Կամո Գյանջյան

հայ քանդակագործ
(Վերահղված է Գյանջյան Կամո Նշանիից)

Կամո Նշանի Գյանջյան (Արիացի) (օգոստոսի 30, 1948(1948-08-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, նկարիչ։

Կամո Գյանջյան
Ծնվել էօգոստոսի 30, 1948(1948-08-30) (75 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1968) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1974)
Ստեղծագործություն(ներ)Էրեբունի թանգարան
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
ԱշխատավայրԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ԱնդամությունՀԳՄ
Կամո Գյանջյան Վիքիքաղվածքում
Կամո Գյանջյան Վիքիդարանում
 Kamo Gyanjian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հեղինակ է «Մենք՝ կամապաշտներս, ժամանակի ոլորտներում» (1997), «Վերազանցական պոեզիայի հորիզոններում» (2000) գրքերի, գրել է «Կամքի արվեստի մանիֆեստ» (1989), ստեղծել է բառարան՝ 19537 բառերով, բառակապակցություններով ու բառաբարդություններով[1]։

Մասնակցել է բազմաթիվ հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների (Երևան, Մոսկվա, Ռիգա, Նյու Յորք, Լոս Անջելես, Մոնրեալ և այլն)[2]։

Ստեղծագործություններ խմբագրել

Կամո Գյանջյանն զբաղվում է գեղանկարչությամբ, քանդակագործությամբ, գրաֆիկայով, գրական ստեղծագործությամբ, գրում է արձակ, չափածո բանաստեղծություններ, ուսումնասիրում փիլիսոփայություն, ընդունում է Շոպենհաուերի աշխարհայեցողությունը[3]։

  • «Տիեզերական կամքի ուրվականը» քանդակների շարքը («Տիեզերական սֆինքս», 1981, «Մետամորֆոզ», 1982, «Սմբատ Սպարապետ Գունդստաբլ», 1985
  • «Կամքի պոռթկում» (1979)
  • «20-րդ դարի Լաոկոոնը» (1982)
  • «Ահեղ դատաստան» (1997) երփնագիր կոմպոզիցիաները
  • «Աստեղային մարմին» (1991, «Տիեզերական կամքի նիրվանան» շարքից)
  • «Տրանսցենդենտալ կոմպոզիցիա» (1993)
  • «Տիեզերական էակ» (1994) գրաֆիկական աշխատանքները

Մեջբերումներ Կամո Գյանջյանից խմբագրել

Արվեստը կյանքի հետ կապ չունի, որովհետև արվեստը կյանքին զուգահեռ ֆենոմեն է։ Հնչյունը, գույնը, բառը, ֆորման կյանքի դրսևորումներ չեն՝ մարդու ներքին հրաշագործության արդյունք են։ Բառը, ֆորման չի ծնվում՝ հայտնվում է ակնթարթորեն, և այդ հայտնությունն իրավունք ունի ամրագրվել՝ որպես փաստ։ Իմպրեսիոնիզմը մեկն է, բայց իմպրեսիոնիստներից ամեն մեկը մի հրաշք է գործում, մեկը մյուսին չի կրկնում։ Նայում եմ Մատիսին՝ կախարդվում եմ։ Դա է երջանկությունը[4]։

Գրքեր խմբագրել

  • «Մենք՝ կամապաշտներս ժամանակի ոլորտներում», Պոեմ-էսսե, Բանաստեղծություններ, 1997 (Հեղինակ և նկարիչ՝ Կ. Գյանջյան)։
  • «Վերազանցական պոեզիայի հորիզոններում», 2000 (Կամո Արիացի)։
  • «Դեպի Գեղագիտության Լաբիրինթը Ոսկյա». էսսեներ, խոհաբանաստեղծական գրառումներ, փիլիսոփայական ընդհանրացումներ. Զանգակ հրատարակչություն, Երևան 2014։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Ստեփանյան, Լուսինե. ««Եթե այսօր մարդը մարդուն չի ուտում, ապա պատճառն այն է, որ ուտելիք կա»». 168 Ժամ. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  3. Գեղանկարիչ, քանդակագործ, գրող Կամո Գյանջյան
  4. «Եթե այսօր մարդը մարդուն չի ուտում, ապա պատճառն այն է, որ ուտելիք կա»

Արտաքին հղում խմբագրել