Գերասիմ Աղաջանյան

հայ կուրորտաբան, բժիշկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գերասիմ Իվանի Աղաջանյան (օգոստոսի 2, 1911(1911-08-02)[1], Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 13, 1980(1980-04-13)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուրորտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967)։ Հայաստանում կուրորտաբանության հիմնադիրներից։

Գերասիմ Աղաջանյան
Ծնվել էօգոստոսի 2, 1911(1911-08-02)[1]
ԾննդավայրԳանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 13, 1980(1980-04-13)[1] (68 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1933)
Մասնագիտությունբժիշկ և thermal bath
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1965) և պրոֆեսոր (1967)
ԱշխատավայրՀՀ ԱՆ
ԶավակներԻվան Աղաջանյան և Մարինա Աղաջանյան
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «Կովկասի պաշտպանության համար» մեդալ

Իվան Աղաջանյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Գերասիմ Աղաջանյանը ծնվել է 1911 թվականին Ելիզավետպոլ քաղաքում։ 1933 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը և մի քանի տարի աշխատել է Բասարգեչարի (Վարդենիս) և Երևանի 2-րդ կլինիկական հիվանդանոցներում։ Այնուհետև նրան ուղարկել են Կիև, որտեղ Գերասիմ Աղաջանյանը ակադեմիկոս Վ. Խ. Վասիլենկոյի ղեկավարությամբ զբաղվել է սրտաբանությամբ։ 1938 թվականին տեղափոխվել է Արզնի առողջարան, ղեկավարել սրտաբանության բաժանմունքը։ Մեծ հայրենականի սկզբից մինչև ավարտը աշխատել է նախ որպես բաժանմունքի, այնուհետև՝ դաշտային շարժական հոսպիտալի պետ։ Զորացրվելուց հետո նշանակվել է Արզնի առողջարանի գլխավոր բժիշկ, այնուհետև՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարության առողջարանների վարչության պետ, իսկ 1949 թվականին՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ։

1950-1960 թվականներին եղել է «Ջերմուկ» առողջարանի տնօրեն, 1960-1979 թվականներին՝ Կուրորտաբանության և ֆիզիկական մեթոդներով բուժման ԳՀԻ տնօրեն, 1956-1966 թվականներին՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր թերապևտ, 1966-1979 թվականներին՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր կուրորտաբան, ՀԽՍՀ կուրորտաբանների և ֆիզիոթերապևտների գիտական ընկերության փոխնախագահ[2]։

 
Գերասիմ Աղաջանյանի հուշատախտակը Երևանում

Հեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատություններ, այդ թվում՝ 4 մենագրություն, 10 բրոշյուր՝ նվիրված ներքին հիվանդությունների բուժման և կուրորտոլոգիայի հարցերին։ Աշխատանքները վերաբերում են Հայաստանում կուրորտաբանության, ինչպես նաև տարբեր ներքին հիվանդությունների ախտածագման, կլինիկայի և բուժման հարցերին[3]։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան շքանշան
  • Հայկական ԽՍՀ գերագույն սովետի նախագահության պատվոգիր

Հիշատակ խմբագրել

  • 1996 թվականին Ջերմուկի համար 3-րդ առողջարանը կոչվել է Աղաջանյանի անունով։

Երկեր խմբագրել

  • Курорты Армянской ССР, 1963, т.л. (Г. И. Агаджанян), конц. (Агаджанян Герасим Иванович).
  • Առողջարան Ջերմուկ։ Արհմիությունների կուրորտների ղեկավարման հայկական հանրապետական խորհուրդ, Երևան, «Հայաստան», 1966 (համահեղինակ)։
  • Հայաստանի առողջարանները և առողջավայրերը, 1968, տիտղթ. (Գ. Ի. Աղաջանյան)։
  • Արզական-Աղվերան առողջարանային գոտի։ ՀԽՍՀ Առողջապահության մինիստրության հանրապետական Սանլուստուն, Երևան, «Հայաստան», 1973 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=1869
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Կոչումով բժիշկ». Աղաջանյաններ