Գերգովիայի հուշարձան

Գերգովիայի հուշարձան (ֆր.՝ monument de Gergovie) կամ Վերցինգոտերիքսի հուշակոթող (ֆր.՝ monument commémoratif à Vercingétorix), 1900 թվականին կլերմոնացի ճարտարապետ Ժան Թեյլարդի կողմից[1] Գերգովիայի սարավանդի արևելյան ծայրին կառուցված հուշարձան, որը գտնվում է Ֆրանսիայի Օվերն վարչական շրջանի Պյուի դը Դոմ դեպարտամենտի Կլերմոն Ֆերան քաղաքից մի քանի կիլոմետր դեպի հարավ։ Նվիրված է Ք․ա․ 52 թվականին այս տարածքում Հուլիոս Կեսարի դեմ Վերցինգետորիքսի տարած հաղթանակին[1][2]։

Picto infobox architecture.png
Գերգովիայի հուշարձան
Gergovie monument.jpg
'
Կոորդինատներ45°43′15″ հս․ լ. 3°07′36″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՖրանսիա
Կառուցվել է1900 թվական
Շինության ձևըՔարե հուշարձան
ՇինարարԺան Թեյլարդ
Ներկա վիճակըԸնդգրկցած է Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկում

2018 թվականի մարտին ընդգրկվել է Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկում[3] (քաղաք-ամրոցն ընդգրկվել է 2013 թվականին)։

ԲնութագիրԽմբագրել

 
Գետնադամբարանի դռան վրայի լատիներեն հուշատախտակը

Հուշարձանն ունի 26 մետր բարձրություն[1] և պատրաստված է Օվերնի քարով։ Բաղկացած է պատվանդանից, որի վրա բարձրանում են երեք սյուներ, որոնց գագաթին կորնիֆյան օրդերներ են ու գալլական թևավոր սաղավարտ[1]։ Պատվանդանի մեջ գետնադամբարան է գտնվում՝ Վերցինգետորիքսի ցենոտաֆով (հուշարձան պատերազմում զոհված անձի պատվին, որը սակայն թաղված է այլ վայրում)[2]։ Հուշարձանը զարդարում են երեք սալեր։

Գետնադամբարանի դռան վերևում գտնվող այդ սալերից մեկի վրա լատիներեն փորագրված է․

  GERGOVIA
IN HIS LOCIS DVX ARVERNORVM
VERCINGETORIX
C CESAREM INVADENTEM PROFLIGAVIT
 

որի անգլերեն թարգմանությունը հետևյալն է․

 

Գերգովիա
այս վայրում արվերնիների առաջնորդ
Վերցինգետորիքսը
հաղթեց զավթիչ Գայոս Կեսարին

 


ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  • Մասնակի թարգմանություն ֆրանսերեն Վիքիպեդիայի հոդվածից (տարբերակը՝ 2019 թվականի հոկտեմբերի 22-ի)։
  1. 1,0 1,1 1,2 1,3 The Monument Archived 2020-06-27 at the Wayback Machine., Tourist office of Gergovie
  2. 2,0 2,1 Ehrard Antoinette (1980)։ Vercingétorix contre Gergovie ? Nos ancêtres les Gaulois (ֆրանսերեն)։ Clermont-Ferrand: Faculté des lettres et sciences humaines de Clermont-Ferrand 
  3. "Oppidum de Gergovie", French Ministry of Culture.

Արտաքին հղումներԽմբագրել