Գարեգին Բեբուտով
Գարեգին Վլադիմիրի Բեբուտով (նոյեմբերի 11 (24), 1904, Կոջոր, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 3, 1987, Կուրգան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային պետական և կուսակցական գործիչ, գրականագետ, լրագրող։
Գարեգին Բեբուտով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11 (24), 1904 |
Ծննդավայր | Կոջոր, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 3, 1987 (82 տարեկան) |
Վախճանի վայր | Կուրգան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, գրական քննադատ, լրագրող, խմբագիր և գրականության պատմաբան |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԳարեգին Բեբուտովը ծնվել է 1904 թվականի հուլիսի 11-ին (24) Թիֆլիսի նահանգի Թիֆլիսի գավառի Կոջոր քաղաքում (այժմ Կոջորի քաղաքատիպ ավանը Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Գարդաբանի շրջանի մաս է)։ Բեբուտովն ազգությամբ հայ էր։ Հայրը գյուղատնտես էր, մահացել է 1918 թվականին, մայրը՝ տնային տնտեսուհի, մահացել է 1945 թվականին[1]։
1924 թվականին Գարեգին Բեբուտովն ավարտել է միջնակարգ դպրոցը։ Տասը տարի աշխատել է Թբիլիսիի «Զակավկազսկայա կնիգա» («Անդրկովկասյան գիրք») հրատարակչության գրքի բաժնում[1]։
1934 թվականին Մոսկվայում կայացած Գրողների առաջին համամիութենական համագումարում եղել է Անդրկովկասի երկու հանրապետությունների թղթակից[1]։
1934 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Անդրկովկասի պետական հրատարակչությունում, «Նա ռուբեժե Վոստոկա» («На рубеже Востока») և «Զարյա Վոստոկա» («Заря Востока») թերթերի խմբագրություններում[1]։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է 28-րդ պահեստային հրաձգային դիվիզիայի «Բոյևիե կադրի» («Боевые кадры») թերթի լրագրող, լեյտենանտ[1]։
1944 թվականից՝ ԽՄԿԿ (բ), 1952 թվականից՝ ԽՄԿԿ անդամ։ Ընտրվել է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի անդամ, Թբիլիսիի «Զարյա Վոստոկա» հրատարակչության սկզբնական կուսակցական կազմակերպության քարտուղար[1]։
1947 թվականին Բոլշևիկների համամիութենական կոմունիստական կուսակցության Կենտկոմի կազմակերպչական բաժինը նրան ուղարկել է Երևան՝ որպես «Կոմունիստ» հանրապետական թերթի (ռուսերեն) խմբագիր, որտեղ աշխատել է մինչև 1956 թվականը[2]։
1951 թվականին ընտրվել է ՀԽՍՀ 3-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր[1] Նոյեմբերյանի թիվ 230 ընտրատարածքից։
1956 թվականից աշխատել է Թբիլիսիում գեղարվեստական գրականության հրատարակչությունում՝ որպես ավագ խմբագիր[1]։
1964 թվականից անցել է թոշակի։ Հետագայում նրան նշանակվել է հանրապետական նշանակության անհատական կենսաթոշակ[1]։
1969 թվականին ընդունվել է ԽՍՀՄ գրողների միություն, միաժամանակ՝ ԽՍՀՄ ժուռնալիստների միություն[1]։
1983 թվականի սեպտեմբերին ընտանիքի (կնոջ՝ Անաստասիա Կոնստանտինովնայի, ի ծնե՝ Լապպո-Դանիլևսկայա, և սկեսրոջ՝ Տամարա Նիկոլաևնա Լավրովայի) հետ մշտական բնակության է տեղափոխվել Ռուսաստանի Կուրգան քաղաք։ 1984 թվականի փետրվարի 10-ից գրանցվել է գրողների Կուրգանի շրջանային կազմակերպությունում[1]։
Գարեգին Բեբուտովը մահացել է 1987 թվականի նոյեմբերի 3-ին։ Թաղված է Կուրգանի մարզի Կուրգան քաղաքի Նովոե Ռյաբկովսկոյե գերեզմանատանը[3]։
