Ռեյչել Հարիս (անգլ.՝ Rachael Harris, հունվարի 12, 1968(1968-01-12)[1], Worthington, Ֆրանկլին, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և կատակերգու։ Հարիսը ճանաչում է ստացել կինոյում և հեռուստատեսությունում վատ կնոջ դերի շնորհիվ[2]։

Ռեյչել Հարիս
անգլ.՝ Rachael Harris
Ծնվել էհունվարի 12, 1968(1968-01-12)[1] (56 տարեկան)
ԾննդավայրWorthington, Ֆրանկլին, Օհայո, ԱՄՆ
ԿրթությունOtterbein University? (1989) և Thomas Worthington High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմոդել, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
Ամուսին(ներ)Քրիստիան Հեբել

Վաղ կյանք

խմբագրել

Ծնվել և մեծացել է Օհայո նահանգում՝ Ուորթինգթոնում, այնտեղ սովորել է բարձրագույն դպրոցում, իսկ 1989 թվականին ավարտել է համալսարանը[3]։ Հետո թատրոնում սկսել է կարիերան, իսկ 90-ականների սկզբին տեղափոխվել է Լոս Անջելես[3]։

Կարիերա

խմբագրել

Ռեյչել Հարիսն իր կարիերան սկսել է որպես «Groundlings» լոսանջելեսյան խմբի ստենդ-ափ կատակերգու։ Որոշ ժամանակ թատերախմբի նոր դերասաններին սովորեցրել է կատակերգական վարպետություն[4]։ 1993 թվականին հեռուստատեսությամբ առաջնաելույթ է ունեցել «Ստորջրյա ոդիսական» սերիալի էպիզոդում, իսկ հաջորդ երկու տասնամյակների ընթացքում նկարահանվել է գրեթե հարյուր ֆիլմերում և հեռուստածրագրերում։

Հարիսը նկարահանվել է մի քանի կարճատև կատակերգական սերիալներում՝ Քյորսթի Էլիի հետ խաղացած «Ճարպոտ դերասանուհի» (2005), «Կյանքից ինը ամիս» (2007-2008) և Շերիլ Հայնսի ու Մեգան Մալլալիի հետ խաղացած «Մայրությունը» (2009), որոնցից յուրաքանչյուրը փակվել է առաջին եթերաշրջանից հետո[3]։ Մինչդեռ նա եղել է հյուր ավելի քան հիսուն տարբեր սերիալներում, ինչպիսիք են «Ընկերներ», «Արևմտյան թև», «Հին Քրիսթինի նոր արկածները», «Հուսահատ տնտեսուհիները», «Ամերիկյան ընտանիք», «Երջանիկ ավարտ», «Նորեկը» և շատ ուրիշներ։

2012-2014 թվականներին Հարիսը պարբերաբար նկարահանվել է «Suits» սերիալում, իսկ 2014 թվականին թողարկվել է իր տիպիկ վատ կնոջ դեր`«Կենդանի Ջեք» սիթքոմում խաղալով բարի մոր դերը[2]։

Մեծ էկրանում Ռեյչել Հարիսը նկատելի է դարձել «Մենակատարը» (2009), «Տղաները Վեգասում» (2009), «Թուլամորթի օրագիրը» (2010) և «Թուլամորթի օրագիրը։ Ռոդրիկի կանոնները» (2011) ֆիլմերում։ 2012 թվականին «Բնական ընտրություն» ֆիլմի լավագույն կանացի դերի համար համար առաջադրվել է «Անկախ ոգի» մրցանակին[5]։

Անձնական կյանք

խմբագրել

2003-2008 թվականներին Հարիսն ամուսնացած է եղել դերասան Ադամ Պոլի հետ։

2015 թվականի մայիսի մեկին Հարիսը երկրորդ անգամ ամուսնացել է թավջութակահար Քրիստիան Հեբելի հետ[6], որից ունի երկու որդի՝ Հենրի Հեբելը (ծնված 2016 թվականի հուլիսի 19-ին)[7] և Օտտո Հեբելը (ծնված 2018 թվականի օգոստոսի 25-ին)[8]։ 2019 թվականի օգոստոսի 21-ին՝ չորս տարվա ամուսնությունից հետո, Հարիսն ամուսնալուծվել է Հեբելից[9]։

Ընտրված ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002 ֆ Շոուն սկսվում է Showtime ուսուցչուհի
2003 ֆ Ուրվականներով առանձնատունը The Haunted Mansion օրիորդ Քոուլման
2004 ֆ Մայրամուտից հետո After the Sunset Ջուն
2007 ֆ Էվան ամենակարողը Evan Almighty լրագրող
2007 ֆ Ամուսնության արտոնագիր License to Wed Ջանին
2009 ֆ Մենակատարը The Soloist Լեսլի Բլում
2009 ֆ Տղաները Վեգասում The Hangover Մելիսա
2010 ֆ Թուլամորթի օրագիրը Diary of a Wimpy Kid Սյուզան Հեֆլի
2011 ֆ Բնական ընտրություն Natural Selection Լինդա
2011 ֆ Թուլամորթի օրագիրը։ Ռոդրիկի կանոնները Diary of a Wimpy Kid: Rodrick Rules Սյուզան Հեֆլի
2012 ֆ Թուլամորթի օրագիրը 3 Diary of a Wimpy Kid: Dog Days Սյուզան Հեֆլի
2012-2019 ս Suits Suits Շեյլա Սազ
2014 ֆ Գիշերը թանգարանում։ Դամբարանի գաղտնիքը Night at the Museum: Secret of the Tomb Մեդլին Ֆելպս
2014 ֆ Առանձնակի վտանգավոր Barely Lethal Օրիորդ Լարսոն
2015-2020 ս Լյուցիֆեր Lucifer Լինդա Մարտին

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #142416975 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Kevin Fallon (27 марта 2014). «'Surviving Jack' Star Rachael Harris Is No Longer 'The Bitch'». The Daily Beast. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Rachael Harris- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. Aaron Alper (2005). «Rachael Harris Sounds Off». Tampa Bay Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. «Awards for Rachael Harris». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  6. Rachael Harris Elopes with Christian Hebel — with Neil Patrick Harris as Their Witness!
  7. Lucifer star Rachael Harris, 48, welcomes son Henry with violinist husband Christian Hebel
  8. Rachael Harris Welcomes Son Otto
  9. Lucifer’s Rachael Harris Files for Divorce from Christian Hebel After 4 Years of Marriage
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյչել Հարիս» հոդվածին։