Ադա Գոբետտի (անգլ.՝ Ada Gobetti, հուլիսի 23, 1902(1902-07-23)[1][2][3], Թուրին, Իտալիա[1][4][5][…] - մարտի 14, 1968(1968-03-14)[1][5], Թուրին, Իտալիա[4][5][6]), իտալացի ուսուցիչ, լրագրող, հակաֆաշիստական առաջնորդ։ Օրիորդական ազգանունը Փրոսփերո, այնուհետև Մարչեզինի՝ երկրորդ ամուսնությունից հետո[9]։

Ադա Գոբետտի
իտալ.՝ Ada Gobetti
Ծնվել էհուլիսի 23, 1902(1902-07-23)[1][2][3]
ԾննդավայրԹուրին, Իտալիա[1][4][5][…]
Վախճանվել էմարտի 14, 1968(1968-03-14)[1][5] (65 տարեկան)
Վախճանի վայրԹուրին, Իտալիա[4][5][6]
Մասնագիտությունլրագրող, թարգմանչուհի, քաղաքական գործիչ և պարտիզան
Լեզուիտալերեն
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
ԿրթությունԹուրինի համալսարան
Գիտական աստիճանդափնեկիր[7]
ԱնդամակցությունԻտալիայի Ազգային խորհուրդ
ԿուսակցությունԳործողություն կուսակցություն
Պարգևներ
ԱմուսինPiero Gobetti?[8]
 Ada Gobetti Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իր ամուսնու՝ Պիեռո Գոբետտիի հետ, ով նույնպես լրագրող էր, թղթակցել է մի քանի հակաֆաշիստական ամսագրերին, այդ թվում՝ «La Rivoluzione Liberale»-ին, որի տպագրությունն ու թողարկումն արգելվեց 1925 թվականին ֆաշիստական բռնապետության կողմից։ Նրա ամուսինը ծեծի էր ենթարկվել ֆաշիստական ջոկատի կողմից[10] և ստիպողաբար աքսորվել Փարիզ, որտեղ և մահացել էր 1926 թվականին, բրոնխիտից[11]։

Իտալացի փիլիսոփա, պատմաբան Բենեդետտո Կրոչեն խրախուսեց նրան վերսկսել աշխատանքը։ 1828 թվականից Ադա Գոբետտին սկսեց սովորել անգլերեն լեզու և գրականություն և թարգմանում էր տեքստեր։

1937 թվականին Ադա Գոբետտին ամուսնանում է Էտտոր Մարչեզինի հետ[12]։

Ադա Գոբետտին աջակցել է 1919 և 1920 թվականներին Իտալիայում տեղի ունեցող երկամյա Կարմիր հեղափոխությանը (Biennio Rosso)՝ սկիզբ դնելով իտալական հակաֆաշիստական շարժմանը (Giustizia e Libertà), ստեղծելով «Partito d'Azione» կուսակցությունը[13]։ Պատերազմի ընթացքում նա մի օրագիր էր պահում, որը կարող էր նրա մահվան պատճառ դառնալ։ Օրագիրը գաղտնի պահելու համար Գոբետտին այն գրեց անգլերեն։ Սա նրա կենսագրության հիմքն էր։ Նա իտալական ընդդիմադիր շարժման առաջնորդն էր և համագործակցում էր կին պարտիզանների խմբի հետ։ Պատերազմի ավարտից հետո նա նշանակվեց Իտալիայի ազգային ազատագրման կոմիտեի փոխնախագահ[13]։ 1945 թվականին նա դարձավ Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի հիմնադիրներից մեկը։ 1946-ին Գոբետտին չանցավ փոխնախագահի ընտրությունները։

Ադա Գոբետտին մեծ ուշադրություն է դարձրել նաև երեխայի զարգացմանն ուղղված խնդիրներին, թարգմանել է 26 նամակ, որոնք նախատեսված էին առաջին անգամ մայրանալ պատրաստվող մայրերի համար։ Նա ցանկանում էր, որ երեխաներն այլ կերպ դաստիարակվեին, քանի որ դեմ էր ֆաշիստական իշխանությունների ժամանակաշրջանի մոտեցումներին[11]։

