Գնատ Յուրա
Գնատ (Իգնատի) Պետրովիչ Յուրա (ուկրաիներեն՝ Гнат Петрович Юра, դեկտեմբերի 27 1887 (հունվարի 8 1888), Պոդլեսնոե, Ալեքսանդրիայի շրջան, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 18, 1966, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային դերասան, ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1940)։
Գնատ Յուրա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27 1887 (հունվարի 8 1888) |
Ծննդավայր | Պոդլեսնոե, Ալեքսանդրիայի շրջան, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 18, 1966 (78 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Կրթություն | Ելիզավետգրադի տեղական ռեալական ուսումնարան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն, Ուկրաինական պետություն, Ուկրաինական ԽՍՀ և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր, թատերական ուսուցիչ և կինոռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԽՄԿԿ անդամ 1938 թվականից։ Պրոֆեսիոնալ բեմական գործունեությունն սկսել է 1907 թվականից։ Վառ խորհրդային դերասան, ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրան զարգացրել է ուկրաինական բեմարվեստի լավագույն ավանդույթները։ Վիննիցայի Նոր թատրոնի (ավելի ուշ՝ Ֆրանկոյի անվան թատրոն, 1923 թվականից՝ Խարկովում, 1926 թվականից՝ Կիևում) հիմնադիրներից (1920) և ղեկավարներից էր (մինչև 1954, 1954—1961 թվականներին՝ Մ․ Մ․ Կրուշելնիցկու հետ)։
Խաղացանկ
խմբագրելՌեժիսորական լավագույն աշխատանքներից են՝ Կուլիշի «97» (1924) Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (1933, խաղացել է Ֆիգարոյի դերը) Ֆրանկոյի «Գողացված երջանկություն» (1940, 1956) Կոռնեյչուկի «Բոգդան խմելնիցկի» (1939) «Մակար Դուբրավա» (1948) «Բռնչենու պուրակ» (1950) Կոչերգայի «Սվիչկայի հարսանիքը» (1960)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնատ Յուրա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 135)։ |