Հողերի դեգրադացիա ( լատ.՝ degra datio- բառացի՝ նվազում), պրոցես, որը հանգեցնում է հողում կուտակված օրգանական նյութերի, փոխանակային հողալկալի կատիոնների և տղմային ֆրակցիայի մասնակի կորստին, այսինքն՝ հողի հատկությունների վատացման և բերրիության անկման։ Առաջանում է բնական ճանապարհով և ագրոտեխնիկայի միջոցառումների սխալ կիրառման հետևանքով։ Բնական ճանապարհով հողերի դեգրադացիա տեղի է ունենում, երբ անտառը նվաճում է տափաստանը, սևահողերը քայքայվում և վերածվում են անտառային հողերի։ Նմաև երևույթ նկատվում է նաև անտառային հողերի պոդզոլացման պրոցեսում։

Ինտենսիվ հերկման պատճառով դեգրադացված հող
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 324 CC-BY-SA-icon-80x15.png