Գեղանի կռունկ
Գեղանի կռունկ | |
Գեղանի կռունկ | |
Դասակարգում | |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Ենթադաս | Տիպիկ թռչուններ (Neognathae) |
Վերնակարգ | Neoaves |
Կարգ | Կռունկանմաններ (Gruiformes) |
Ընտանիք | Կռունկներ (Gruidae) |
Ցեղ | Anthropoides |
Տեսակ | Գեղանի կռունկ (A. virgo) |
Միջազգային անվանում | |
Anthropoides virgo | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Գեղանի կռունկ (լատին․՝ Anthropoides virgo), կռունկների ընտանիքի թռչուն, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Չվող է, քիչ տարածված։
Արտաքին կառուցվածք խմբագրել
Մարմնի երկարությունը 90-100 սմ է, թևերի բացվածքը՝ 165-185 սմ, կենդանի զանգվածը՝ 2,5-3,5 կգ։ Հասունի փետրածածկը միատարր մոխրագույն է, դիմային և վզի առջևի մասերն ու կուրծքը՝ սև, գագաթը՝ մոխրագույն։ Երիտասարդի գլուխը մոխրագույն է, դիմային նախշը բացակայում է։ Թռչում է մոխրագույն կռունկի նման։ Բնակվում է արոտավայրերում, բաց դաշտերում, խոնավ մարգագետիններում, լճերի ու լճակների մոտ, բնակավայրերի հարևանությամբ։
Սննդառություն խմբագրել
Սնվում է բույսերով, միջատներով, մանր ողնաշարավորներով։
Կենսակերպ խմբագրել
Գարնանային վերադարձը մարտի 20-ից մինչև ապրիլի վերջն է, աշնանային չուն՝ օգոստոս-սեպտեմբերին։ Չուի ընթացքում թռչում է սեպաձև երամ կազմած (հաճախ գիշերները)։ Ամպամած եղանակների, խիտ մառախուղի, առատ ձյան պայմաններում երամը երբեմն մոլորվում է, կորցնում չուի ճանապարհը և մեծ կորուստներ կրում՝ բախվելով էլեկտրական լարերին, բարձր ծառերին և շինություններին։
Տարածվածություն խմբագրել
Տարածված է Աֆրիկայում, Իսպանիայից մինչև Բայկալ, Մոնղոլիայում, Միջին Ասիայում, Փոքր Ասիայում, Հարավային Կովկասում։ Առավելապես հանդիպում են հանրապետության կենտրոնական և հյուսիսային շրջաններում։ 200-300 առանձնյակներից կազմված երամներով հանրապետությունում հանդիպում են միայն աշնանային և գարնանային չուի շրջաններում։ Հանգստի համար օգտագործում են վարելահողերը և գյուղատնտեսական ցանքատարածությունները[1]։
Պահպանություն խմբագրել
Հայաստանի համար քիչ տարածված, չվող, հազվագյուտ տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Թվաքանակը վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է։ Աշնանային և գարնանային չուի շրջաններում հանդիպում են 200-300 առանձնյակներից բաղկացած երամներով, որոնք հանգստի համար օգտագործում են առավելապես Սևանի ավազանի ցանքատարածությունները։
Վաղ գարնան շրջանում եղանակի կտրուկ փոփոխման հետևանքով կարող են ցրտահարվել[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղանի կռունկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղանի կռունկ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |