Թումանիշվիլիներ կամ Թումանովներ (վրացերեն՝ თუმანიშვილი, հայերեն՝ Թումանյան, ռուս.՝ Тума́новы), հայկական ծագմամբ[1][2][3] վրացական իշխանական տոհմ։

Թումանիշվիլիների գերբը

Թումանիշվիլիների տոհմը Մամիկոնյանների նախարարական տոհմի մի ճյուղն է։ Մամիկոնյան տան ներկայացուցիչներից մեկը՝ իշխան Թումանը, շուրջ 1250 թվականին Կիլիկյան Հայաստանից գաղթել է Վրաստան[4][5]։ Թումանյանները եղել են հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, իսկ Թումանիշվիլիները՝ հույն ուղղափառ եկեղեցու[6][7]։ Ռուսական կայսրության տիրապետության ժամանակ տոհմը սկսել է կոչվել Թումանովներ։

XII—XIII դարերում Թումանյաններն ունեցել են իրենց իշխանությունը, որի կենտրոնն է եղել Դսեղը[8]։ Այս ճյուղի ներկայացուցիչները XV դարում գաղթել են Վրաստան, որտեղ վերցրել են Թումանիշվիլի ազգանունը և Վրաստանի թագավորի կողմից ճանաչվել իշխան (թավադ) ու ստացել թագավորի քարտուղարի (մդիվինբեգ) ժառագական պաշտոնը։

Տոհմը նշված է Քարթլիի իշխանների ցանկում, որ կցված է 1783 թվականի հուլիսի 24-ին Վրաստանի թագավոր Իրակլի II-ի կնքված պայմանագրին, ինչպես նաև Վրաստանի իշխանական տոհմերի ըստ ընտանիքների անվանական ցանկում, որ հաստատվել է 1850 թվականի դեկտեմբերի 6-ին։ 1826 թվականի մարտի 7-ին Պետական խորհրդի կողմից որպես իշխան ճանաչվել են Թումանիշվիլի տոհմի հետևյալ ներկայացուցիչները՝ 1) պետական խորհրդական Գեորգի, պրապորշչիկ Իեսեյ, կոլեգիական ասեսոր Դավիթ Իգնատևիչ, 2) Ֆոմա, պրապորշչիկ Պավել, Միխայիլ և Ալեքսանդր Իոսիֆիչներ, 3) Իվան Սիլվեստրովիչ։ 1826 թվականի մարտի 25-ին Պետական խորհրդի կողմից որպես իշխան ճանաչվել են Թումանիշվիլի տոհմի հետևյալ ներկայացուցիչները՝ 1) արքունի խորհրդական Շիո Սուլխանովիչը և նրա որդիները՝ Իսահակ, Գեորգի, Ալեքսանդր, 2) կոլեգիայի մատենավար Իվան Սուլխանովիչը և նրա որդի Սոմյոնը, 3) պրապորշչիկ Կայխոսրո Սուլխանովիչը, 4) տիտուլյար խորհրդական Մինայը, նահանգային քարտուղար Դավիթ և Գեորգի Մանուչարովիչները, 5) Գեորգի և Դավիթ Զուրաբովիչները (էջ 84 — 85)[9]:

ԳերբԽմբագրել

Թումանիշվիլիների տոհմի ներկայացուցիչները բազմիցս եղել են թագավորի քարտուղար, այդ պատճառով էլ նրանց գերբի վրա պատկերված է նրանց պաշտոնի խորհրդանիշներից՝ շունը՝ որպես հավատարմության խորհրդանիշ, փետուրի տուփ, կշեռք՝ որպես արդարության խորհրդանիշ, և փետուր բռնած ձեռք։

Հայտնի ներկայացուցիչներԽմբագրել

  • Գեորգի Թումանով (1839-1901) - իշխան, հետևակազորի գեներալ, ռազմաճարտարագիտական գործի տեսաբան
  • Նիկոլայ Թումանով (1844-1917) - իշխան, ինժեներ-գեներալ, Ռազմական խորհրդի անդամ
  • Գեորգի Թումանով - ռազմական և քաղաքական գործիչ
  • Կիրիլ Թումանով - տոհմաբան, պատմաբան
  • Միխեիլ Թումանիշվիլի (1921-1996) - ռեժիսոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
  • Միխայիլ Թումանիշվիլի - ռեժիսոր, դերասան
  • Գեորգի Լևաշով-Թումանիշվիլի - ռեժիսոր, սցենարիստ
  • Պավել Թումանիշվիլի[10] - իշխան, Նորին Գերազանցության Ապարանքի կամեր-յունկեր, վրացերեն «Նակադուլի» մանկակա ամսագրի հրատարակիչ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Journal of the Society for Armenian Studies, Volumes 7-8. 1994. Page 5
  2. Pioneers of Byzantine studies in America. John W. Barker, Adolf M. Hakkert, 2002—231 p.
  3. Studies in medieval Georgian historiography: 2003, Volume 113 — Page 16, Stephen H. Rapp (Jr), cit. «…old Armeno-Georgian noble house (Tumaniani, Tumanishvili)»
  4. Journal of the Society for Armenian Studies, Volumes 7-8. Society for Armenian Studies. The Society, 1994. Page 5 «Cyril Leo Heraclius Toumanoff was born in Si. Petersburg, Russia, the descendant of an old Armeno-Georgian family long settled in Georgia. Through the Toumanoffs (Georgian: Toumaniani for the branch of the House that had remained true to the Armenian Church; Toumanishvili for for the Greek Orthodox line), he was descended from a Mamikonian noble, Prince Tuman, who, ca. 1250, migrated from the Cilician Armenian Kingdom to Georgia and there acquired the lordship of Kheltubani, an estate just north of the town of Gori. By the fourteenth century, the family had acquired the hereditary protonotoryship of the kingdom of Georgia, a position held collectively by all male members of the house until the end of the Georgian monarchy»
  5. Robert H. Hewsen. TOUMANOFF, CYRIL (1913—1997) // John W. Barker. Pioneers of Byzantine studies in America. Byzantinische Forschungen (Volume 27). Adolf M. Hakkert, 2002. Page 232
  6. Pioneers of Byzantine studies in America. John W. Barker, 2002, P. 231- [1]
  7. Journal of the Society for Armenian Studies, Volumes 7-8. 1994. Page 5, cit. «Cyril Leo Heraclius Toumanoff was born in Si. Petersburg, Russia, the descendant of an old Armeno-Georgian family long settled in Georgia. Through the Toumanoffs (Georgian: Toumaniani for the branch of the House that had remained true to the Armenian Church; Toumanishvili for for the Greek Orthodox line), he was descended from a Mamikonian noble, Prince Tuman, who, ca. 1250, migrated from the Cilician Armenian Kingdom to Georgia and there acquired the lordship of Kheltubani, an estate just north of the town of Gori.»
  8. ОВАНЕС ТУМАНЯН — «ТЫ СТАЛ СРЕДЬ НАС РОДНОЙ ИВАН», Поэтоград № 3, 2010
  9. Любимов С. В. Титулованные роды Российской империи: Опыт подробного перечисления всех титулованных российских дворянских фамилий, с указанием происхождения каждой фамилии, а также времени получения титула и утверждения в нём / Гос. публ. ист. б-ка России. — М.: ФАИР-ПРЕСС, 2004. с. 368
  10. Պավել Թումանիշվիլի