Գոգոլ-մոգոլ, աղանդեր, որի հիմնական բաղադրիչներն են՝ հարած ձվի դեղնուցը, շաքարավազի հետ միասին։ Այս խմիչքն ունի բազմաթիվ տարբերակներ. գինով, շաքարի փոշիով, հացով կամ կակաոյով։ Հաճախ օգտագործվում է ձայնը բարելավելու համար։ Այն նաև օգնում է այն մարդկանց, ովքեր ուզում են գիրանալ կամ կազդուրվել։

Գոգոլ-մոգոլ
Kogel mogel.JPG
Տեսակաղանդեր
Ենթատեսակկոկտեյլ
ԲաղադրամասերՌեբու
Kogel mogel Վիքիպահեստում

Ստուգաբանությունը և ծագումըԽմբագրել

Մաքս Վասմերի բառարանում կան անվան ծագման մի քանի տարբերակներ. անգլերենում՝ hoog-mug, hoogle-mugger, լեհերենում՝ kogel-mogel, գերմաներենում՝ kuddelmuddel: Կոկտեյլի գյուտը գերմանացիները վերագրում են խոհարար Մանֆրեդ Կյկենբաուերին։ Կա լեգենդ, որը պատմում է գոգոլ-մոգոլի հայտնաբերման մասին, ըստ որի Գոգելը կորցրել է իր ձայնը և հնարել է այդպիսի բաղադրատոմս, որ կարողանա բուժել իր կոկորդը։ Մի ուրիշ տարբերակում այս լեգենդին ներկա է Բրոնիսլավ Պոտոցկին, ով մի քանի անգամ արդիականացրել է բաղադրատոմսը, փոխարինելով հացը մեղրով, և վերանվանել է «գոգոլ-մոգոլից» «գոգոլ-մոգիլ»։

Ռուսական ավանդական խոհանոցում գոգոլ-մոգոլը պատրաստում են ոչ միայն դեղնուցով, այլ ամբողջ ձվով։ Նախնական ավելացնում ենք սպիտակ հաց և աղ։ Դրա համար Ռուսաստանում գոգոլ-մոգոլը հաճախ օգտագործում են աղով։

Պատրաստելու համար անհրաժեշտ է .Խմբագրել
  1. բաժակ
  2. 2-3 ձու
  3. գդալ
  4. հաց
  5. համեմունքներ(կակաո, հատապտուղներ)
  6. աղ
  7. շաքարավազ

Վերցնում ենք ձուն, կոտրում ենք, լցնում ենք աղ, շաքարավազ, փշրում ենք հացը, խառնում ենք ու վայելում։

Ինչպե՞ս պատրաստել մեղրով գոգոլ-մոգոլ.Խմբագրել

Դեղնուցը հարել, ավելացնել տաք կաթը, մեղրը, հետո նաև նարնջի հյութը։ Նարնջի փոխարեն կարելի է կիտրոնի հյութ վերցնել։ Այս զանգվածը մի փոքր տաքացնել։ Սպիտակուցն առանձին հարել շաքարավազի հետ, ավելացնել կաթնային զանգվածին։ Լցնել բաժակի մեջ, վրան դարչին ցանել։ Մատուցել՝ զարդարելով դարչնի կամ թխվածքաբլիթ ձողիկով։ Այս ըմպելիքը նաև բուժական ազդեցություն ունի։ Կոկորդը բուժելու համար այն խմում են քաղցած ժամանակ։

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։