Մարիամ Թումանյան

հայ մշակութային գործիչ

Մարիամ Մարկոսի Թումանյան (Մարիա Մարկովնա Թումանովա, օրիորդական ազգանունը՝ Դոլուխանյան, հուլիսի 21, 1870(1870-07-21), Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1947, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մշակույթի գործիչ, բարերար։

Մարիամ Թումանյան
Ծնվել էհուլիսի 21, 1870(1870-07-21)
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1947
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունմշակութային գործիչ և բարեգործ
ԱմուսինԳեորգի Թումանով

Գեորգի Թումանովի կինը։

ԳործունեությունԽմբագրել

Մարիամ Թումանյանը ծնվել է 1870 թվականի հուլիսի 21 (28)-ին, Թիֆլիսում, Արցախի հայտնի իրավաբան և հասարակական գործիչ Մարկոս Դոլուխանյանի ընտանիքում։ Սովորել է Թիֆլիսի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցուն կից գործող Գայանյան օրիորդաց դպրոցում, այնուհետև Թիֆլիսի առաջին իգական գիմնազիայում։ Մարիամ Թումանյանի անհատականության ձևավորման գործում մեծ դեր է խաղացել հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Միսակ Արամյանը՝ սերմանելով նրա մեջ սեր դեպի մայրենի լեզուն ու գրականությունը։ 17 տարեկան հասակում ամուսնացել է հրապարակախոս, հասարակական գործիչ, «Նովոյե օբոզրենիե» լրագրի խմբագիր Գեորգի Թումանովի հետ` ոտք դնելով իշխանական մի ընտանիք, որտեղ առհասարակ հայերեն խոսք չէր հնչում։ Մարիամ Թումանյանը հեղաշրջում է կատարում այս տանը՝ հայեցի դաստիարակություն տալով իր զավակներին[1]։

Աշխատակցել է Հովհաննես Թումանյանի երկերի թարգմանական հրատարակություններին՝ «Աղբյուր», «Մշակ», «Հասկեր» և այլ պարբերականների[2]։ 1902 թվականին Գաբրիել Սունդուկյանի հետ Թիֆլիսում հիմնել է Հայոց դրամատիկական ընկերությունը (1903-1907 թվականներին՝ նախագահ), մասնակցել Հավլաբարի ժողովրդական թատրոնի ստեղծմանը։ 1908 թվականին կազմակերպել է «Իշխանուհի Մ. Թումանյան և ընկերներ» հրատարակչությունը, լույս ընծայել գունավոր պատկերներով մանկական գրքեր։ Նյութապես օժանդակել է հայ գրողներին։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո եղել է Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) անդամ, թղթակցել «Կարմիր ծիլեր», «Պրոլետար» թերթերին[3]։

ՄահԽմբագրել

Մարիամ Թումանյանը մահացել է 1947 թվականին Թբիլիսիում։

ԵրկերԽմբագրել

  • Իմ համառոտ կենսագրությունը և իմ հիշողությունները, Երևան, 2003։

ԺառանգությունԽմբագրել

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանի՝ Մարիամ Թումանյանի ֆոնդում[Նշում 1] պահվում է «Իմ համառոտ կենսագրությունը և իմ հիշողությունները» հուշագրությունը, որը մանրամասն տեղեկություններ է տալիս ինչպես Մարիամ Թումանյանի գործունեության, այնպես էլ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի կովկասահայ հասարակական-մշակութային կյանքի, Ռուսաստանում 1905-1920 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ[4]։

ՆշումներԽմբագրել

  1. ԳԱԹ, Մարիամ Թումանյանի ֆոնդ, թիվ 1։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 452։
  2. «Հովհաննես Թումանյանը և իշխանուհի Մարիամ Թումանյանը»։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-14-ին 
  3. «Մարիամ Թումանյան» (հայերեն)։ Վերցված է 2019-06-30 
  4. Իշխանուհի Մարիամ Թումանյանի հուշերը Բեգլար Ամիրջանյանի մասին։ «Իշխանուհի Մարիամ Թումանյանի հուշերը Բեգլար Ամիրջանյանի մասին»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-30-ին 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 236