Մարդու զավակ
Մարդու զավակ (ֆր.՝ Le fils de l'homme), բելգիացի նկարիչ Ռենե Մագրիտի կտավը, որ ստեղծվել է 1964 թվականին։ Նկարի չափերը՝ 116×89 սմ։
Մարդու զավակ ֆր.՝ Le fils de l'homme | |
---|---|
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռենե Մագրիտ |
տարի | 1964 |
բարձրություն | 116 |
լայնություն | 89 |
ուղղություն | սյուրռեալիզմ |
նյութ | յուղաներկ, կտավ |
հավաքածու | անհայտ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Սյուժե խմբագրել
Մագրիտը նկարել է այդ նկարը՝ որպես ինքնանկար։ Նկարում պատկերված է վերարկուով և կոտելոկ գլխարկով տղամարդ՝ կանգնած պատի մոտ, որի հետևում երևում է ծովը և ամպամած երկինքը։ Մարդու դեմքը գրեթե ամբողջությամբ ծածկված է կանաչ խնձորով։ Նկարը, ինչպես ենթադրվում է, իր անվանումն ստացել է մերօրյա գործարարի՝ Ադամի որդու անունից, իսկ խնձորը խորհրդանշում է գայթակղությունները, որոնք շարունակում են հետապնդել մարդուն նույնիսկ մերօրյա աշխարհում։
Մասսայական մշակույթում խմբագրել
- Կտավն առկա է «Թոմաս Քրաունի խարդախությունը» ֆիլմում (1999 թվական)[1]։
- Կտավի կերպարն առկա է նաև «Սիմփսոններ» անիմացիոն հեռուստասերիալում (եթերաշրջան 5, էպիզոդ 5)[2]։
- Կտավի խմբագրված օրինակը առկա է «Ազդեցություն» հեռուստասերիալի ցուցապաստառներում։
- «Կերպար» (2006) ֆիլմում կա հղում կտավին։
- «Կախարդանքների կրպակ» ֆիլմում խաղալիքների խանութի պատին կախված է կտավի չավարտված տարբերակը։
- Hold Your Horses! խմբի «70 millions» տեսահոլովակում ներկայացված է այդ կտավի ծաղրանմանակումը։
- «Սպիտակ օձիք» հեռուստասերիալում կա հղում կտավին (եթերաշրջան 3, էպիզոդ 1)։
- «Noel Fielding’s Luxury Comedy» սքեթչ-շոուում կա կերպար, որը հանդիսանում է կտավի ալյուզիա։
- Կտավը առկա է Մայքլ Ջեքսոնի «Scream» տեսահոլովակում[3], ինչպես նաև «Claptone – Dear Life (ft. Jaw)» տեսահոլովակում։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ IMDb: The Thomas Crown Affair (1999): Trivia
- ↑ El Arte la Vida Cotidiana Simpsons y Clases Archived 2012-03-28 at the Wayback Machine.. Lacoctelerera.net. May 2, 2011.
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-22-ին։ Վերցված է 2016-03-04