Գեորգի Թումանով

հրապարակախոս, քաղաքական գործիչ

Գեորգի Միքայելի Թումանով (Թումանյան) (փետրվարի 8, 1854(1854-02-08) կամ 1853, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 26, 1920(1920-01-26), Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն), հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Թումանյան իշխանական տոհմից։ Թիֆլիսի հասարակական ակումբի հիմնադիրներից է։

Գեորգի Թումանով
վրաց.՝ გიორგი თუმანიშვილი
Ծնվել էփետրվարի 8, 1854(1854-02-08) կամ 1853
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 26, 1920(1920-01-26)
Մահվան վայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունհրապարակախոս և քաղաքական գործիչ
ԱմուսինՄարիամ Թումանյան

Մարիամ Թումանյանի ամուսինը։

Կենսագրություն խմբագրել

Գեորգի Թումանովը ծնվել է 1853 թվականին, Թիֆլիս քաղաքում։ Օդեսայի համալսարանում ուսանել է իրավաբանություն։ Կովկասում աշխատակցել է հայկական և ռուսական մամուլին։ 1891-1904 թվականներին եղբայրների հետ հրատարակել է «Նովոյե օբոզրենիե» (ռուսերեն) օրաթերթը։ Թիֆլիսի հասարակական ակումբի հիմնադիրներից է[1][2][3]։

Հեղինակ է երդվյալ ատենակալների դատարանների, զեմստվոների մասին գրքույկների, «Բնութագրումներ և հիշողություններ» (ռուսերեն) գրքի։ Վրացական դրամատիկական ընկերության անդամ, Թիֆլիսի հասարակական ակումբի հիմնադիրներից[4][5]։

Մահ խմբագրել

Մահացել է 1920 թվականին, Թիֆլիս քաղաքում։

Անդամակցություն խմբագրել

  • Ռուսաստանյան 2-րդ Պետական դումայի պատվիրակ (1907):
  • Ռուսաստանյան 4-րդ Պետական դումայի պատվիրակ (1912):
  • Վրացական դրամատիկական ընկերության պատվավոր անդամ։

Երկեր խմբագրել

  • Թումանով Գ. Մ., Բնութագրումներ և հիշողություններ (ռուսերեն)։
  • Земельные вопросы и преступность на Кавказе / Князь Г. Туманов. Санкт-Петербург, Тип. П. П. Сойкина, 1900.
  • Характеристики и воспоминания: Заметки кавказского хроникера: Кн. [1]-3 / Г. М. Туманов. Тифлис, Тип. К. Мартиросианца, 1900- 1907.
  • К введению на Кавказе земского самоуправления / Сост. Г. М. Туманов. Тифлис, Гермес, 1905.

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ստեփանյան Գ. Կենսագրական բառարան, հ. Ա, 1973, էջ 379։
  2. Հովակիմյան Բ.Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005, էջ 614։
  3. "Туманов Георгий Михайлович". www.rulex.ru. Retrieved 2019 թ․ հուլիսի 3.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  5. "Կոհա առցանց քարտարան › Հեղինակավորի որոնում › Թումանով, Գեորգի Միքայելի, 1854-1920 (Personal Name)". armunicat.nla.am. Retrieved 2019 թ․ հուլիսի 3.