Գեորգի Կարլովիչ Վագներ (ռուս.՝ Георгий Карлович Вагнер, հոկտեմբերի 6 (19), 1908, Spassk-Ryazansky, Spassky Uyezd, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 25, 1995(1995-01-25)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս գիտնական, փիլիսոփա, արվեստագետ, արվեստի պատմաբան, արվեստագիտության դոկտոր, Ռյազան քաղաքի պատվավոր քաղաքացի։ Նովգորոդ, Սուզդալ, Պսկով, Կոստրոմա, Վլադիմիր, Ռյազան քաղաքների հին ռուսական արվեստի ուսումնասիրող։

Գեորգի Վագներ
Ծնվել էհոկտեմբերի 6 (19), 1908
Spassk-Ryazansky, Spassky Uyezd, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 25, 1995(1995-01-25)[1] (86 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան[2]
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Ri︠a︡zanskiĭ istoriko-arkhitekturnyĭ muzeĭ-zapovednik? և ՌԳԱ հնագիտության ինստիտուտ
Գործունեության ոլորտԱրվեստի պատմություն
Ալմա մատերEscuela de Artes plásticas de Riazán?
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
ԽՍՀՄ պետական մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Գեորգի Վագները 1930 թվականին ավարտել է Ռյազանի գեղարվեստա-մանկավարժական տեխնիկումը։ 1933 թվականից աշխատել է Ռյազանի երկրագիտական մարզային թանգարանում։ 1937 թվականին ձերբակալվել է ու տասը տարի անցկացրել է Մագադանի ճամբարներում, աշխատել Կոլիմայի ոսկու հանքերում։ 1947 թվականին վերադարձել է Ռյազան, բայց երկու տարի անց նորից ձերբակալվել է ու ստացել վարչական աքսոր դեպի Կրասնոյարսկի երկրամաս, որտեղ աշխատել է երկրագիտական ջոկատներում որպես գծագրող։ Արդարացվելուց հետո աշխատանքի է ընդունվել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտում որպես ավագ լաբորանտ և աշխատել է Նիկոլայ Վորոնինի ղեկավարությամբ։

1968 թվականին պաշտպանության է ներկայացրել թեկնածուական դիսերտացիա, բայց ակադեմիկոս Բորիս Ռիբակովի պնդմամբ նրան հատուկ կարգով (գիտական աշխատանքների բացառիկ նշանակության համար) շնորհվել է արվեստագիտության դոկտորի աստիճան։ Պաշտպանության ժամանակ պաշտոնական ընդդիմախոսը եղել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Արտեմի Արցիխովսկին, պրոֆեսորներ Վլադիմիր Բլավատսկին, Օլգա Պոդոբեդովան և Սիգուրդ Շմիդտը[3]։ 1980 թվականին պարգևատրվել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալով։ 1983 թվականին արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի։ 1992 թվականին Ռյազանի քաղաքային խորհուրդը Գեորգի Վագներին շնորհել է Ռյազանի պատվավոր քաղաքացու կոչում։

Գեորգի Վագները մահացել է 1995 թվականի հունվարի 25-ին Մոսկվայում։ Թաղվել է Վագանկովյան գերեզմանատանը[4]։

Հիշատակ խմբագրել

1998 թվականին Գեորգի Վագների անունով է կոչվել Ռյազանի գեղարվեստի ուսումնարանը, որը 2008 թվականի դեկտեմբերի 4-ին նշել է իր 90-ամյակը[5]։

Գիտական գործունեություն խմբագրել

Գեորգի Վագների գիտական հետաքրքրությունների հիմնական շրջանակը եղել է վլադիմիր-սուզդալյան ճարտարապետությունն ու մոնումենտալ քանդակագործությունը, 14-րդ դարից մինչև 16-րդ դարի սկզբի հին ռուսական քանդակագործությունը, Հին Ռյազանի ճարտարապետությունը, արվեստի տեսության ընդհանուր հարցեր։ Մի շարք հիմնարար գիտական աշխատությունների հեղինակ է։

