Քվանտային ձգողություն, ձգողություն, որը նկարագրվում է՝ օգտագործելով քվանտային տեսության ֆորմալիզմը։ Դա գրավիտացիոն շփումների մոդել է տարածության շատ փոքր մասշտաբով։

Ներկայումս զարգացվում են մի քանի քվանտային ձգողության տեսություններ, այդ թվում՝

Սպասելիքները և խնդիրները

խմբագրել

Դա մի տեսություն է, որը կարող է միավորել քվանտային մեխանիկան (էլեկտրամագնիսականությսն, ուժեղ և թույլ փոխազդեցությունների հետ ներառյալ) ընդհանուր հարաբերականության տեսության հետ, որը նկարագրում է գրավիտացիոն շփումները։

Քվանտային ձգողության տեսության հետ հույսեր են կապվում, որ դա կլինի մի տեսություն, որը կմիավորի բոլոր հայտնի փոխազդեցությունները (այսպես կոչված ամեն ինչի տեսությունը)։ Նման տեսությունը անհրաժեշտ է էներգիայի բարձր խտության խնդիրները լուծելու համար, այսինքն հսկայական զանգվածների համակցությունը շատ փոքր ծավալներով տարածքների հետ, ինչպես դա եղավ Մեծ Պայթյունի ժամանակ կամ սև խոռոչում։

Ամենալուրջ խնդիրն է ընդհանուր հարաբերականության տեսության (որը նկարագրում է ձգողությունը մակրո մակարդակով) միավորումը քվանտային մեխանիկայի հետ, որը նկարագրում է ֆունդամենտալ փոխազդեցությունները սուբատոմային մասշտաբով։ Դեռ չի հաջողվել կառուցել լրիվ գործունակ, հաջորդական քվանտային ձգողության տեսությունը, որը կկանխատեսեր փորձնականորեն հաստատելի նոր երևույթներ։

Արտաքին հղումներ

խմբագրել