Գեղամ Տեր-Կարապետյան
Գեղամ Տեր-Կարապետյան, Տատրակ, Տարոնցի, Ասողիկ, Մշոյ Գեղամ (1865, գ. Խեյբիան (Մշո դաշտում)[1] - նոյեմբերի 28, 1918, Կոստանդնուպոլիս), ագգային-ագատագրական շարժման գործիչ, գրող, գավառական գրականության ներկայացուցիչներից[2][3], լրագրող և քաղաքական գործիչ[4]։ ՀՀԴ կուսակցության անդամ։ 1915 թվականին չի տարագրվել ծանր հիվանդության պատճառով, մահացել է Կոստանդնուպոլիսում։
Գեղամ Տեր-Կարապետյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1865 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն կամ Խեյպան, Մուշ |
Մահացել է | նոյեմբերի 28, 1918 |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Գևորգյան Հոգևոր Ճեմարան |
Մասնագիտություն | գրող և քաղաքական գործիչ |
Քաղաքական կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
ՈւսումըԽմբագրել
Սովորել է Մուշի Ս. Կարապետի ժառանգավորաց դպրոցում, Կեդրոն վարժարանում, 1885 - 1887 թվականներին՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։
ԳործունեությունըԽմբագրել
1888-1894 և 1896-1908 թվականներին եղել է Մուշի առաջնորդարանի քարտուղար, սերտ հարաբերություններ պահպանել հեղափոխական գործիչների և հայդուկների հետ։ Բողոքել է գավառապետ Մուսա բեկի վարած հակահայկական արարքների դեմ, հաջողել դատի տալ նրան, մասնակցել Կոստանդնուպոլիս 1890 թվականին նրա դատավարությանը։ Դրանից հետո հեռացել է Տիգրանակերտ և 1894-1896 թվականներին վարել տեղի Առաջնորդարանի քարտուղարի պաշտոնը։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո ընտրվել է օսմանական խորհրդարանի երեսփոխան (մինչև 1915 թվականը)[1]։
Գեղամ Տեր-Կարապետյանի ջանքերով շատ դպրոցներ են բացվել Տարոնի գյուղերում։
ԳործերըԽմբագրել
Գրել է հոդվածներ (հողային հարցի մասին), նովելներ, բանասիրական ուսումնասիրություններ։
1931 թվականին հրատարակվել է Գեղամ Տեր-Կարապետյանի «Տարոն աշխարհի պատկերները ու պատմվածքները», նաև «Ապրիլյան կոտորածը» երկը, որտեղ դատապարտել է Թալեաթին և էնվերին։
ԳրականությունԽմբագրել
- Պետրոսյան Հ., Գեղամ Տեր-Կարապետյան (Մշո Գեղամ). կյանքը և ստեղծագործությունը, Երևան,1983:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Հիշի՛ր»։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Վերցված է 25 մարտի 2014
- ↑ J. Hacikyan Agop J. Hacikyan (2005)։ The Heritage of Armenian Literature From The Eighteenth Century To Modern Times.։ Detroit: Wayne State Univ Pr։ էջ 565։ ISBN 9780814332214։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13
- ↑ Kaligian Dikran Mesrob։ Armenian organization and ideology under Ottoman rule, 1908-1914 (Rev. ed. ed.)։ New Brunswick, N.J.: Transaction Publishers։ ISBN 9781412842457
- ↑ Mouradian George (1995)։ Armenian infotext (1st ed. ed.)։ Southgate, Mich.: Bookshelf Publishers։ ISBN 9780963450920։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 659)։ |