Գարեջուրը Լեհաստանում

Լեհաստանի գարեջրի ավանդույթ և կոմերցիոն արտադրություն

Գարեջուր Լեհաաստանում սկսել են արտադրել դեռ հին ժամանակներում, 10-րդ դարի վերջից։ Այն ունի ավանդույթների և կոմերցիոն գարեջրի արտադրության նշանակալի պատմություն։ Լեհաստանը Եվրոպայի երրորդ խոշորագույն գարեջրի արտադրողն է՝ արտադրելով 36,9 միլիոն հեկտոլիտր` զիջելով Միացյալ Թագավորությանը (49,5 միլիոն հլ) և հարևան Գերմանիային (103 միլիոն հլ)։

Գարեջուրը Լեհաստանում
Տեսակaspect in a geographic region?
Ենթատեսակգարեջուր
 Beers of Poland Վիքիպահեստում

Լեհաստանը գարեջուր խմելու ավանդական երկրների շարքում առաջատարներից է։ 2018 թվականին նեկ շնչի հաշվով գարեջրի սպառմամբ Լեհաստանը չորրորդն է (100 լ) Եվրոպայում` Չեխիայից (141 լ), Ավստրիայից (107 լ) և Գերմանիայից (102 լ) հետո։ Ընդ որում, Լեհաստանը գարեջուր ներկրող 28 երկրներից 23-րդ տեղում է (վերջից 4-րդը)։ Ակցիզային տուրքից ստացված ընդհանուր եկամուտներով երրորդն է Եվրոպայում` Միացյալ Թագավորությունից և Ֆրանսիայից հետո (Պատկեր 8.3)[1]:

Պատմություն

խմբագրել

Լեհական գարեջրագործության ավանդույթը հնագույններից է աշխարհում։ Նրա արմատները գնում են դեպի Լեխի հեռավոր նախապատմական ժամանակները՝ բոլոր լեհերի լեգենդար նախահայրը։ Լեհական գարեջրագործության մասին ամենահին գրավոր հիշատակումը կարելի է գտնել Տիտմար Մերսեբուրգցու տարեգրության մեջ, ով նկարագրել է, որ «Լեհաստանի առաջին թագավորը՝ Բոլեսլավ Քաջը, ստացել է Պիվոլուբ մականունը՝ արբեցնող գարեջրի հանդեպ իր կրքի պատճառով»։ Այս փաստը վկայում է այն մասին, որ գարեջուրը Լեհաստանում հայտնի է եղել արդեն 10-րդ դարի վերջին։ Մոտավորապես նույն ժամանակ բացվել է առաջին թագավորական գարեջրի գործարանը[2]։

Գարեջուր պատրաստելը դարձել է Լեհաստանի տնտեսության շատ կարևոր բաղադրիչ։ Այս ըմպելիքի եզակի բաղադրատոմսը խստագույնս թաքցվել է, որի բացահայտումը նույնիսկ մահ էր սպառնում։ Լեհաստանի իշխանությունները հետևել են գարեջրագործների աշխատանքին և մշտապես հետևել գարեջրի որակին։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գարեջրի գործարանների մեծ մասն ազգայնացվել է կոմունիստական ռեժիմի ներքո։ 1990-ականների սկզբին՝ կոմունիստական գաղափարախոսության փլուզումից հետո, երբ Լեհաստանն անցել է շուկայական տնտեսության, երկրում սկսել են գործել միջազգային խոշոր գարեջրի ընկերություններ[3]։ Այսպիսով, ներկայումս լեհական գարեջրի շուկայի 85%-ը վերահսկվում է ընդամենը երեք ընկերությունների կողմից։

Փոքր տարածաշրջանային ձեռնարկություններն աստիճանաբար միավորվել են Լեհաստանի տարածաշրջանային գարեջրագործական գործարանների ասոցիացիայում ( լեհ.՝ Stowarzyszenie Regionalnych Browarów Polskich ), որը գտնվում է Օլշտինում։ Այն ստեղծվել է տասը գարեջրի գործարանների համատեղ նախաձեռնությամբ, որոնք մոբիլիզացվել են ֆինանսների նախարարության կողմից ծրագրված գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափի տարբերությունների վերացման մասին տեղեկատվության միջոցով և մուտքագրվել ասոցիացիաների գրանցամատյանում 1995 թվականի օգոստոսի 16-ին[4]։

2013 թվականի վերջին Լեհաստանում գործել է 97 գարեջրի գործարան։ Լեհական գարեջրի ամենահայտնի ապրանքանիշերն են՝ Zubr, Zywiec, Okocim, Warka, Lech և Tyske:

Գարեջրի շուկա

խմբագրել

2013 թվականին Լեհաստանում վաճառվել է 3,82 մլրդ. լիտր գարեջուր։ Ներքին շուկայում այս ըմպելիքի վաճառքի ընդհանուր ծավալը կազմել է գրեթե 4,5 մլրդ. : Լեհաստանի չափահաս բնակչության 88%-ը գարեջուր է խմում առնվազն տարին մեկ անգամ[5]։

Երկրի մեկ բնակչի հաշվով սպառված գարեջրի քանակով Լեհաստանը չորրորդն է Եվրամիությունում՝ զիջելով միայն Չեխիային, Ավստրիային և Գերմանիային (2012 թվականի դրությամբ)։

2012 թվականի դրությամբ Լեհաստանում[6].

  • արտադրվել է 39 605 000 հեկտոլիտր գարեջուր
  • գործել է գարեջրի 87 ընկերություն
  • գործել է 50 գարեջրի միկրոգործարան
  • գարեջրի արտադրությամբ զբաղվել է 146,3 հազար մարդ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. The Contribution made by Beer to the European Economy 2020 թվականի հաշվետվություն (պատկերներ 7.1, 7.3, 8.3)
  2. «Польское пиво». ostarbeiter.vn.ua. 2013 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
  3. «The Contribution made by Beer to the European Economy» (PDF). www.ey.com (անգլերեն). Ernst & Young. 2013-12. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2014 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
  4. «Inicjatywa i cele». Stowarzyszenie Regionalnych Browarów Polskich (լեհերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 8-ին.
  5. «В прошлом году поляки выпили пива на 4,5 миллиарда евро». polradio.pl. Polskie Radio. 2014 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
  6. «The Contribution made by Beer to the European Economy» (PDF). www.ey.com (անգլերեն). Ernst & Young. 2013-12. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2014 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեջուրը Լեհաստանում» հոդվածին։