Կոտելոկ (անգլ.՝ bowler hat), եվրոպական կիսագնդաձև գլխարկ, որը պատրաստված է կոշտ թաղիքից։

Կոտելոկ
Կոտելոկ գլխարկներ

Առաջին կոտելոկը կարվել է 1850 թվականին լոնդոնյան «Թոմաս և Ուիլյամ Բոուլեր» ֆիրմայի կողմից, իսկ դիզայնը և գաղափարը տվել են Ջեյմս և Ջորջ Լոքերը[1]։ Սրանք համեմատաբար Էժան և պրակտիկ գլխարկներ էին, սկզբում տարածվեցին աշխատավորերի շրջանում, այնուհետև դարձան բանկային համակարգի աշխատակիցների և բրիտանական գվարդիայի սպաների համազգեստի մի տարր։ Հետագայում բուրժուազիայի և արիստոկրատիայի շրջանում մեծ ցիլինդրներին փոխարինելու եկան կոտելոկները։ XX դարի սկզբին կատելոկները ենթարկվեցին որոշակի փոփոխությունների, վերին հատվածում փոսիկ, եզրերի բարձրացում, որոնցից յուրաքանչյուրը նոր անուն ստացավ[2]։ Սակայն Մեծ Բրիտանիայում բուրժուաները դեռևս կրում էին կոտելոկներ։ Արդի ժամանակներում կոտելոկը պահպանվում է որպես զինվորական համազգեստի բաղկացուցիչ մաս։

Քայլերթ, 2011թվական

Հայտնի մարդիկ, ովքեր կրում էին կոտելոկ խմբագրել

  • Չարլի Չապլին, ամերիկացի դերասան
  • Ուինսթոն Չերչիլ, Բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի վարչապետ
  • Վլադիմիր Լենին, ռուս հեղափոխական։ Ըստ լեգենդի, նա 1917 թվականին Ֆինլանդիայի կայարանում ելույթից հետո փոխանակել է իր գլխարկը բանվորներից մեկի կոտելոկի հետ։
  • Էդիսոն Ուորտեր, Բրիտանական բանակի սպա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Սաղավարտի փոխարեն նա կրում էր կոտելոկ տիպի գլխարկ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The history of the Bowler hat at Holkham» (PDF). Coke Estates Ltd. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. Swinnerton, Jo (2005). The History of Britain Companion. Robson. էջ 42. ISBN 1-86105-914-0.