Աննա Կովալչուկ

ռուս դերասանուհի

Աննա Լեոնիդովնա Կովալչուկ (ռուս.՝ Анна Леонидовна Ковальчук, հունիսի 15, 1977(1977-06-15)[1], Նոյշտրելից, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա), թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի (2008 թվական)[2]։

Աննա Կովալչուկ
ռուս.՝ Анна Леонидовна Ковальчук
Ծնվել էհունիսի 15, 1977(1977-06-15)[1] (46 տարեկան)
ԾննդավայրՆոյշտրելից, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և դերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Աննա Կովալչուկը ծնվել է ԳԴՀ-ի Նոյշտրելից քաղաքում, մանկավարժների ընտանիքում, որտեղ մեծանում էր նաև նրա ավագ եղբայրը։ Աննայի մանկությունն անցել է Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև Երևանում և Մոսկվայում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի ինստիտուտ։ Դեռ ուսանողական տարիներին նա ընդգրկվել է Լենխորհրդի անվան թատրոնի խմբի մեջ։

Առաջին անգամ կինոյում նկարահանվել է 1998 թվականին՝ «Սերը չար է» կինոնկարում, սակայն համընդհանուր ճանաչման է արժանացել «Հետաքննության գաղտնիքները» (2001 թ.) հեռուստասերիալում Մարիա Շվեցովայի դերակատարմամբ, որի համար էլ արժանացել է «Օրենք և հասարակություն» իրավական կինոփառատոնի «դրական հերոսի կերպար մարմնավորելու համար» մրցանակին։

2005 թվականին Աննան նկարահանվել է Միխայիլ Բուլգակովի վեպի հիման վրա էկրանավորված «Վարպետը և Մարգարիտան» հեռուստասերիալում։ Բացի այդ Աննա Կովալչուկը 2010-2011 թվականներին Ռոսիա 1 հեռուստաալիքով վարել է «Շաբաթօրյակ» առավոտյան հաղորդումը[3][4], մասնակցել «Պարեր աստղերի հետ» հեռուստանախագծին[5][6]։

Անձնական կյանք խմբագրել

Աննա Կովալչուկն ամուսնացել է երկու անգամ։ Մինչ 2005 թվականը ամուսնացած էր դերասան Անատոլի Իլչենկոյի հետ և ունեցել է մեկ դուստր, իսկ երկրորդ անգամ ամուսնացել է 2007 թվականին՝ Օլեգ Կապուստինի հետ և ունի մեկ որդի։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1998 Սերը չար է Любовь зла արքայադուստր
2001 Հետաքննության գաղտնիքները Тайны следствия Մարիա Շվեցովա
2002 Հետաքննության գաղտնիքները 2 Тайны следствия 2 Մարիա Շվեցովա
2003 Ազգային քաղաքականության յուրահատկությունները Особенности национальной политики հեռուստահաղորդավարուհի
2003 Հետաքննության գաղտնիքները 3 Тайны следствия 3 Մարիա Շվեցովա
2004 Հոսանքին հակառակ Против течения Աննա
2004 Հետաքննության գաղտնիքները 4 Тайны следствия 4 Մարիա Շվեցովա
2004 Դաստակերտ Усадьба Ելենա Սեմյոնովա
2005 Վարպետը և Մարգարիտան Мастер и Маргарита Մարգարիտա
2005 Հետաքննության գաղտնիքները 5 Тайны следствия 5 Մարիա Շվեցովա
2006 Հանգավորվում է սիրո հետ Рифмуется с любовью Օլգա Նիկոլաևնա
2006 Հետաքննության գաղտնիքները 6 Тайны следствия 6 Մարիա Շվեցովա
2006 Պիկ ժամ Час пик Եվգենիա Արխիպովա
2007 Հետաքննության գաղտնիքները 7 Тайны следствия 7 Մարիա Շվեցովա
2008 Ծովակալը Адмиралъ Սոֆյա Կոլչակ
2008 Կարելի՞ է, ես քեզ մայրիկ անվանեմ Можно, я буду звать тебя мамой? Դարյա Սեմյոնովա
2009 Ծովակալը Адмиралъ Սոֆյա Կոլչակ
2009 Եվ պատերազմ եղավ И была война Ելիզավետա Պետրովնա
2009 Կապիտան Ռյումինի անձնական գործը Личное дело капитана Рюмина Լիզա
2009 Հետաքննության գաղտնիքները 8 Тайны следствия 8 Մարիա Շվեցովա
2011 Պետրոս Առաջին. Կտակ Пётр Первый. Завещание Անաստասիա Տրուբեցկայա
2011 Հետաքննության գաղտնիքները 9 Тайны следствия 9 Մարիա Շվեցովա
2011 Հետաքննության գաղտնիքները 10 Тайны следствия 10 Մարիա Շվեցովա
2012 Հետաքննության գաղտնիքները 11 Тайны следствия 11 Մարիա Շվեցովա
2013 Հետաքննության գաղտնիքները 12 Тайны следствия 12 Մարիա Շվեցովա
2013 Հետաքննության գաղտնիքները 13 Тайны следствия 13 Մարիա Շվեցովա
2014 Հետաքննության գաղտնիքները 14 Тайны следствия 14 Մարիա Շվեցովա
2015 Հետաքննության գաղտնիքները 15 Тайны следствия 15 Մարիա Շվեցովա
2016 Ուռա, արձակուրդներ են Ура! Каникулы! Նադեժդա Կարելինա
2016 Հետաքննության գաղտնիքները 16 Тайны следствия 16 Մարիա Շվեցովա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Указ Президента Российской Федерации от 17 марта 2008 года № 359 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  3. Программу «Субботник» теперь будет вести актриса, сыгравшая ведьму Маргариту и следователя Машу Швецову
  4. Субботник Արխիվացված 2007-10-23 Wayback Machine // Ռոսիա 1
  5. «Танцы со звёздами»: Полный путеводитель по проекту
  6. «Танцы со звёздами: официальный сайт телепередачи». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Կովալչուկ» հոդվածին։