Գետի ծախս, ժամանակի միավորի ընթացքում հոսանքի լայնական կտրվածքով անցնող ջրի ծավալը։ Խոշոր գետերի և ջրանցքների համար արտահայտվում է մ3/վրկ, գետակների և աղբյուրների համար՝ լ/վրկ։ Գետի ծախսի սիստեմատիկ որոշման հիման վրա հաշվարկում են միջին օրական, առավելագույն և նվազագույն ծախսի մեծությունները, ինչպես նաև ջրի հոսանքի ծավալը։
- Q = S V
- S = L H
- W = Q T
- Q — գետի ծախս
- S — կենդանի կտրվածքի մակերես
- L — գետի լայնություն
- H — միջին խորություն
- W — գետի հոսք
- T — ժամանակ
- V _ ջրի արագություն
10 աշխարհի խոշորագույն գետերը ըստ ծախսի
Անվանում |
Գետի ծախսը մեկ տարում, կմ³
|
Ամազոն, Հարավային Ամերիկա |
6903
|
Կոնգո, Աֆրիկա |
1445
|
Յանցզի, Ասիա |
1080
|
Օրինոկո, Հարավային Ամերիկա |
913
|
Ենիսեյ, Ասիա |
624
|
Միսիսիպի, Հյուսիսային Ամերիկա |
598
|
Պարանա, Հարավային Ամերիկա |
551
|
Լենա, Ասիա |
536
|
Տոկանտինս, Հարավային Ամերիկա |
513
|
Զամբեզի, Աֆրիկա |
504
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 23)։
|