1950-ականներին նա նպաստեց բազմաթիվ մանկավարժական հրատարակությունների տպագրմանը, այդ թվում ` «L'Unità», «Paese Sera» և «Educazione Democratica»:

1956 թվականին Գոբետտին միացավ Իտալական կոմունիստական կուսակցությանը։

Մահ և ժառանգություն խմբագրել

Ադա Գոբետտին մահացել է 1968 թվականին՝ իր կյանքը նվիրելով ժողովրդավարությանն ու կանանց իրավունքներին[14]։ Տասը տարի անց` 1978 թվականի հոկտեմբերի 2-ին նրան հետմահու պարգևատրում են Զինվորական պատվավոր արծաթե մեդալով, հակաֆաշիստական դիմադրության շարժման մեջ իր դերն ու մասնակցությունն ունենալու համար[11]։

Աշխատանքներ խմբագրել

Իտալերեն լեզվով

  • Alessandro Pope. Il poeta del razionalismo settecentesco, Bari, Laterza, 1943
  • Dai quattro ai sedici anni. Guida ai libri per ragazzi, Torino, Edizioni del Giornale dei genitori, 1960
  • Cinque bambini e tre mondi. Torino, SAIE, 1953
  • Non lasciamoli soli. Consigli ai genitori per l'educazione dei figli, Torino, La cittadella, 1958
  • Diario partigiano. Torino, Einaudi, 1956, 1972 e 1996 978-88-06-14230-8
  • Storia del gallo Sebastiano ovverosia Il tredicesimo uovo, Torino, Einaudi, 1963
  • Vivere insieme. Corso di educazione civica, Torino, Loescher, 1967
  • Educare per emancipare. Scritti pedagogici 1953-1968, Manduria, Lacaita, 1982
  • Piero Gobetti, Ada Gobetti. Nella tua breve esistenza. Lettere 1918-1926, Torino, Einaudi, 1991 88-06-12536-2

Անգլերեն լեզվով

  • Gobetti, Ada (2014). Partisan Diary: A Woman's Life in the Italian Resistance. Oxford University Press. ISBN 978-0-19-938054-1.

Բիբլիոգրաֆիա խմբագրել

  • (իտալերեն) Mezzosecolo, 7, Annali 1987-1989, Centro Studi Piero Gobetti. Numero monografico sulla vita e l'opera di Ada Prospero Marchesini Gobetti.
  • (իտալերեն) Emmanuela Banfo e Piera Egidi Bouchard Ada Gobetti e i suoi cinque talenti, Torino, Claudiana, 2014, 978-88-7016-976-8

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Pironi T. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2016. — Vol. 85.
  2. 2,0 2,1 dati.camera.it (իտալ.)
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Istituto dell'Enciclopedia Italiana Gobetti, Ada (իտալ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Donne e Uomini della Resistenza (իտալ.)Associazione Nazionale Partigiani d'Italia.
  6. 6,0 6,1 6,2 OPAC SBN (իտալ.)
  7. https://storia.camera.it/deputato/ada-marchesini-prospero-19020723
  8. Pironi T. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2016. — Vol. 85.
  9. Francesca Tosi. «Ada Gobetti» (իտալերեն).
  10. The woman who invented the Italian resistance, Ian Thomson, The Spectator, Retrieved 29 March 2017
  11. 11,0 11,1 11,2 Jomarie Alano (10 February 2017). A Life of Resistance: ADA Prospero Marchesini Gobetti (1902-1968). Boydell & Brewer. pp. 1–9. ISBN 978-1-58046-572-4.
  12. Վ
  13. 13,0 13,1 Francesca Tosi. "Ada Gobetti" (in Italian).
  14. A Life of Resistance, boydellandbrewer.com, Retrieved 24 March 2017

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադա Գոբետտի» հոդվածին։