Գլյուկուրոնաթթու

քիմիական միացություն

Գլյուկուրոնաթթու (գլյուկոզ և հուն, oύpov - մեզ), ուրոնաթթուներից է, COH(CHOH)4COOH, օրգանիզմում առաջանում է գլյուկոզի առաջնային սպիրտային խմբի օքսիդացումից։ Օպտիկորեն ակտիվ է, լավ լուծվում է ջրում, է հալման՝ 167—172°С։ Տարածված է կենդանական և բուսական աշխարհում, մտնում է թթու մուկոբազմաշաքարների (հիալուրոնաթթու, հեպարին), որոշ բակտերային բազմաշաքարների տրիտերպևնային սապոնինների են կազմության մեջ։ Ազատ գլյուկուրոնաթթուն չնչին քանակությամբ հայտնաբերված է արյան և մեզի մեջ։ գլյուկուրոնաթթուն կապով միանում է օրգանիզմում առաջացող կորտիկոստերոիդների, սեռական հորմոնների, նյութափոխանակության արգասիքների, թունավոր նյութերի (ֆենոլ, կրեզոլ), ինչպես նաև որոշ դեղանյութերի (կամֆորա, մենթոլ, թիմոլ են) հետ, գոյացնում զույգ միացություններ, որոնք արտազատվում են մեզի միջոցով։

Գլյուկուրոնաթթու
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₆H₁₀O₇
Մոլային զանգված3,2E−25 կիլոգրամ գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար6556-12-3
PubChem65041
EINECS համար229-486-4
SMILESC(=O)C(C(C(C(C(=O)O)O)O)O)O
ЕС229-486-4
ChEBI58552
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլյուկուրոնաթթու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 101