Հիմնական աշխատություններ խմբագրել

  • Вагнер Г. К. Легенда о семи спящих эфесских отроках и её отражение во владимиро-суздальском искусстве. // Византийский временник. — 1963. — № 48. — С. 85—104.
  • Вагнер Г. К. Скульптура Владимиро-Суздальской Руси: Юрьев-Польской. — М.: Наука, 1964.
  • Вагнер Г. К. Мастера древнерусской скульптуры. Рельефы Юрьева-Польского. — М.: Искусство, 1966. — 144 с.
  • Вагнер Г. К. Скульптура Древней Руси. XII век. Владимир. Боголюбово. — М.: Искусство, 1969.
  • Вагнер Г. К. Суздаль: Альбом / Фотографии Ю. В. Несквернова, Ю. Д. Панкова, И. И. Смукровича. — М.: Искусство, 1969. — 144 с. — 50 000 экз.
  • Вагнер Г. К. Рязань: Альбом / Фотографии А. А. Александрова и Д. В. Белоуса. — М.: Искусство, 1971. — 164 с. — 50 000 экз.
  • Вагнер Г. К. Белокаменная резьба древнего Суздаля: Рождественский собор: XIII век / Фотограф А. А. Александров. Институт археологии АН СССР. — М.: Искусство, 1975. — 184, [12] с. — (Памятники древнего искусства). — 20 000 экз.
  • Вагнер Г. К. Николай Николаевич Воронин // Средневековая Русь. — М.: Наука, 1976. — С. 3—10.
  • От сим­во­ла к ре­аль­но­сти: раз­ви­тие пла­сти­че­ско­го об­раза в рус­ском ис­кус­ст­ве XIV—XV вв. М., 1980;
  • Ка­нон и стиль в древ­не­рус­ском ис­кус­ст­ве. М., 1987;
  • Ис­кус­ст­во мыс­лить в кам­не: (Опыт функ­цио­наль­ной ти­по­ло­гии па­мят­ни­ков древ­не­рус­ской ар­хи­тек­ту­ры). М., 1990;
  • Russia: Storia ed espressione artistica dalla Rus’ di Kiev al grande Impero. Mil., 1994 (соautore).
  • Вагнер Г. К., Чугунов С. В. Рязанские достопамятности. — 2-е изд., перераб. и доп. — М.: Искусство, 1989. — 168 с. — (Дороги к прекрасному). — 75 000 экз. — ISBN 5-210-00025-7
  • Вагнер Г. К., Чугунов С. В. Окраинными землями Рязанскими. — М.: Искусство, 1995. — 144 с. — (Дороги к прекрасному). — 3000 экз. — ISBN 5-210-01322-7
  • Вагнер Г. К. Пять лет и ещё один год в Рязанском художественном техникуме: (Клочки воспоминаний): К 95-летию со дня рождения / Вступит. статья Т. Б. Синяевой; Комментарии А. О. Никитина; Рязанский государственный областной художественный музей им. И. П. Пожалостина. — Рязань: Б.и., 2003. — 40 с. — 500 экз.
  • Из глубины взываю… (De profundis). — М. : Круг, 2004. — 271 с. : ил.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. LIBRIS — 2015.
  3. В институте археологии // Вагнер Г. К. Из глубины взываю… (De profundis). — М. : Круг, 2004. — С 220.]
  4. Могила Г. К. Вагнера
  5. Родной город. Рязанский городской портал — По улицам Рязани прошли… тюбики с краской (05.12.2008)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)

Գրականություն խմբագրել

  • Вагнер Георгий Карлович: Некролог // Знамя: Спасск. — 1995. — 1 февр.
  • Бабий А. Н. Потомок чудотворцев // Благовест. — 1995. — 2. — С. 8.
  • Чугунов С. В. Вагнер Георгий Карлович / С. В. Чугунов, А. Н. Бабий // Рязанская энциклопедия: В 2-х томах / Гл. ред. В. Н. Федоткин. — Рязань: Пресса, 1999. — Т. 1. — С. 146.
  • Синяева Т. Б., Дрождина В. В. Художники Рязанского края XIX—начала XXI веков: Биобиблиографический словарь / ГУК «Рязанский государственный областной художественный музей им. И. П. Пожалостина». Комитет по культуре и туризму Рязанской области. — Рязань: Б.и., 2010. — С. 34-36. — 250 с. — 500 экз. (обл.)

Արտաքին հղումներ խմբագրել