Գարեգին Հովսեփյան (գրականագետ)

հայ գրականագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գարեգին Հովսեփյան (այլ կիրառումներ)

Գարեգին Եղիշեի Հովսեփյան (մայիսի 1, 1914(1914-05-01)[1], Սևքար, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 3, 1993(1993-08-03), Երևան, Հայաստան), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1975)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։

Գարեգին Հովսեփյան
Ծնվել էմայիսի 1, 1914(1914-05-01)[1]
ԾննդավայրՍևքար, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 3, 1993(1993-08-03) (79 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ պատմության ֆակուլտետ (1937)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1975)
Մասնագիտությունգրականագետ
ԱշխատավայրԱվանգարդ, Սովետական Հայաստան, Գրական թերթ և Հայպետհրատ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Կենսագրություն խմբագրել

Գարեգին Հովսեփյանը ծնվել է 1914 թվականի մայիսի 1-ին, Իջևանի շրջանի Սևքար գյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է Սևքարում, հետո սովորել է Դիլիջանում և Ստեփանավանում։ 1932 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումը, 1937 թվականին ավարտել է ԵՊՀ պատմագրական ֆակուլտետը։ 1938-1941 թվականներին սովորել է համալսարանի ասպիրանտուրայում։ 1938-1942 թվականներին աշխատել է «Ավանգարդ», «Սովետական Հայաստան» թերթերի խմբագրություններում, 1942 թվականներին, մի քանի ամսով, եղել է «Գրական թերթ»-ի խմբագրի պաշտոնակատար։ 1942-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1943-1944 թվականներին աշխատել է «Սովետական Հայաստան» թերթում որպես կուսակցական և ռազմաճակատային բաժնի վարիչ, 1944-1966 թվականներին՝ Հայպետհրատում (որպես գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ)։ 1962 թվականին «Հովհաննես Հովհաննիսյան. կյանքը և գործը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1966 թվականից ավագ գիտաշխատող է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի հայ պարբերական մամուլի պատմության բաժնում։ 1975 թվականին «Չարենցի պոեզիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան[2]։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։

Աշխատությունները վերաբերում են հայ դասական և արդի գրականությանը («Ստեփան Զորյանի ստեղծագործությունը», 1951, «Հովհաննես Հովհաննիսյան․ կյանքը և գործը», 1957, «Նար-Դոս», 1961, «Չարենցի պոեզիան», 1969 և այլն)[3]։

Մահացել է 1993 թվականի օգոստոսի 3-ին Երևանում։

Երկեր խմբագրել

  • Ստեփան Զորյանի ստեղծագործությունը (քննադատական ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1951, 248 էջ։
  • Հովհաննես Հովհաննիսյան. կյանքը և գործը, Երևան, Հայպետհրատ, 1957, 294 էջ։
  • Նար-Դոս, Երևան, Հայպետհրատ, 1961, 482 էջ։
  • Չարենցի պոեզիան, Երևան, «Հայաստան», 1969, 478 էջ։
  • Հմայակ Սիրաս (գրականագիտական ակնարկ), Երևան, «Լույս», 1980, 48 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=11651
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն Երևան, 2007։
  3. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 261-262

Աղբյուր խմբագրել

  • Հայկական համառոտ հանրագիտարան. Հատոր 4, 2003
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Հովսեփյան (գրականագետ)» հոդվածին։