Գիորգի Դվալի (Գիա) (մայիսի 30, 1964(1964-05-30), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), պրոֆեսոր Նյու Յորքի համալսարանի տիեզերաբանության ու ֆիզիկայի կենտրոնում։ Եղել է Մյունխենի Մաքս Պլանկի ինստիտուտի տնօրեն։ Ստացել է դոկտորի աստիճան բարձրագույն ֆիզիկայի և տիեզերաբանության բնագավառներում։ Նա աշխատել է տեսական ֆիզիկայի երկու անվանի հետազոտական կենտրոններում, նաև Ժնևում (Շվեյցարիա) գտնվող Եվրոպական միջազգային հետազոտության կենտրոնում։ Նրա գիտական հիմնական հետաքրքրությունները (մեծ չափերի) քվանտային գրավիտացիայից են[3]։ Դվալին առավելապես հայտնի է ADD մոդելով, որը նա առաջադրել է Նիմա Արկանի Համեդի և Սավաշ Դիմոպոուլոսի հետ միասին 1998 թվականին։ Բովանդակությունը լարերի տեսությունն է, որով մեկնաբանում է գրավիտացիայի հարաբերական թուլությունը ծանրության այլ ուժերի նկատմամբ, որում ստանդարտ մոդելի դաշտերը սահմանափակվում են 3+1 մեմբրանով, բայց գրավիտացիան կարող է նաև տարածվել լրացուցիչ լայնական տարածական հարթություններում, որոնք կոմպակտ են միլիմետրի մեկ տասներորդի չափով։

Գիորգի Դվալի
վրաց.՝ გიორგი (გია) დვალი
Ծնվել էմայիսի 30, 1964(1964-05-30) (59 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան և Նյու Յորքի համալսարան[1]
Գործունեության ոլորտտարրական մասնիկների ֆիզիկա, Մեծ պայթյուն, Քվանտային ձգողություն և Large extra dimension?
ԱնդամակցությունCERN
Ալմա մատերԹբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Պարգևներ

Գրիգորի Գաբադաձեի և Մասսիմո Պորրատի]]ի հետ միասին նա եղավ առաջիններից և առաջ տարավ այդ ուղղությունը` շարունակելով ինֆրակարմիր մոդիֆիկացիոն ուժերի մոդելը։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

Դվալին ստացել է պարգև Նյու Յորքի քաղաքապետից գիտության և տեխնիկայի բնագավառների 2000 թվականի առաջընթացի համար[4]։

Նա թոշակ է ստանում Դավիդ և Լուսինե Պակարդ հիմնադրամից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://as.nyu.edu/faculty/georgi-dvali.html
  2. https://www.packard.org/what-we-fund/science/packard-fellowships-for-science-and-engineering/fellowship-directory/dvali-georgi/
  3. Arts & Science Արխիվացված Մայիս 13, 2006 Wayback Machine
  4. «Mayor's Award | The New York Academy of Sciences». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Տեսագրություն խմբագրել