Գերդ Կառլ Բինինգ (գերմ.՝ Gerd Karl Binnig, հուլիսի 20, 1947(1947-07-20)[1][2][3], Ֆրանկֆուրտ, Գերմանիան 1945-1949 թվականներին[1]), գերմանացի ֆիզիկոս, աշխատել է Մյունխենի համալսարանում։ 1986 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Մրցանակը կիսվել է Հենրիխ Ռորերի, Գերդ Բինինգի («Սկանավորող թունելային մանրադիտակի հայտնաբերման համար») և Էռնստ Ռուսկայի («էլեկտրոնային մանրադիտակի վրա աշխատանքի համար») միջև։ Բինինգի հետազոտությունները ընդլայնեցին նանոտեխնոլոգիաների հնարավորությունները, թույլ տալով, ոչ միայն վիզուալիզացնել առանձին ատոմներ, այլ նաև դրանց հետ գործողություններ անել[10]։

Գերդ Բինինգ
գերմ.՝ Gerd Binnig
Ծնվել էհուլիսի 20, 1947(1947-07-20)[1][2][3] (76 տարեկան)
Ֆրանկֆուրտ, Գերմանիան 1945-1949 թվականներին[1]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)IBM և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[4]
Ալմա մատերԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Պարգևներ
 Gerd Binnig Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բինինգ ուսանել է Գյոթեի անվան համալսարանում Ֆրանկֆուրտում, և ավարտել է այդ համալսարանի ասպիրանտուրան «Գերհաղորդիչ (SN)-ների թունելային սպեկտրոսկոպիան» թեմայով աշխատանքով։ Նույն տարին ընդունել է IBM ընկերության առաջարկությունը և անցել աշխատանքի ընկերության հետազոտական կենտրոնում Ցյուրիխ քաղաքում։ Այստեղ Բինինգը հանդիպեց Հենրիխ Ռորերին։ Միասին աշխատելով գիտնականները արմատապես բարելավեցին Սկանավորող թունելային մանրադիտակի կառուցվածքը, այդ թվում ստեղծեցին զոնդ, որն ուներ մեկ ատոմ սայրին։ 1981 թվականին ստեղծված գործիքի միջոցով Բինինգը և Ռորերը ցույց տվեցին բյուրեղի մակերեսի և ԴՆԹ-ի շղթայի կառուցվածքը, ինչպես նաև առաջին անգամ դիտարկեցին վիրուսի անջատումը կրող բջջից[10]։

1983 թվականին Բինինգը ստացավ Օտտո Կլունգի մրցանակ, որպես Գերմանիայի լավագույն երիտասարդ գիտանական։

Գտնվելով Սթենֆորդում (ԱՄՆ), իր ցյուրիխյան հետազոտական կենտրոնի գործընկեր Քրիստոֆոր Գերբերի (գերմ.՝ Christoph Gerber) և Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Քելվին Կվեյտի (անգլ.՝ Calvin Quate) հետ ստեղծեցին ատոմա-ուժային մանրադիտակ։ Ի տարբերություն թունելային սկանավորող մանրադիտակի, որը թույլ էր տալիս հետազոտել միայն մետաղների և կիսահաղորդիչների մակերեսները, ատոմա-ուժային մանրադիտակ թույլ է տալիս հետազոտել դիէլեկտրիկ նյութերը[10]։

1994 թվականին Բինինգը հիմնեց Delphi Creative Technologies GmbH ընկերությունը, որը մասնագիտանում էր տարբեր մասշտաբի պատկերների վերլուծության վրա, միկրոլուսնկարներից մինչև արբանյակային քարտեզները։ Ավելի ուշ ընկերությունը վերանվանվեց սկզբում Definiens GmbH, իսկ 2006 թվականին դարձավ Definiens AG: Այժմ Բինինգը ղեկավարում է ընկերության հետազոտական աշխատանքները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gerd Binnig - FactsNobel Foundation.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Notable Names Database — 2002.
  5. The Nobel Prize in Physics 1986Nobel Foundation.
  6. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  7. https://www.fi.edu/en/laureates/gerd-binnig
  8. Professor Gerd BinnigKing Faisal Prize.
  9. https://www.invent.org/inductees/gerd-karl-binnig
  10. 10,0 10,1 10,2 Попов Михаил Евгеньевич. «Бинниг, Герд Карл в словаре нанотехнологических терминов». Роснано. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 28-ին. (ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերդ Բինինգ» հոդվածին։