Գիդո Ռոդրիգես

արգենտինացի ֆուտբոլիստ

Գիդո Ռոդրիգես (իսպ.՝ Guido Rodríguez, ապրիլի 12, 1994(1994-04-12)[1][2], Sáenz Peña, Tres de Febrero Partido, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Ռեալ Բետիս» ակումբի և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան, 2022 թվականի աշխարհի չեմպիոն։

Գիդո Ռոդրիգես
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 12, 1994(1994-04-12)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Sáenz Peña, Tres de Febrero Partido, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

 
Ռորիգեսը «Ռեալ Բետիս» ակումբի կազմում

Ռոդրիգեսը «Ռիվեր Փլեյթ» ակումբի սան է։ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Արիգենտինայի գավաթի մրցախաղում «Ռասարիո Սենտրալ» ակումբի դեմ խաղում Գիդոն նորամուտ է ունեցել հիմնական կազմում[3]։ Երեք օր անց «Նյուելս Օլդ Բոյզ» ակումբի դեմ խաղում նորամուտ է ունեցել Արգենտինայի ֆուտբոլի առաջնությունում[4]։ Իր մեկնարկային մրցաշրջանում Ռոդրիգեսը օգնել է ակումբին զբաղեցնել երկրորդ տեղը մրցաշրջանում և ստանալ Հարավամերիկյան գավաթը։ 2015 թվականի հուլիսի 18-ին «Ատլետիկո Ռաֆաելա» ակումբի դեմ խաղում խփել է առաջին գոլը «Ռիվեր Փլեյթ»-ի կազմում[5]։

2016 թվականի սկզբին խաղային պրակտիկա ստանալու համար Գիդոն վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Դեֆենսա և Խուստիսիա»։ Փետրվարի 7-ին «Ունիոնա» ակումբի դեմ խաղում նորամուտ է ունեցել նոր թիմի կազմում[6]։

Վարձակալության ավարտից հետո Ռոդրիգեսը վերադարձել է «Տիխուանու» ակումբ։ Հուլիսի 16-ին «Մոնարկաս Մորելիա» ակումբի դեմ խաղում նորամուտ է ունեցել Մեքսիկայի ֆուտբոլի առաջնությունում[7]։ Հուլիսի 25-ին «Պուեբլա» ակումբի դեմ խաղում Գիդոն խփել է իր առաջին գոլը «Տիխուանու» ակումբի կազմում[8]։ 2017 թվականի ամռանը Ռոդրիգեսը տեղափոխվել է մայրաքաղաքային «Ամերիկա» ակումբ։ Տրանսֆերի գումարը կազմել է 7 մլն եվրո։ Հուլիսի 30-ին «Պաչուկա» ակումբի դեմ խաղում նորամուտ է ունեցել նոր թիմի կազմում[9]։ Նոյեմբերի 20-ին «Սանտոս Լագունա» ակումբի դեմ խաղում Գիդոն նորամուտ է ունեցել «Ամերիկա» ակումբի կազմում[10]։ 2018 թվականին օգնել է ակումբին հաղթել առաջնությունը, իսկ մեկ տարի անց նվաճել է Մեքսիկայի գավաթը։

2020 թվականի հունվարին Ռոդրիգեսը տեղափոխվել է Իսպանիայի «Ռեալ Բետիս» ակումբ։ Տրանսֆերի գումարը կազմել է 9 մլն եվրո։ Հունավարի 19-ին «Ռեալ Սոսիեդադ» ակումբի դեմ խաղում նորամուտ է ունեցել Լա լիգայում[11]։ Հուլիսի 8-ին «Օսասունա» ակումբի դեմ խաղում Գիդոն խփել է առաջին գոլը «Բետիս» ակումբի կազմում[12]։ 2022 թվականին օգնել է ակումբին գրավել Իսպանիայի գավաթը։

Միջազգային կարիերա խմբագրել

2017 թվականի հունիսին 9-ին Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Ռոդրիգեսը նորամուտ է ունեցել Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[13]։

2019 թվականի ամռանը Ռոդրիգեսը մասնակցել է Բրազիլիայի 2019 թվականի Ամերիկայի գավաթին։ Մրցախաղում նա խաղացել է Կոլումբիայի հավաքականի դեմ[14]։

2021 թվականին Ռոդրիգեսը գրավել է Ամերիկայի գավաթը։ Խաղացել է Բոլիվիայի[15], Պարագվայի[16], Էկվադորի[17], Կոլումբիայի[18], Ուրուգվայի[19] և Բրազիլիայի[20] թիմերի դեմ խաղերում։ Ուրուգայցիների դեմ խաղում Գիդոն խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում։

Գոլեր Արգենտինայի հավաքականի կազմում խմբագրել

# Ամսաթիվ Տեղ Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցում
1 2021 թվականի հունիսի 19 Ազգային ստադիոն, Բրազիլիա, Բրազիլիա   Ուրուգվայ 1:0 1:0 Ամերիկայի գավաթ 2021

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  «Ռիվեր Փեյթ»

  • Հարավամերիկյան գավաթի գավաթակիր՝ 2014

  «Ամերիկա» (Մեքսիկա)

  «Ռեալ Բետիս»

  • Իսպանիայի գավաթի գավաթակիր՝ 2021/2022

Միջազգային

  Արգենտինա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Ривер Плейт VS. Росарио Сентраль 0:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. «Ньюэллс Олд Бойз VS. Ривер Плейт 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. «Атлетико Рафаэла VS. Ривер Плейт 1:5» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. «Дефенса и Хустисия VS. Унион Санта-Фе 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. «Тихуана VS. Монаркас Морелия 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  8. «Пуэбла VS. Тихуана 3:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  9. «Пачука VS. Америка Мехико 0:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 30. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  10. «Сантос Лагуна VS. Америка Мехико 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  11. «Реал Бетис VS. Реал Сосьедад 3:0» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ հունվարի 19.
  12. «Реал Бетис VS. Осасуна 3:0» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ հուլիսի 8.
  13. «Бразилия VS. Аргентина 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 9. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  14. «Аргентина VS. Колумбия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  15. «Боливия VS. Аргентина 1:4» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
  16. «Аргентина VS. Парагвай 1:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  17. «Аргентина VS. Эквадор 3:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հուլիսի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  18. «Аргентина VS. Колумбия 1:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հուլիսի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  19. «Аргентина VS. Уругвай 1:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 19.
  20. «Аргентина VS. Бразилия 1:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հուլիսի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիդո Ռոդրիգես» հոդվածին։