«Գեղեցիկ, վատ, չար» (անգլ.՝ Extremely Wicked, Shockingly Evil and Vile), ռեժիսոր Ջո Բեռլինգերի ամերիկյան թրիլլեր։ Գլխավոր դերակատարը Զաք Էֆրոնն է[2][3][4]։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 26-ին «Սանդենս» կինոփառատոնում։ Ֆիլմը պատմում է հայտնի սերիական մարդասպան Թեդ Բանդիի մասին, որը սպանել է 36 աղջկա[5]։

Գեղեցիկ, վատ, չար
անգլ.՝ Extremely Wicked, Shockingly Evil and Vile
Երկիր ԱՄՆ
Ժանրքրեական թրիլլեր, կենսագրական ֆիլմ, դրամա և փորձնական ֆիլմ
ԹեմաԹեդ Բանդի
ՀիմքՈւրվական արքայազնը։ Իմ կյանքը Թեդ Բանդիի հետ
Թվականհունվարի 26, 2019, մայիսի 3, 2019, մայիսի 3, 2019 և մայիսի 9, 2019[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋո Բեռլինգեր
ՊրոդյուսերՆիկոլա Կարտիե, Ջեյսոն Բարեթ, Մայքլ Կոստիգան, Արա Քեշիշյան և Մայքլ Սիմկին
Սցենարի հեղինակՄայքլ Վերվի
ԴերակատարներԶաք Էֆրոն, Լիլի Քոլինզ, Ջոն Մալկովիչ, Ջիմ Փարսոնս, Անժելա Սարաֆյան, Ջեֆրի Դոնովան, Գրեյս Վիկտորյա Կոքս, Կայա Սկոդելարիո, Հեյլի Ջոել Օսմենտ, Դիլան Բեյքեր, Թերի Քիննի, Ջեյմս Հեթֆիլդ և Բրայան Գերաթի
ՕպերատորԲրենդոն Թրոսթ
ԵրաժշտությունՄարկո Բելտրամի և Դենիս Սմիթ
ՄոնտաժՋոշ Շեֆեր
Պատմվածքի վայրՍիեթլ
ԿինոընկերությունVoltage Pictures
Տևողություն110 րոպե

Սյուժե խմբագրել

Գործողությունները ծավալվում են 1969 թվականին Սիեթլ քաղաքում։ Երիտասարդ քարտուղար, միայնակ մայր Լիզ Քենդալը սրճարանում ծանոթանում է իրավաբան ուսանող Թեդ Բանդիի հետ։ Նա Լիզին ուղեկցում է տուն և չի ամաչում Լիզի դստեր՝ Մոլիի ներկայությունից մնալ նրանց տանը և գիշերել։ Բանդին տեղափոխվում է Լիզի մոտ և նրան օգնում դաստիարակել դստերը։ 1974 թվականն էր։ Մամուլում շոկային պատմություններ են հայտնվում անհայտ սերիական մարդասպանի բազմաթիվ զոհերի մասին։ Մի քանի մարդ տեսել է, թե ինչպես է ոմն տղամարդ՝ վիրակապված ձեռքով, աղջիկներին խնդրել, որպեսզի օգնեն իրեն բեռնափել նավն իր «Volkswagen Käfer» մեքենայի վրա, կազմվել է ֆոտոռոբոտ։ 1975 թվականին պարեկային ոստիկանը ձերբակալում է Թեդին։ Մարդասպանի զոհերից մեկը՝ Քերոլ դա Ռոնչը, ճանաչում է Թեդին՝ պնդելով, որ նա առևանգել է իրեն և սպառնացել սպանել, սակայն նրան հաջողվել է փախչել։ Թեդն իր անմեղության համար համոզում է Լիզին, սակայն երդվյալ ատենակալների դատարանը նրան դատապարտում է 15 տարվա ազատազրկման։

Մի քանի շաբաթ անց Թեդը տեղափոխվում է Կոլորադո նահանգի Ասպեն քաղաք, որտեղ տեղի իշխանությունները նրան մեղադրում են Քերոլ Քեմփբելի սպանության մեջ։ Ասպենում նա հանդիպում է իր վաղեմի ծանոթին՝ Քերոլ-Էնն Բունին։ Լիզը չի հավատում Թեդի մեղավորությանը, բայց սթրեսի ծանրության տակ սկսում է խմել։ Թեդը որոշում է պաշտպանել իրեն և մուտք գործում Պիտկինի շրջանի դատարանի գրադարան։

Թեդի գործով դատական լսումների ընդմիջմանը նրան հաջողվում է փախչել դատարանի շենքից՝ դուրս նետվելով պատուհանից։ Բանդիին հաջողվում է ծպտվել, բայց վեց օր անց նրան բռնում են։

