Գիրք հարցմանց (աշխատություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գիրք հարցմանց (այլ կիրառումներ)

«Գիրք հարցմանց», Գրիգոր Տաթևացու աշխատությունը։ Շարադրումը ավարտվել է 1397 թվականին, Տաթևի համալսարանում։ «Գիրք հարցմանց»-ը միջնադարյան գիտելիքների մի համապարփակ հանրագիտարան Է, ուր փիլիսոփայական խնդիրներից զատ հարց ու պատասխանի ձևով քննարկվում են բազմապիսի կրոնադավանաբանական խնդիրներ, նաև վիճարկվում են իսլամի հիմնական դրույթները։ Զգալի տեղ է հատկացված բնագիտական, մանկավարժական, սոցիալ-քաղաքական և տնտեսագիտական հարցերին։ «Գիրք հարցմանց»-ում շարադրված են Գրիգոր Տաթևացու իմացաբանությունը, տրամաբանական ու հոգեբանական հայացքները, արտահայտվել են հեղինակի նոմինալիզմը և սենսուալիզմը, նրա մատերիալիստական միտումները։ «Գիրք հարցմանց»-ի բազմաթիվ ձեռագիր օրինակներ պահպանվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և արտասահմանյան հավաքածուներում։ Միակ հրատարակությունը (1729, Կ․ Պոլիս) պատկանում է տպագրիչ Մահտեսի Աստվածատուրին, որտեղ, սակայն, բաց է թողնված «ԸնդդԷմ տաճկաց» գլուխը։

Գիրք հարցմանց
ՀեղինակԳրիգոր Տաթևացի
Ժանրհանրագիտարան
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1397 թ.
ՀրատարակիչՄահտեսի Աստվածատուր
Հրատարակման տարեթիվ1729 թ.
Թվային տարբերակaua.am կայքում


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 89