Դուգլաս Ուիք
Դուգլաս Ուիք (անգլ.՝ Douglas Wick, ապրիլի 7, 1954, ԱՄՆ)՝ ամերիկացի պրոդյուսեր, 2000 թվականի «Օսկար» մրցանակի դափնեկիր «Գլադիատոր» լավագույն ֆիլմի համար, մասնակցել է նաև «Ստյուարտ Լիթլ» և «Գեյշայի հուշերը» ֆիլմերի ստեղծման գործում[1]։
Դուգլաս Ուիք | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Եյլի համալսարան և Հարվարդ-Ուեստլեյք դպրոց |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, սցենարիստ և պրոդյուսեր |
Ամուսին | Լյուսի Ֆիշեր |
Պարգևներ և մրցանակներ |
Վաղ կյանք
խմբագրելՈւիք Դուգլասը ծնվել է դերասանուհի Մերի Ջեյնի (Վուդս) և ԱՄՆ-ի տեղեկատվական USIA գործակալության տնօրեն Չարլզ Ց. Ուիքի ընտանիքում։
Կարիերա
խմբագրել1979 թվականին Ուիքը ստացել է իր առաջին առաջարկը ֆիլմում աշխատելու համար, երբ նա պրոդյուսերի օգնական է աշխատել Ալան Պակուլայի «Սկսել սկզբից» ֆիլմում։ Որպես պրոդյուսեր, Ուիքի առաջին ինքնուրույն աշխատանքը եղել է 1988 թվականի «Գործարար աղջիկ» ֆիլմը։ Հաջորդ՝ «Գայլ» ֆիլմում աշխատել է Մայք Նիկոլսի հետ, ով նկարահանել է «Գործարար աղջկան», ապա 1996 թվականին նա դարձել է «Կախարդանք» ֆիլմի պրոդյուսերը։
1999 թվականին Ուիքը թողարկում է իր «Ընդհատված կյանքը» ֆիլմը, որը դրական էր գնահատվել քննադատների կողմից, և մեծ հավասույթներով «Ստյուարտ Լիթլ» ֆիլմը։ Հաջորդ տարի Ուիքին մեծ հաջողություններ է բերել Գլադիատոր ֆիլմը։ Այս ֆիլմի համար Ուիքը ստացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» և «BAFTA» մրցանակներ, և դրանք բոլորը հանձնվել են «լավագույն նկար»-ի համար։ 2000 թվականին Ուիքը նաև հեղինակել է գիտաֆանտաստիկ ժանրի «Անտեսանելի» ֆիլմը։
Հետագա մի քանի տարիների ընթացքում Ուիքը եղել է «Լրտեսական խաղեր», «Փիթեր Պեն» (Ջեյմս Մեթյու Բարրիի հեքիաթի մոտիվներով նկարահանված), «Ստյուարտ Լիթլ 2», «Ստյուարդ Լիթլ» սիքվելի և «Աստղի հետ հանդիպում» ֆիլմերի պրոդյուսերը։ Դուգլաս Ուիքը 2005 թվականին եղել է «Մորպեխի», «Գեյշայի հուշեր», ինչպես նաև «Կախարդը» և «Ստյուարտ Լիթլի» մեկ այլ սիքվելի՝ «Ստյուարտ Լիթլ 3։ Բնության կանչը» ֆիլմերի պրոդյուսերը։ Բացի այդ, 2006 թվականին Ուիքը ստեղծել է RV և «Անտեսանելի 2» ֆիլմերը, վերջինս «Անտեսանելի» ֆիլմի շարունակությունն է։
Ուիքը և Լյուսի Ֆիշերը դարձել են «Աշխարհի ամենաարբած շրջանը» և «Մեծն Գեթսբին» ֆիլմերի պրոդյուսերները։
Անձնական կյանք
խմբագրելԴուգլաս Ուիքը ամուսնացած է Լյուսի Ֆիշերի հետ 1986-ից և նրանք ունեն 3 դուստր։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարեթիվ | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դեր |
---|---|---|---|
1979 | Սկսել սկզբից | Starting Over | Ասոցիացված պրոդյուսեր |
1988 | Գործարար աղջիկ | Working Girl | Պրոդյուսեր |
1994 | Գայլ | Wolf | Պրոդյուսեր |
1998 | Ժառանգություն | Hush | Պրոդյուսեր |
1996 | Կախարդություն | The Craft | Պրոդյուսեր |
1999 | Ստյուարդ Լիթլ | Stuart Little | Պրոդյուսեր |
1999 | Ընդհատված կյանք | Girl, Interrupted | Պրոդյուսեր |
2000 | Անտեսանելի | Hollow Man | Պրոդյուսեր |
2000 | Գլադիատոր | Gladiator | Պրոդյուսեր |
2001 | Լրտեսական խաղեր | Spy Game | Պրոդյուսեր |
2002 | Ստյուարդ Լիթլ 2 | Stuart Little 2 | Պրոդյուսեր, սցենարիստ |
2003 | Փիթեր Փեն | Peter Pan | Պրոդյուսեր |
2004 | Հանդիպում աստղի հետ | Win a Date with Tad Hamilton | Պրոդյուսեր |
2005 | Կախարդ | Bewitched | Պրոդյուսեր |
2005 | Ստյուարդ Լիթլ 3։ Բնության կանչը | Stuart Little 3: Call of the Wild | Պրոդյուսեր |
2005 | Մորպեխի | Jarhead | Պրոդյուսեր |
2005 | Գեյշայի հուշերը | Memoirs of a Geisha | Պրոդյուսեր |
2006 | Գժանոց անիվի վրա | RV | Պրոդյուսեր |
2006 | Անտեսանելի 2 | Hollow Man II | Պրոդյուսեր |
2012 | Աշխարհի ամենաարբած շրջանը | Lawless | Պրոդյուսեր |
2013 | Մեծ Գեթսբին | The Great Gatsby | Պրոդյուսեր |
2014 | Դիվերգենտ[2] | Divergent | Պրոդյուսեր |
Պարգևներ
խմբագրելՕսկար
- Լավագույն նկար
- 2000՝ Գլադիատոր
- Լավագույն նկար
- 1988՝ «Գործարար աղջիկ»
- 2000՝ «Գլադիատոր»
BAFTA
- Լավագույն ֆիլմ
- 2000 «Գլադիատոր»