Անտոն Կուզնեցով (հուլիսի 20, 1967(1967-07-20)[1], Սարատով, ԽՍՀՄ[1] - հունիսի 10, 2013(2013-06-10)[1], Aixe-sur-Vienne, Ֆրանսիա[1]), ռուս-ֆրանսիացի դերասան, թատրոնի ռեժիսոր, բեմադրիչ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2004)[2]։

Անտոն Կուզնեցով
Ծնվել էհուլիսի 20, 1967(1967-07-20)[1]
ԾննդավայրՍարատով, ԽՍՀՄ[1]
Մահացել էհունիսի 10, 2013(2013-06-10)[1] (45 տարեկան)
Մահվան վայրAixe-sur-Vienne, Ֆրանսիա[1]
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդրամատուրգ, դերասան և թատերական ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Անտոն Կուզնեցովը ծնվել է 1967 թվականի հուլիսի 20-ին Սարատովում[3]։

Ավարտել է № 42 միջնակարգ դպրոցը, Սարատովի պետական կոնսերվատորիայի թատերական ֆակուլտետը։ Ավարտելուց հետո ներկայացրել է Պլատոնի մենախոսությունը Ալեքսանդր Օստրովսկու «Ճշմարտությունը լավ է, երջանկությունն՝ ավելի լավ» պիեսից[4]։

1988 թվականին ավարտել է ուսումն՝ ստանալով թատրոնի և կինոյի դերասանի մասնագիտություն։ Ավելի ուշ սովորել է Սանկտ Պետերբուրգի Թատերական արվեստի պետական ակադեմիայում՝ Լև Դոդինի կուրսում։ Այն ավարտել է 1996 թվականին[3]։

1993-1998 թվականների ընթացքում ապրել է Ֆրանսիայում, որտեղ և աշխատել է որպես Օդեոն թատրոնի գեղարվեստական ղեկավարի և տնօրենի օգնական[3]։

1997 թվականից, սկսելով ներկայացումներով հանդես գալ Մոսկվայի Ա․ Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում, Անտոն Կուզնեցովը սկսում է համագործակցել ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Պասկալ Լամանի հետ[5]։

Անտոն Կուզնեցովը սկսեց ներկայացումներով հանդես գալ դրամատիկական օպերային ներկայացումներով Փարիզում, Ամստերդամում, Զալցբուրգում, Սևիլյայում, Դիժոնում, Ստրասբուրգում, Բրյուսելում։

1995 թվականին ստեղծեց սեփական «BABEL» թատերախումբը[6], ներկաայցումներ բեմադրեց Մոսկավայի գեղարվեստական թատրոնում և Մոսկվայի Ա․ Պ․ Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում[3]։

1998 թվականին Անտոն Կուզնեցովը դարձավ Սարատովի Ա․ Ի․ Սլոնովայի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր[7]։ Ավելի ուշ՝ 2004-2005 թվականների ստեղծագործական սուր կոնֆլիկտի պատճառով Անտոն Կուզնեցովը լքեց թատրոնն ու Սարատովը[8]։

Անտոն Կուզնեցովը դասավանդել է Սարատովի կոնսերվատորիայի թատերական ֆակուլտետում։

2000 թվականին Լյուբով Նիկալաևնայի հետ ստեղծեց ռեժիսորադերասանական կազմ, որը գլխավորեց հինգ տարի, նրանց հետ մի քանի ներկայացում բեմադրեց, մեկնեց Ֆրանսիա շրջագայությունների։ 2004 թվականին նա հավաքեց ևս մեկ խումբ, բայց որոշ ժամանակ անց լքեց Սարատովն ու վերադարձավ Ֆրանսիա, իսկ խումբը գլխավորեց Իգոր Բագոլեյը[4]։

2004 թվականին Ժան Կլոդ Ֆալը Անտոն Կուզնեցովի հրավերով այցելեց Սարատով և ծանոթացավ քաղաքի թատերական միջավայրին։ Վեց տարի անց Ժան Կլոդ Ֆալը համաձայնեց ներկայացում բեմադրել Սարատովի Յու․ Պ․ Կիսելյովայի անվան պատանի հանդիսատեսի ակադեմիական թատրոնում[9]։

2006-2013 թվականներին Անտոն Կուզնեցովը մշտական բնակություն հաստատեց և աշխատեց Ֆրանսիայում[10]։

Անտոն Կուզնեցովը մահացել է 2013 թվականի հունիսի 11-ին։

Մրցանակներ ու կոչումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 «Почётное звание присвоено указом № 1303 от 11 октября 2004 года года». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Онлайн пресс-конференция художественного руководителя Саратовского академического театра драмы Антона Валерьевича Кузнецова». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Всегда идти до конца». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  5. Владимир Набоков «Камера обскура»
  6. ։Anton Kouznetsov Արխիվացված 2002-09-01 Wayback Machine (ֆր.)
  7. «Онлайн конференция директора Саратовского государственного академического театра драмы Михаила Светлова и главного режиссера этого театра Антона Кузнецова». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  8. Творческое двоевластие(չաշխատող հղում)
  9. Прямая речь: Французский режиссер о саратовцах и Бержераке
  10. ANTON KOUZNETSOV Արխիվացված 2010-07-07 Wayback Machine (ֆր.)
  11. «ПЕРВАЯ КОЛЛЕКЦИЯ «ЗОЛОТЫХ АРЛЕКИНОВ» РОЗДАНА». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  12. В 4-х номинациях театрального фестиваля «Золотой арлекин» победителей не оказалось
  13. ПРЕПОДАВАТЕЛЬ САРАТОВСКОГО ГОСУНИВЕРСИТЕТА СТАЛ КАВАЛЕРОМ ФРАНЦУЗСКОГО ОРДЕНА «АКАДЕМИЧЕСКИЕ ПАЛЬМЫ»