ԱՄՆ և Կանադա. տնտեսություն, քաղաքականություն, մշակույթ

ԱՄՆ և Կանադա. տնտեսություն, քաղաքականություն, մշակույթ (ռուս.՝ США и Канада: экономика, политика, культура), ԱՄՆ և Կանադայի պատմության, ժամանակակից վիճակի և տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացման կարևորագույն խնդիրները, ինչպես նաև ռուս-ամերիկյան և ռուս-կանադական հարաբերությունները լուսաբանող ռուսաստանյան ամենամսյա գիտական և հասարակական-քաղաքական հանդես։

Հանդեսը հրատարակվում է ՌԳԱ ԱՄՆ և Կանադայի ինստիտուտի կողմից։

Պատմություն խմբագրել

 
«ԱՄՆ. տնտեսություն, քաղաքականություն, գաղափարախոսություն», № 9, 1992 հանդեսի կազմը

Հանդեսը հիմնվել է 1970 թվականին «ԱՄՆ. տնտեսություն, քաղաքականություն, գաղափարախոսություն» (ռուս.՝ «США — экономика, политика, идеология») վերնագրով։

Հանդեսում լուսաբանվում են ժամանակակից ամերիկյան հարաբերությունների, ԱՄՆ ներքին քաղաքականության, արտաքաղաքական և ռազմաքաղաքական դոկտրինի խնդիրները, ինչպես նաև վերլուծության է ենթարկվում է ամերիկյան արդյունաբերության, գյուղատնտեսության, ֆինանսների, առևտրի, տրանսպորտի, գիտության և մշակույթի վիճակը։ Հանդեսում տարբեր ժամանակներում դիտարկման առարկա են եղել դասային պայքարի, հակամենաշնորհային շարժման, ռասայական խտրականության դեմ պայքարի, ԱՄՆ-ում գիտատեխնիկական հեղափոխության սոցիալական, տնտեսական և քաղաքական հետևանքները։

1976 թվականին տպաքանակը կազմում էր 34 հազար նմուշ, իսկ 1985 թվականին՝ 29,5 հազար։ Առաջին գլխավոր խմբագիրն էր Վալենտին Բերեժկովը։

Ժամանակակից անվանումը հանդեսը կրում է 1999 թվականից։ Երկար ժամանակ հանդեսի գլխավոր խմբագիրն էր պ.գ.թ. Էդուարդ Իվանյանը։

Հանդեսը շարունակում է բարձր հեղինակություն վայելել և ընդգրկված է Ռուսաստանի Կրթության և գիտության նախարարության ԲՈՀ ռուսական գիտական հանդեսների ցանկի մեջ։

Արտաքին հղումներ խմբագրել