Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարեն Համբարձումի Միրզոյան (դեկտեմբերի 7, 1965(1965-12-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Արցախի արտաքին գործերի նախկին նախարար, պաշտոնը ստանձնել է 2012 թ. սեպտեմբերի 22-ից մինչև 2017 թ. սեպտեմբերի 25-ը։

Կարեն Միրզոյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 7, 1965(1965-12-07) (58 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ (1989) և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ (1993)
Մասնագիտությունքաղաքական գործիչ և արևելագետ
ԱշխատավայրՀՀ ԱԳՆ, ԼՂՀ ԱԳՆ, ՀՀ ԱԳՆ, ԼՂՀ ԱԳՆ և ՀՀ ԱԳՆ
Զբաղեցրած պաշտոններԱրտաքին գործերի նախարար
 Karen Mirzoyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

  • 1981-1989 թթ.- Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետ։
  • 1990-1993 թթ.- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ՝ ասպիրանտուրա։
  • 1993-1996 թթ.- ՀՀ ԱԳՆ, Քաղաքական ծրագրավորման ու Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչությունների պաշտոնավար։
  • 1984-1986 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
  • 1996-1997 թթ.- Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Թուրքիայի բաժնի վարիչ։
  • 1997-2001 թթ.- ԼՂՀ ԱԳՆ համակարգ, ԼՂՀ մշտական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում։
  • 2002-2005 թթ.- ՀՀ ԱԳՆ համակարգ, ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության ղեկավար։
  • 2005-2010 թթ. -ՀՀ մշտական ներկայացուցիչ Սևծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպությունում։
  • 2010-2012 թթ. -ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ։
  • 2012 թ. սեպտեմբերի 22-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար[1]։
  • 2018 -2019 թթ. - ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական։
  • 2019 թ. հունիսի 28-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան[2]։

Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներին։

Անկուսակցական է։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Պարգևներ՝

«Վաչագան Բարեպաշտ» մեդալ, ԼՂՀ պետական պարգև[փա՞ստ]

ՀՀ ԱԳՆ առաջին աստիճանի պատվո մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարեն Միրզոյանի կենսագրականը ԼՂՀ կառավարության կայքում». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  2. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.(չաշխատող հղում)