Յուրի Կոլոկոլնիկով (ռուս.՝ Ю́рий Колоко́льников, դեկտեմբերի 15, 1980(1980-12-15)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասան։

Յուրի Կոլոկոլնիկով
ռուս.՝ Юрий Андреевич Колокольников
Ծնվել էդեկտեմբերի 15, 1980(1980-12-15)[1][2] (43 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (2000)
Քաղաքացիություն Ռուսաստան և  Կանադա
Մասնագիտությունկինոդերասան, դերասան, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Քսենյա Ռապոպորտ
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Յուրի Կոլոկոլնիկովը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 15-ին, Մոսկվայում։

Յուրիի ծնողները բաժանվել են և երեխան՝ թարգմանչուհի մոր և եղբոր հետ, մի քանի անգամ փոխել է բնակության վայրը։ Բնակվել են ԱՄՆ-ում և Կանադայում[3][4]։ Բացի ՌԴ քաղաքացիությունից, Կոլոկոլնիկովն ունի նաև կանադական քաղաքացիություն։

Հենց Կոլոկոլնիկովի խոսքերով, եղել է չլսող և չկառավարվող երեխա[5]։ Չկարողանալով հաջողել որդու դաստիարակության հարցում՝ մայրը նրան ուղարկում է հետ՝ Ռուսաստան, հոր՝ Անդրեյ Կոլոկոլնիկովի մոտ։ Վերջինս մաթեմատիկոս գիտնական էր, որն զբաղվում էր սոցիոնիկայի ոլորտում։

Մոսկվա ժամանելուց անմիջապես հետո, ընդունվել է կինոդպրոց և սկսել մասնակցել մանկական ներկայացումներին։ Շուտով հայրը նրան տանում է Սավվա Կուլիշի մոտ լսումների և երեխային տալիս են փոքր դեր «Երկաթե վարագույր» ֆիլմում։

15 տարեկանում էքստերն կարգով հանձնել է միջին դպրոցի վերջին երկու դասարանների քննությունները և ընդունվել Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ։ Առաջին փորձից ընդունվել է Ալեքսանդր Գրավեի կուրս։

Կոլոկոլնիկովի առաջին ռեժիսորները եղել են Պյոտր Տոդորովսկին, Միխայիլ Պտաշուկը և Վլադիմիր Մենշովը։

2000 թվականին, ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո, մեկնել է Հոլիվուդ։ Մեկ տարի ապրել է Լոս Անջելեսում և Նյու Յորքում՝ աշխատելով որպես մատուցող, առաքիչ և բեռնակիր։ Չկարողանալով մտնել մեծ կինոաշխարհ՝ Կոլոկոլնիկովը վերադարձել է Մոսկվա։

Կոլոկոլնիկովը ծանոթանում է ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի հետ, որը նրան հրավիրում է նկարահանվելու «Մարդասպանի օրագիրը» հեռուստասերիալում և «Երիտասարդության քաղցրաձայն թռչունը» ներկայացումում, որը բեմադրվելու էր Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնում։ Ներկայացման պրեմիերան կայացել է 2002 թվականին։

Այնուհետև նկարահանվել է նաև այլ ֆիլմերում և խաղացել ներկայացումներում։

2013 թվականին թելադրություն է կարդացել Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի ամենամյա «Տոտալ թելադրություն» կրթական ակցիայի ժամանակ։

2014 թվականին «Գահերի խաղը» հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանում մարմնավորել է տեների առաջնորդ Ստիրի դերը։

Անձնական կյանք խմբագրել

Ունի ավագ դուստր՝ Տայիսիան։

Ամուսնացած է եղել (տարբեր տվյալներով՝ քաղաքացիական ամուսնության մեջ)[6] թատրոնի և կինոյի ռուս դերասան Քսենյա Ռապպոպորտի հետ։ Նրանք ունեցել են դուստր՝ Սոֆիան (ծնվել է 2011 թվականի հունվարին)[6]։ Դերասանները բաժանվել են 2014 թվականին։ Քսենյան կրկին ամուսնացել է, իսկ Յուրին 2016 թվականին հանրությանն է ներկայացրել իր նոր սիրեցյալին՝ Սանկտ Պետերբուրգից երգչուհի և մոդել Դայանա Ռամոս Լաֆորտեն[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. Юрий Колокольников: «Мне легче играть на английском»
  4. Колокольников — Голливуд, секс и «Игра престолов» / вДудь
  5. Колокольников на сайте театра «Современник»(չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 «Ксения Раппопорт родила от Колокольникова! . Новолитика». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 24-ին.
  7. Колокольников променял Раппопорт на модель // «Дни.ру», 2016

Արտաքին հղումներ խմբագրել