Գարնանթարամ գեղեցիկ

բույսերի տեսակ
Գարնանթարամ գեղեցիկ
Գարնանթարամ գեղեցիկ
Գարնանթարամ գեղեցիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Տրիբա Astereae
Ցեղ Գարնանաթարամ (Erigeron)
Տեսակ Գարնանթարամ գեղեցիկ (E. speciosus)
Միջազգային անվանում
Erigeron speciosus

Գարնանթարամ գեղեցիկ (լատին․՝ Erigeron speciosus), աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա ծաղկաբույս։ Շատ նման է ալպիական բազմամյա աստղածաղիկին։ Վայրի վիճակում տարածված է Հյուսիսային Ամերիկայում (Կալիֆոռնիա)։ Այն հայտնաբերվել է Կանադայի և Միացյալ Նահանգների արևմուտքում, Ալբերտայի և Բրիտանական Կոլումբիայի հարավում, մինչև Արիզոնա և Նյու Մեքսիկո ընկած տարածքում, իսկ որոշ մեկուսացված պոպուլյացիաներ՝ Ստորին Կալիֆոռնիայում և Մեքսիկայում[1]։

Նկարագրություն

խմբագրել

Ծաղիկները մանր են, մեծ մասամբ` մանուշակագույն, դեղին միջնամասով, հավաքված բազմածաղիկ ծաղկաբույլերում։ Բույսի բարձրությունը հասնում է 40-70 սմ-ի։ Տերևները երկարավուն են, ցողունը՝ խորդուբորդ։ Գերադասում է արևոտ, լուսավոր վայրերը, չափավոր խոնավ սևահողերը։ Բավականին ջերմասեր է։ Բազմանում է թփի բաժանմամբ և սերմերով։ Սերմերը սովորաբար ցանում են ջերմատանը մարտի առաջին կեսին։ Սածիլները կարելի է դաշտ տեղափոխել մայիսի վերջերին։

Դեկորատիվ առանձնահատկությունների հետ միասին աչքի է ընկնում նաև մեծ դիմացկունությամբ։ Կարելի է օգտագործել ծաղկային գրեթե բոլոր ձևավորումներում՝ միքսբորդերներում, եզրաշերտերում, պարտերային ձևավորումներում, խմբերով՝ գազոնի ֆոնի վրա։ Խոշորածաղիկ սորտերը կարելի է օգտագործել նաև որպես կտրած ծաղիկ։ Հայաստանի հանրապետությունում մշակվում է 1950 թվականներից սկսած[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Biota of North America Program 2014 county distribution map(չաշխատող հղում)
  2. Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ, Երևան, 1987
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարնանթարամ գեղեցիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարնանթարամ գեղեցիկ» հոդվածին։