Արմենուհի Գևոնյան

հայ երգչուհի

Արմենուհի Գեղամի Գևոնյան (Արմենուհի Տեր-Կարապետյան, 1902, Մուշ, Թուրքիա - հունիսի 20, 2002(2002-06-20), Փարիզ), հայ երգչուհի։

Արմենուհի Գևոնյան
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԱրմենուհի Տեր-Կարապետյան
Ծնվել է1902
Մուշ, Թուրքիա
Մահացել էհունիսի 20, 2002(2002-06-20)
Փարիզ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ

Մշո Գեղամի դուստրն է։

Կենսագրություն խմբագրել

Արմենուհի Գևոնյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Մուշ քաղաքում։ 1920 թվականին ավարտել է Կոստանդնուպոլսի Էսայան վարժարանը։ Արշակ Չոպանյանի հանձնարարությամբ Փարիզում երգեցողության դասեր է առել Մարգարիտ Բաբայանից, մոտիկից շփվել Արմենակ Շահմուրադյանի երգարվեստին։ 1930-ական թվականներին նվիրվել է Տարոնի ժողովրդական երգերի հավաքման, մշակման, տարածման գործին։ 1948 թվականին Փարիզում ունեցել է անդրանիկ համերգը։ 1964-1978 թվականներին հանդես է եկել ԱՄՆ-ի հայաշատ քաղաքներում, Սիրիայում, Լիբանանում, Կոստանդնուպոլսում, Վենետիկում, Հայաստանում։ Թղթակցել է սփյուռքահայ մամուլին, «Փարիզեն Հալեպ», «Մշո աշխարհ», «Առաքելոց վանքին դուռը» հոդվածներով հանդես եկել սփյուռքահայ մամուլում[1]։

Կազմել և 1978 թվականին Երևանում հրատարակել է «Տարոնի ժողովրդական երգեր» գրքույկը, 1989 թվականին Փարիզում թողարկել է «Տարոնի և այլ ժողովրդական երգեր» ձայնասկավառակը։ Հոդվածներ է տպագրել սփյուռքահայ մամուլում («Փարիզեն Հալեպ», «Մշո աշխարհ», «Առաքելոց վանքին դուռը» և այլն)[2]։

Երկեր խմբագրել

  • Տարոնի ժողովրդական երգեր, Երևան, 1978[3]։
  • Գյուլիզար (Հուշեր), Երևան, 1992[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 460. {{cite book}}: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  3. Տարոնի ժողովրդական երգեր
  4. «Արմենուհի Գևոնյան». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։