Գարիկ Կարապետյան
հայ նկարիչ
Գարիկ Ռազմիկի Կարապետյան (հունվարի 2, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աբստրակտ նկարիչ։
Գարիկ Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1973 (52 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1996) |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրել- 1990-1996 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի ակադեմիայում
- Հայաստանի նկարիչների միության անդամ է, նկարիչների միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ
- Ապրում և ստեղծագործում է ՄԹ-ում, Հայաստանում, Ֆրանսիայում։
Գարիկ Կարապետյանի աշխատանքները գտնվում են ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդում, մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդեսներ
խմբագրել1995 թվականից սկսած ցուցահանդեսներ է ունեցել Ֆրանսիայում, Ռուսաստանում, Հայաստանում և ԱՄՆ-ում։
Անհատական ցուցահանդեսներ
խմբագրել- 2005 թվականին Սահակ-Մեսրոպ մշակույթի կենտրոն, Մարսել, Ֆրանսիա
- 2005 թվականին AUTRE COTE պատկերասրահ, Մարսել, Ֆրանսիա
- 2007 թվականին Որմնանկար Լիերես դպրոցի պատին, Մարսել, Ֆրանսիա
- 2008 թվականին ՈՒԳԱԲ մշակույթի կենտրոն, Մարսել, Ֆրանսիա
- 2009 թվականին Հ. Կազան գեղարվեստի սրահ, Լոս Անջելես, ԱՄՆ
- 2013 թվականին «Աննա Չոպ» պատկերասրահ, Մարսել, Ֆրանսիա[1]
Խմբակային ցուցահանդեսներ
խմբագրել- 2000 թվականին ՀՀ մշակույթի նախարարություն, Երևան
- 2000 թվականին Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան
- 2000 թվականին ՄԱԿ-ի գրասենյակում, Երևան, Հայաստան
- 2001 թվականին Բրեդ Կուպերի պատկերասրահ, Տամպա, ԱՄՆ
- 2004 թվականին Բրեդ Կուպերի պատկերասրահ, Տամպա, ԱՄՆ
- 2005 թվականին Ակադեմիայի պատկերասրահ, Երևան, Հայաստան
- 2006 թվականին Գաբոն արվեստի պատկերասրահ, Երևան, Հայաստան
- 2007 թվականին Ուսելինո պատկերասրահ, Մարսել, Ֆրանսիա
- 2007 թվականին Մարսել, Ֆրանսիա
- 2007 թվականին Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան, Ջաջուռ, Հայաստան
- 2008 թվականին Միջազգային ԱրտԷքսպոում, Լաս Վեգաս, ԱՄՆ
- 2008 թվականին Anna-Tschopp պատկերասրահ, Մարսել, Ֆրանսիա
- 2008 թվականին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան, Հայաստան
- 2009 թվականին Արտ Վիլնյուս-09, Վիլնյուս, Լիտվա
- 2009 թվականին Նորարար փորձառական արվեստի կենտրոն, Երևան, Հայաստան
- 2009 թվականին Արվեստի Տերրա պատկերասրահում, Սանտա Մոնիկա, ԱՄՆ
- 2009 թվականին Ռիկո պատկերասրահում, Լոս Անջելես, ԱՄՆ
- 2009 թվականին Հ. Կազան Գեղարվեստի սրահ, Լոս Անջելես, ԱՄՆ
- 2015 թվականին «Գույնից իդեա-իդեայից գույն», Երևանի ժամանակակից արվեստի թանգարան[2]
Մեջբերումներ Գարիկ Կարապետյանից
խմբագրել- Արվեստը հայելի չէ, որ ցույց է տալիս իրականությունը։ Արվեստը մուրճ է, որով կոփում են իրականությունը։ Երբ գնում ես ցուցասրահ, դու քեզ հետ տանում ես ամբողջ կյանքը և այնտեղ դու պետք է ուրիշ բան տեսնես, որ չկա կյանքում։ Աբստրակցիան այն իրականությունն է, որը գոյություն ունի, բայց մենք չենք տեսնում։ Այդ պատճառով աբստրակցիայի ցուցադրումը հատուկ պայմաններ է ենթադրում՝ տարածություն, խորություն, որտեղ հատուկ տեղ է պահված մարդու համար և մարդն աբստրակտ իրականության ամենակարևոր մասնակիցն է՝ ինչ կյանք է բերում իր հետ և ինչ կարող է տեսնել։ Աբստրակցիան մաքուր ֆորմա է։ Վերցրեք, օգտագործեք։ Դրանով շատ խնդիրներ կարելի է լուծել[3]։
- Նկարներն իմ կյանքն են, ներկայացնում եմ իրականության խտացված պատկերը։ Մի փոքր մակերեսի վրա դուք տեսնում եք մի բան, որը իմաստավորում է ձեր կյանքը։ Իրականությունն իմ կյանքում սև և սպիտակ է, չկա կոնֆլիկտ, մեկը մյուսին օգնում են ճշմարտությունը հասկանալու համար։ Նրանց համադրությունը պետք է տեսնել, այն աչքի նման պարզ ու բարդ է[4]։