
Գոլկոնդա (կտավ, Մագրիտ).jpg
տեսակգեղանկար
նկարիչՌենե Մագրիտ
տարի1953
բարձրություն80 սանտիմետր[1]
լայնություն100,3 սանտիմետր[1]
ուղղությունբելգիական սյուրռեալիզմ
նյություղաներկ
գտնվում էՄենիլ հավաքածու
հավաքածուՄենիլ հավաքածու
կայք

ՆկարագիրԽմբագրել

Նկարում պատկերված են անձրևող տղամարդիկ։ Նրանք գրեթե միանման են, բոլորը սև վերարկու են հագել և կատելոկ կոշտ գլխարկներ դրել։ Թվում է, թե նրանք անձրևի կաթիլների նման թափվում են երկինքից, կամ հելիումով լի փուչիկների նման բարձրանում վեր, կամ էլ ուղղակի երկնքում անշարժ կանգնած են։ Հետևում երևում են կարմիր կտուրներով շինություններ և հիմնականում անամպ երկինք, ինչն էլ ապացուցում է այն փաստը, որ տղամարդիկ անձրևի նման չեն թափվում։

Մագրիտը հենց այսպիսի արվարձանային միջավայրում էր ապրում և նույն ոճով էր հագնվում։ Կատելոկ գլխարկը նրա նկարների մեծ մասին բնորոշ առարկաներից է։ Այն պատկերված է շատ նկարներում, ինչպես օրինակ`«Մարդու զավակում»։

ՄեկնաբանությունԽմբագրել

Նկարը կարելի է մի քանի կերպ մեկնաբանել։ Հնարավոր է, որ Մագրիտը ցանկացել է ցույց տալ անհատին ամբոխից բաժանող սահմանը։ Չնայած որ այս մարդիկ նույն կերպ են հագնված և այն տպավորությունն է, թե նույն մարդն է պատկերված, ավելի մանրամասն ուսումնասիրելիս հնարավոր է տարբերակիչ հատկանիշներ գտնել։

Գոլկոնդան Հնդկաստանի Տելիգանա նահանգի ավերված մայրաքաղաքն է։ Այն 14-րդ դարի կեսերից մինչև 17-րդ դարի վերջերը հայտնի էր որպես ադամանդի արդյունաբերության կարևորագույն կենտրոն։ Օքսֆորդի անգլերեն բառարանում «գոլկոնդա» բառը հարստության հանքավայր բացատրությունն ունի։

Կա վարկած, որ նկարի աջ մասում գտնվող ծխնելույզի մոտ պատկերված տղամարդը Մագրիտի սիրելի ընկեր բանաստեղծ Լուի Սկուտեներն է։ Հենց նա էլ առաջարկել է նկարի այդպիսի անվանումը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  • Interview with Charly Herscovici Archived 2000-08-16 at the Wayback Machine.(անգլ.)
  • In Rushdie's new book, Two Years Eight Months and Twenty-Eight Nights: "In the Menil Collection gallery in Houston, Texas, a shrewd curator named Christof Pantikrator suddenly understood for the first time the prophetic nature of Rene Magritte's masterwork, Golconda, ... ." Page 161-162.(անգլ.)