Գլինա

քաղաք Խորվաթիայում

Գլինա (խորվ.՝ Glina), քաղաք է Խորվաթիայում, գտնվում է երկրի կենտրոնական մասում, Սիսակ-Մոսլովինա շրջակայքում։ Բնակչությունը ըստ 2011 թվականի տվյալներով կազմում է 4 680 մարդ, որոնցից 69.6%-ը կազմում են խորվաթները, 27,5 %-ը՝ սերբերը[1]։

Քաղաք
Գլինա
խորվ.՝ Glina
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
Առաջին հիշատակում1284
Մակերես544,2 կմ², 9,3 կմ²
ԲԾՄ112 մ
Բնակչություն4 680 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքս44400
Փոստային դասիչ44400
Պաշտոնական կայքgrad-glina.hr
Գլինա (Խորվաթիա)##
Գլինա (Խորվաթիա)

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Գլինան կանգնած է համանուն մի փոքրիկ գետի վրա։ Հյուսիսից 20 կմ հեռավորության վրա է գտնվում Բոսնիա և Հերցեգովինայի սահմանը։ Գլինայի հյուսիս արևելքում գտնվում է Պետրինյա (20 կմ ) և Սիսակ (30 կմ) քաղաքները։ Հյուսիսից 60 կմ հեռավորության վրա է գտնվում մայրաքաղաք Զագրեբը։

Պատմություն խմբագրել

Գլինան առաջին անգամ հիշատակվում է 1284 թվականին։ Թուրքերի հետ դիմակայության ժամանակ Գլինան ռազմական սահմանի ամրացված կարևոր կետերից մեկն էր։ 1846 թվականին Յոսիպ Ռանյանին գրել է Խորվաթիայի ազգային հիմնը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տեղի էր ունենում սերբերի էթնիկ զտում։ Այդ ժամանակահատվածում Գլինայում տեղի էին ունենում կոտորածներ, որոնք տևեցին մինչև 1941 թվականի օգոստոսը։

Խորվաթիայում պատերազմի ժամանակ Գլինան զբաղեցնում էր ինքնահռչակ Սերբիայի Կրանի զորքերը, ինչի հետևանքով քաղաքում տեղի ունեցավ փախստակնների զանգվածային արտագաղթ։ 1995 թվականին քաղաքը միացավ Խորվաթիային, որից հետո Սերբիայի բնակչության մեծ մասը փախավ քաղաք։

Գլինան պատերազմների ընթացում տուժված խորվաթական քաղաքներից մեկն է։ Պատերազմի ընթացքում քաղաքը խիստ տուժել է, ավերվել են տների զգալի մասը։ Գլինայի վերանորոգումը շարունակվում է մինչև օրս։

Բնակչություն խմբագրել

Քաղաքը ավանդաբար բնակեցված է եղել սերբական, խորվաթական բնակչության կողմից։ 1991 թվականի մարդահամարի համաձայն, սերբերը Գլինայում կազմել են բնակչության 60%-ը, իսկ խորվաթները` 35 % -ը։

2011 թվականի մարդահամարի տվյալներով, սերբերը կազմել են բնակչության 27,46%, իսկ խորվաթները՝ 69,68%-ը։ Տարածաշրջանի ընդհանուր բնակչությունը ռազմական գործողությունների արդյունքում նվազել է 23 040 մարդուց (1991 թվական) մինչև 9 868 մարդ (2001 թվական)։

Բնակչության թիվը ըստ տարիների[2][3]
1857 1869 1880 1890 1900 1910 1921 1931 1948 1953 1961 1971 1981 1991 2001 2011
2.951 2.390 2.382 2.809 2.677 3.117 2.894 3.417 2.138 2.618 3.173 4.558 5.790 6.933 3.116 4.680

Ազգային կազմը՝

Տարեթիվ Ընդհանուր Խորվաթներ Սերբեր Հարավսլավներ Այլ
2001 3,116 2,315 (74.29%) 643 (20.64%) 0 (0%) 158 (5.07%)
1991 6,933 1,448 (20.88%) 4,831 (69.68%) 362 (5.22%) 352 (5.08%)
1981 5,790 1,262 (21.79%) 3,531 (60.98%) 870 (15.02%) 127 (2,19%)
1971 4,558 1,394 (30.58%) 2,873 (63.03%) 193 (4.23%) 98 (2.15%)
1961 2,412 884 (36.65%) 1,425 (59.08%) 33 (1.37%) 70 (2.90%)
1948 2,098 1,126 (53.67%) 930 (44.33%) 0 (0%) 42 (2%)

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Սուրբ Նեպոմուց Հովհաննես եկեղեցի - միջնադարյան տաճարը կլասիցիզմ ոճով։ Լուրջ վնասվել է պատերազմի ժամանակ։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլինա» հոդվածին։