Գոգա Աղամիրով
Գոգա (Գեորգի) Գրիգորի Աղամիրով (օգոստոսի 18, 1916[1], Գրոզնի, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 12, 1997, Վորոնեժ, Ռուսաստան), հայ օդաչու, գնդապետ, Խորհրդային Միության հերոս։
Գոգա Աղամիրով | |
---|---|
![]() | |
օգոստոսի 18, 1916[1] - ապրիլի 12, 1997 (80 տարեկան) | |
Ծննդավայր | Գրոզնի, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Վորոնեժ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Զորատեսակ | ԽՍՀՄ հեռահար ավիացիա[1] |
Կոչում | գնդապետ[1] |
Մարտեր/ պատերազմներ | Խորհրդա-գերմանական ռազմաճակատ[1] |
Կրթություն | Balashov Higher Military Aviation School of Pilots? (1937) և Յու. Ա. Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիա (1957)[1] |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1916 թվականի օգոստոսի 18-ին, Գրոզնի քաղաքում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ծառայել է հեռավոր գործողության ռմբակոծիչ ավիացիայում։ Կատարել է 234 մարտական թռիչք, զենք ու զինամթերք հասցրել պարտիզանական ջոկատներին։ Հատուկ առաջադրանքով 44 մարտական թռիչք է կատարել դեպի Հարավսլավիա։
Պարգևատրվել է 8 շքանշանով, ինչպես նաև մեդալներով։[1957 թվականին ավարտել է Մոնինոի ռազմաօդային ակադեմիայի (ներկայումս՝ Յուրի Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիա) բարձրագույն ակադեմիական դասընթացները։ 1940 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։
Մահացել է 1997 թվականի ապրիլի 12-ին, Վորոնեժում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 242.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 242)։ |