Գեորգի Փարաջանով

խորհրդային դերասան, կոնոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ

Գեորգի Գեորգիի Փարաջանով (օգոստոսի 9, 1963, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ), հայազգի ռուս դերասան, ռեժիսոր, սցենարիստ, բեմադրիչ։ Սերգեյ Փարաջանովի զարմիկը։

Գեորգի Փարաջանով
Ծնվել էօգոստոսի 9, 1963(1963-08-09) (60 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ
ԿրթությունԹբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ, Ա․ Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտ և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն Ռուսաստան
Գործունեության տարիներ1990-2016
Մասնագիտացումկինոռեժիսոր, նկարիչ, սցենարիստ, դերասան և ռեժիսոր
Ոճ(եր)դրամա, կատակերգություն և վավերագրական
IMDbID ID 1717943

Կենսագրություն խմբագրել

Գեորգի Փարաջանովը ծնվել է 1963 թվականի օգոստոսի 9-ին Թիֆլիսում։

1983 թվականին ավարտել է Թբիլիսիի թատերական ինստիտուտը, զուգահեռ գրականություն ուսումնասիրել Ա․ Պուշկինի անվան ինստիտուտում (Նոդար Դումբաձեի արվեստանոց)։ Թբիլիսիի Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրել է 6 ներկայացում։ 1988-1990 թվականներին աշխատել է «Սովրեմեննիկ» թատրոնում որպես դերասան[1]։

1994 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը (ՎԳԻԿ)՝ Վլադիմիր Նաումովի արվեստանոցը։ 1992 թվականին ստաժավորում է անցել Հռոմի «Cinecittà» ստուդիայում։

Ռուսաստանի կինոռեժիսորների գիլիդիայի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է[2]։

Քաղաքական դիրքորոշում խմբագրել

2014 թվականի մարտի 11-ին ստորագրել է ՌԴ մշակույթի գործիչների դիմումը ի աջակցություն նախագահ Վ․ Պուտինին Ուկրաինայում և Ղրիմում[3]։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • 2000 - «Ես ճայ եմ» ֆիլմի համար
    • «Լումիեր եղբայրների ոսկե մեդալ»՝ կինոկերպարի վերադարձի համար
    • ՌԴ մշակույթի նախարարության մրցանակ
  • 2004 - «Ես մահացել եմ մանուկ ժամանակ» ֆիլմի համար
    • «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակ[4]
    • «Ստալկեր» միջազգային իրավապաշտպան կինոփառատոնի «Ստալկեր» մրցանակ՝ լավագույն ոչ խաղարկային ֆիլմի համար[5]
    • «Ոսկե արծիվ» մրցանակի առաջադրում՝ լավագույն ոչ խաղարկային ֆիլմի համար[6]
    • Ճապոնիայի և Եգիպտոսի կինոփառատոների մրցանակներ
  • 2012-2013 - «Բոլորը գնացին» ֆիլմի համար
    • «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական կինոյի 20-րդ փառատոնի գլխավոր մրցանակ՝ մարդասիրության և ավանդույթները չդավաճանելու համար[7]
    • Բլագովեշչենսկի «Ամուրյան աշուն» փառատոն[8]․ մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար
    • Տալինի «Մութ գիշերներ» 16-րդ կինոփառատոն․ «Tridents Herring» գլխավոր մրցանակ «Բոլորը գնացին» ֆիլմի համար[9]
    • Օնֆլյորում կայացած ռուսական կինոյի 20-րդ փառատոն․ Ստորին Նորմանդիայի մրցանակ՝ «Բոլորը գնացին» ֆիլմի համար[10]
    • «Սպիտակ փիղ» կինոքննադատության և կինոմամուլի մրցանակ՝ լավագույն դեբյուտ ֆիլմի համար[11]
    • Թբիլիսիի 13-րդ միջազգային կինոփառատոն․ «Արծաթե Պրոմեթևս» մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար[12]
    • Խանտի Մանսիյսկում կայացած «Կրակի ոգին» Կինեմատոգրաֆիական առաջնելույթների 11-րդ միջազգային փառատոն․ «Տայգայական հույսի ծաղիկ» մրցանակ՝ «Բոլորը գնացին» ֆիլմի համար[13]
    • «Նիկա» մրցանակի առաջադրում ԱՊՀ և Բալթիկ երկրների լավագույն ֆիլմ անվանակարգում
    • Չեբոկսարեի 6-րդ միջազգային կինոփառատոն՝ գրան պրի՝ լավագույն խաղարկային ֆիլմ անվանակարգում[14]
    • Ուլյանովսկում կայացած Վալենտինա Լեոնտևայի անվան 5-րդ միջազգային կինոփառատոն․ մրցանակ լավագույն լիամետրաժ ֆիլմ անվանակարգում[15]

Ֆիլմագրություն խմբագրել

Դերերը կինոյում խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ Դեր
2002 Հակամարդասպան
1994-1996 Երկաթե վարագույր դրվագ
1990 Ֆուտբոլիստը դրվագ

Ռեժիսոր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2014 Աշունը սրտում
2012 Բոլորը գնացին
2010 Մոսկվա՛, ես սիրում եմ քեզ
2007 Ադամի զավակները
2004 Ես մահացել եմ մանուկ ժամանակ
2000 Ես ճայ եմ․ դերասանուհի Վալենտինա

Կարավաևայի գաղտնիքը

1993 Ջադո

Սցենարիստ խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2014 Աշունը սրտում
2012 Բոլորը գնացին
2010 Մոսկվա՛, ես սիրում եմ քեզ
2007 Ադամի զավակները
2004 Ես մահացել եմ մանուկ ժամանակ
1993 Ջադո

Օպերատոր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2007 Ադամի զավակները

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Племянник Сергея Параджанова собирает фестивальные призы». Вестник Кавказа. 23 августа 2012. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
  2. «Параджанов Георгий Георгиевич». kino-teatr.ru. 2016 թ․ հուլիսի 16. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  3. Деятели культуры России — в поддержку позиции Президента по Украине и Крыму Արխիվացված 2014-03-11 archive.today // Официальный сайт Министерства культуры Российской Федерации
  4. «Golden Apricot International Film Festival — 2004. Winners». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  5. «Итоги «Сталкера» — 2004». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
  6. «Номинанты премии «Золотой орёл» за 2004 год». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
  7. «Названы лауреаты юбилейного кинофестиваля «Окно в Европу» в Выборге». РИА Новости. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 18-ին.
  8. ««Амурская осень» образца 2012 года, не успев начаться, уже опустила свой занавес». Московский комсомолец. 27 сентября 2012. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
  9. «16-й Таллиннский кинофестиваль «Темные ночи»: Лауреаты». ПрофиСинема.ru. 30 ноября 2012. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
  10. «Фестиваль русского кино завершился в Онфлёре». РИА Новости. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  11. «Четыре слона ушли «Фаусту»». Вечерний Петербург (21 декабря 2012). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
  12. «На Тбилисском кинофестивале победила «Любовь»». Тбилисская неделя. 11 декабря 2012. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
  13. «Георгий Параджанов остался без комнаты, зато получил «Цветы таежной надежды»». Московский комсомолец. 1 марта 2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.
  14. «Чебоксарский кинофестиваль помогает нам хранить единство, силу и богатство народных традиций». МК.ru. 2013 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
  15. «Гран-при кинофестиваля имени Леонтьевой из Ульяновска увезла Светлана Дружинина». Media73.ru. 2013 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել