Ernst & Young
«Ernst & Young», բրիտանական աուդիտորական-խորհրդատվական ընկերություն, աշխարհի խոշորագույն աուդիտորական ընկերություններից մեկը (մտնում է աուդիտորական ընկերությունների «Մեծ քառյակի» մեջ): 2013 թվականից գործում է EY ապրանքանիշի ներքո, որն իրենից ներկայացնում է ընկերության անվանման հապավումը[3]։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում:
Ernst & Young | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | professional services network? և ձեռնարկություն |
Անվանված է | Arthur Young? և Alwin Charles Ernst? |
Հիմնադրված է | 1989 |
Վայր | More London, Միացյալ Թագավորություն |
Տնօրեն | Carmine Di Sibio?[1] |
Արդյունաբերություն | professional services industry?, accounting services? և management consulting industry? |
Հասույթ | ▲36 500 000 000 $ (2018) |
Աշխատողների թիվ | ▲270 000 մարդ (2018)[2] |
Դուստր ընկերություններ | Fondation d'entreprise EY pour les métiers manuels? |
Կայք | ey.com |
Մասնակից է | Big Four? |
Ernst & Young Վիքիպահեստում |
ՊատմությունԽմբագրել
Հիմնադրվել է 1989 թվականին՝ ամերիկյան A. C. Young (հիմնադրվել է Արթուր Յանգի կողմից 1906 թվականին) և Ernst & Whinney (հիմնադրվել է Էլվին Էռնստի կողմից 1903 թվականին) աուդիտորական ընկերությունների միաձուլման հետևանքով:
Կառուցվածքը և ղեկավարությունըԽմբագրել
Ներկայացնում է ազգային աուդիտորական ընկերությունների գլոբալ գործընկերությունը (ամենամեծը, որը գործում է ԱՄՆ-ում):
Ընկերության տնօրենների խորհրդի նախագահը և գլխավոր տնօրենը Մարկ Ուայնբերգերն է (Mark A. Weinberger):
EY ընկերության ԱՊՀ երկրների գծով կառավարիչ գործընկերն Ալեքսանդր Իվլևն է (Alexander Ivlev):
ԳործունեությունԽմբագրել
Ընկերությունն ունի 728 գրասենյակ աշխարհի 150 երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, որտեղ 2011 թվականի նոյեմբերի տվյալներով երկրի ամենաբարձր շենքի 17 հարկերում կա 3100 աշխատակից և զբաղեցնում է 33 500 մ² տարածք։
Անձնակազմի ընդհանուր թիվը 230 հազար մարդ է[4]։ 2015 ֆինանսական տարում եկամուտը կազմել է 28,7 մլրդ դոլար։
Ռուսաստանում ընկերությունն ունի գրասենյակներ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Կրասնոդարում, Տոլյատիում, Եկատերինբուրգում, Նովոսիբիրսկում, Վլադիվոստոկում և Դոնի Ռոստովում[5]։
ԱշխատանքԽմբագրել
2008 թվականին ընկերությանը շնորհվել է BusinessWeek's ամսագրի առաջին տեղը «Լավագույն վայրեր կարիերա սկսելու համար» (անգլ.՝ The Best Places to Launch a Career) ամենամյա ցանկում[6]:
2009 թվականին ընկերությունը Fortune-ի «100 լավագույն ընկերություններ աշխատանքի համար» (անգլ.՝ 100 Best Companies to Work For) ցուցակում զբաղեցրել է 44-րդ տեղը և «Ամենամեծ քառյակի» մեջ ամենաբարձր տեղը:
2012 թվականին Great Place to Work® ինստիտուտը (ԱՄՆ) EY-ն ընդգրկել է միջազգային ընկերությունների շրջանում լավագույն գործատուների ցանկում (աշխարհի լավագույն բազմազգ աշխատատեղեր): Այս ցուցակը կազմվում է արդեն երկրորդ տարին՝ հիմք ընդունելով աշխատանքային պայմանների ամենամյա ամենամեծ միջազգային ուսումնասիրության արդյունքը և ընդգրկում է այս ոլորտում 25 առաջատար միջազգային ընկերություններ:
2013 թվականին EY-ն ճանաչվել է պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջև որպես լավագույն գործատու և Universum 50 World’s Most Attractive Employers միջազգային վարկանիշում զբաղեցրել է երկրորդ տեղը:
2015 թվականին EY ընկերությունը ճանաչվել է լավագույն գործատու Մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպությունների շրջանում և Universum 50 world's Most Attractive Employers-ի ռուսական վարկանիշում զբաղեցրել է 8-րդ տեղը:
2016 թվականին EY ընկերությունը Universum-ի վարկածով World's Most Attractive Employers-ի վարկանիշում զբաղեցրել է 3-րդ տեղը[7]։
2017 թվականին EY ընկերությունը բարձր ներուժ ունեցող ուսանողների կարծիքով Changellenge կողմից[8] Մեծ քառյակի ընկերությունների շրջանում ճանաչվել է լավագույն գործատու։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ernst & Young Taps Carmine Di Sibio as Next Global Chairman and CEO — 2019.
- ↑ EY Global Chairman and CEO Mark Weinberger to step down effective July 1, 2019 — 2018.
- ↑ «История компании – этапы становления. EY - Россия»։ // ey.com։ Վերցված է 2014-05-06
- ↑ «EY Global Chairman and CEO Mark Weinberger to step down effective July 1, 2019»։ ey.com։ դեկտեմբերի 3, 2018։ Վերցված է փետրվարի 15, 2019
- ↑ Официальный сайт компании. Офисы EY
- ↑ BusinessWeek: The Best Places to Launch a Career
- ↑ «World’s Most Attractive Employers 2017 Report Findings | Universum Global»։ Universum Global (անգլերեն)։ Վերցված է 2018-05-27
- ↑ «Результаты исследований Best Company Award 2018»։ 1.changellenge.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-28-ին։ Վերցված է 2018-05-27