Գարնանաթարամ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Տրիբա Astereae
Ցեղ Գարնանաթարամ (Erigeron)
L., 1753

Գարնանաթարամ (լատին․՝ Erigeron), պատկանում է բարդածաղկավորների (Compositae) ընտանիքին։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Բույսի բարձրությունը հասնում է 40-60 սմ-ի։ Ցողունը քիչ խավոտ է, տերևները վարդակաձև նստած են արմատավզիկի մոտ երկարուկ ձվաձև են, մուգ կանաչ գույնի։ Մշակության մեջ հանդիպում են հետևյալ գարնանաթարամները՝ (E.speciosus D.C.), հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է՝ Կալիֆոռնիան։ Ծաղիկները կապտա-մանուշակագույն են։ Կենտրոնական մասը քիչ դեղնագույն է։ Նարնջագույն գարնանաթարամի (E.aurantiacus Rgl.) ծաղիկները նարնջագույն են։

Մշակում խմբագրել

Գարնանաթարամը բազմամյա բույս է, բազմանում է սերմերով, երբեմն նաև բաժանումով։ Ցանկը կատարվում է հունվար-փետրվար ամիսներին ջերմատանը՝ ցանկարկղերի մեջ, ցանկի համար օգտագործվող սովորական հողախառնուրդում։ Ուշ ցանքի դեպքում կարող է նույն տարում չծաղկել։ Գրունտում տնկելիս բույսերի հեռավորությունը արվում է 20-25 սմ, Երևանի պայմաններում արևոտ տեղերում, սակայն կարող է աճել նաև կիսաստվերում։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, սակայն շատ լավ է աճում պարարտ հողերում։ Ոռոգումը տրվում է չափավոր։ Ծաղկում է ամառվա կեսերին։ Ծաղկային ձևավորումներում օգտագործվում է ղևանդներում, խմբավուրումներում և խառը ղևանդներում, մյուս ծաղկաբույսերի հետ միասին։

Տեսակներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարնանաթարամ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարնանաթարամ» հոդվածին։