Լիզը հարաբերությունները խզում է Թեդի հետ։ Նա սկսում է հանդիպել իր գործընկերոջ հետ և թողնում է խմելը։ Թեդը խցի վանդակը ետ պտուտակելով բացում է այն և իրականացնում նոր փախուստ։ Նրան կրկին ձերբակալում են։ Ֆլորիդայի իշխանությունները Բանդիին մեղադրում են տեղի համալսարաններից մեկի կանանց հանրակացարանում մի քանի ուսանողուհիների վրա հարձակվելու համար, ինչը երկու աղջիկների մահվան պատճառ է դարձել։ Քերոլ-Էնն այցելում է Թեդին և սիրո խոստովանություն անում նրան։ Նա իր պաշտպանական արշավում օգնում է Բանդիին։ Քերոլ Էննը կաշառում է պահակին և գաղտնի սեքսով զբաղվում Բանդիի հետ։

Իշխանությունները Թեդին գործարք են առաջարկում՝ 75 տարվա բանտարկության փոխարեն եռակի սպանության խոստովանություն։ Թեդը սկանդալի չափ մարտահրավեր է նետում այն փաստաբանին, որը կանգնած է գործը մեղադրող կողմի հետ, և Թեդը սկսում է պաշտպանել իրեն։ Նա ապարդյուն փորձում է զանգահարել Լիզին։ Շուտով Քերոլ Էննը Թեդին ասում է, որ հղի է։ Թեդն ամուսնանում է նրա հետ։

Մեղադրող կողմը վճռորոշ ապացույց է ներկայացնում՝ զոհերից մեկի հետույքի վրա ատամների հետքը։ Երդվյալ ատենակալների դատարանը նրան մեղավոր է ճանաչում, դատավորը Բանդիին էլեկտրական աթոռով մահապատժի է ենթարկում։ Մահապարտների խցում Թեդին այցելում է Լիզը։ Նա Բանդիին խնդրում է խոստովանել նրան իր արարքները, և դրանով իսկ ազատել նրան հոգեկան տառապանքներից։ Լիզը խոստովանում է, որ 1975 թվականին հենց ինքն է առաջինը զանգահարել ոստիկանություն՝ տեսնելով կասկածյալի ֆոտոռոբոտը (նրա զանգի պատճառով Թեդն առաջին անգամ ձերբակալվել է և այս ամբողջ պատմությունը ստացել իր զարգացումը)։ Այնուհետև Լիզը Թեդին ցույց է տալիս գլխատված զոհի լուսանկարը և հարցնում, թե ինչպես է նա դժբախտ աղջկան զրկել գլխից։ Բանդին ապակու վրա գրում է «ձեռնասղոց» բառը։ Լիզն արտասվելով փախչում է, բանտի դարպասների մոտ նրան դիմավորում են ամուսինն ու մեծացած աղջիկը։ Թեդ Բանդիի մահապատժի մասին լուրն ուրախացնում է լրագրողներին և մյուսներին, որոնք հավաքվում են բանտի շենքի մոտ։ Քերոլ-Էննը լույս աշխարհ է բերում աղջիկ։

Ֆիլմն ավարտվում է արխիվային տեսահոլովակների ցուցադրմամբ՝ իրական Թեդ Բանդիի, Քերոլ Էնն Բունի և այս ֆիլմի այլ հերոսների մասնակցությամբ։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Զաք Էֆրոն Թեդ Բանդի Թեդ Բանդի
Լիլի Քոլինզ Լիզ Լիզ
Կայա Սկոդելարիո Քերոլ Էնն Բուն Քերոլ Էնն Բուն
Հեյլի Ջոել Օսմենթ Ջերի Ջերի
Ջեֆրի Դոնովան Ջոն Օ'Քոնել Ջոն Օ'Քոնել
Ջոն Մալկովիչ դատավոր Էդվարդ Քովարթ դատավոր Էդվարդ Քովարթ
Ջիմ Փարսոնս Լարրի Սիմփսոն Լարրի Սիմփսոն
Անժելա Սարաֆյան Ջոաննա Ջոաննա
Դիլան Բեյքեր Դևիդ Յոկամ Դևիդ Յոկամ
Բրայան Ջերաթի Դեն Դաուդ Դեն Դաուդ
Ջեյմս Հեթֆիլդ Բոբ Հեյվորդ Բոբ Հեյվորդ
Գրեյս Վիկտորյա Կոքս Քերոլ Դարոնկ Քերոլ Դարոնկ

Ծանոթագրություններ խմբագրել