Գյուղատնտեսությունը Սերբիայում

Գյուղատնտեսությունը Սերբիայում տնտեսության ամենակարևոր ճյուղն է շարունակում մնալ։ Երկիրը տարեկան արտահանում է 12 միլիարդ եվրոյի գյուղմթերք[1]։ Գյուղատնտեսական հողերի ընդհանուր մակերեսը կազմում է 6,12 միլիոն հեկտար[2][3]։ Սերբիայի գյուղատնտեսական ամենամեծ շրջանը համարվում է հյուսիսը՝ Միջինդանուբյան դաշտավայրի բերրի հողային շրջանը, որտեղ գտնվում են Սավա, Դանուբ և Մորավա գետերը։ Այսօր գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղվում Սերբիայի բնակչության մեկ չորրորդը[4]։

Սերբիայի ամբողջ տարածքի ավելի քան 60 % զբաղեցնում են վարելահողերը

Արտադրություն խմբագրել

Սերբիան արտադրում է գյուղատնտեսական զանանազան մթերք, որոնց մեջ առյուծի բաժինը հասնում է հացահատիկային մշակաբույսերին, մրգերին և բանջարեղենին։ Այս ամենը կազմում է համախառն ներքին արդյունքի զգալի մասը։ Սերբիան աշխարհի երկրորդ երկիրն է ազնվամորու (84 299 տոննա, առաջին տեղում Ռուսաստանն է) և սալորի (146 776 տոննա, առաջին տեղում է Չինաստանը) մշակմամբ։ Երկիրն արտադրում է նաև մեծ քանակությամբ եգիպտացորեն (6 158 120 տոննա, 32-րդն աշխարհում), ցորեն (2 095 400 տոննա, 35-րդ աշխարհում)։ Շաքարի ճակնդեղի (2 299 770 տոննա) քանակն ապահովում է սեփական պահանջարկը, նույնն է նաև արևածաղկի դեպքում (454 282 տոննա)։ 180 000 տոննա շաքարավազ Սերբիան արտահանում է Եվրոպական Միություն[5]։

Գինիներ խմբագրել

 
Խաղողի այգի Սերբիայում, Վլաստոնիցե

Սերբիայում խաղողի այգիները զբաղեցնում են ավելի քան 70 000 հեկտար։ Տարեկան արտադրվում է մոտավորապես 425 000 տոննա խաղող։ Գինիների արտադրությամբ Սերբիան աշխարհի տասնհինգ մեծ երկրների շարքում է։

Ամենահայտնի գինիներից են համարվում՝ Belgrade Seedless, Prokupac, Sauvignon, "Italian Riesling", Cabernet, Chardonnay, White и Red Burgundy, Hamburg, Muscat, Afus Ali, Vranac, Tamjanka, Krstac, Smederevka և Dinka.

Մրգեր խմբագրել

Սերբիայում մրգային ֆերմաները զբաղեցնում են 310 000 հեկտար։

2012 թվականի տվյալներով արտադրվել է[6].

Ընկերություններ խմբագրել

  • Fresh&Co՝ հյութեր արտադրող ընկերություն
  • Foodland՝ ավանդական մրգեր արտադրող ընկերություն
  • Nektar՝ մրգեր արտադրող ընկերություն
  • Malina Produkt (First Fruit)՝ մրգեր արտադրող ընկերություն
  • Mondi Foods (Mondi Serbia)՝ մրգեր արտադրող ընկերություն

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Serbia's agricultural potential - EUR 12 billion». B92. 2013 թ․ մարտի 15. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  2. «Food Industry». SIEPA. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  3. «Agriculture and Enlargement» (PDF). European Commission. May 2011. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  4. «Agriculture and forestry». Encyclopedia Britannica. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  5. «Serbia Overview». Food and Agriculture Organization of the United Nations. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  6. «Food Industry in Serbia» (PDF). SIEPA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.