Ստեղծագործություն
խմբագրելՍերգեյ Եսենին
խմբագրելԳարեգին Բեբուտովը 1924 թվականին Թբիլիսիի գրախանութում հանդիպել է Սերգեյ Եսենինի հետ։ 1924 թվականի նոյեմբերի 16-ին մասնակցել է Սերգեյ Եսենինի պոեզիայի երեկոյին։ Այդ հանդիպումների մասին գրել է հուշեր՝ «Երկու դրվագ»։ Հրապարակվել են նյութեր Սերգեյ Եսենինի Վրաստանում գտնվելու, հայտնի գրողների հետ նրա հանդիպումների մասին[4]։ «Երեկոյան Թբիլիսի» թերթում (1959 թվականի մարտի 11-ին) նա պատմել է Եսենինի «Շահանե, օ՛, դու իմ, Շահանե...» բանաստեղծության ստեղծման մասին։ «Սերգեյ Եսենինի մասին։ Չորս էսքիզ» հոդվածում («Գրական Վրաստան», Թբիլիսի, 1968, թիվ 10, էջ 90-94) Բեբուտովն արտահայտել է «հեռավոր հյուսիսաբնակի» նախատիպի մասին իր տարբերակը[5]։
Լև Տոլստոյ
խմբագրել1928 թվականին լույս է տեսել Գարեգին Բեբուտովի «Լ. Ն. Տոլստոյն ու Հաջի Մուրատը» գրքույկը։ Այն մեկնաբանում է Լև Տոլստոյի չհրապարակված նամակը։ Այդ աշխատությանը հավանություն է տվել Տոլստոյի նախկին քարտուղար Ն. Ն. Գուսևը[1]։
Օնորե դը Բալզակ
խմբագրել1933 թվականին Բեբուտովը գրել է հետազոտական հոդված Օնորե դը Բալզակի Ռուսաստանում գտնվելու մասին (հիմնվելով չհրապարակված նյութերի վրա)։ Այդ հոդվածը տպագրվել է 1934 թվականին «Զվեզդա» ամսագրում[1]։
Վլադիմիր Մայակովսկի
խմբագրելՎիկտոր Շկլովսկու հետ Վլադիմիր Մայակովսկու հայրենիք՝ Բաղդաթ գյուղում լինելուց հետո Բեբուտովը որոշել է գիրք գրել բանաստեղծի ուսանողական տարիների մասին։ Նա նյութեր է ուսումնասիրել Քութաիսի, Թբիլիսիի, Մոսկվայի արխիվներում, հանդիպել բանաստեղծի դպրոցական ընկերների հետ, գրառել նրա ժամանակակիցների հուշերը։ 1946 թվականին հրատարակել է «Վլադիմիր Մայակովսկու գիմնազիայի տարիները» գիրքը, որն էական լրացումներով վերահրատարակվել է երկու անգամ։ Հետագայում ավելացել են Մայակովսկու դպրոցական կյանքի մոսկովյան շրջանի նյութերը, և 1962 թվականին լույս է տեսել «Գիմնազիա» գիրքը[1]։
«Դեմ առ դեմ ընթերցողի հետ» (1965) գրքի համար Բեբուտովն ուսումնասիրել է նյութեր Մայակովսկու ստեղծագործական ճանապարհորդություններից Խորհրդային Միության տարածքում և արտասահմանյան երկրներում, ինչպես նաև յոթ հազար գրառումներ, որոնք նա ստացել է տարիների ընթացքում ունկնդիրներից գրական երեկոների ժամանակ։ 1977 թվականին գիրքը լույս է տեսել երկրորդ՝ ընդլայնված հրատարակությամբ[1]։
Վլադիմիր Լենին
խմբագրելՎլադիմիր Լենինի ծննդյան հարյուրամյակի առթիվ լույս է տեսել «Լենինի հետ» պատմագրական էսսեների և հոդվածների գիրքը[1]։
Ստեղծագործություններ
խմբագրելՄի քանի տասնամյակի ընթացքում Գարեգին Բեբուտովը հրապարակել է ավելի քան երկու հարյուր հոդված ռուսական, հայկական և վրացական գրականության, այդ թվում՝ Սերգեյ Եսենինի Կովկասում գտնվելու մասին։
Գրքեր․
- Бебутов, Г. В. Л. Н. Толстой и Хаджи Мурат. Неопубликованное письмо Л.Н. Толстого / Рец.: Н. Пиксанов. — Эривань: Гермес, 1928. — С. 31.[6]
- Бебутов, Г. В. Искусство Армении: Краткий библиографический указатель. — М.; Л: Искусство, 1939. — 64 с. — 2000 экз.[7]
- Бебутов, Г. В. Гимназические годы Владимира Маяковского. — Тбилиси: Заря Востока, 1946. — 82 с. — 10 000 экз.[8]
- Бебутов, Г. В. Ученические годы Владимира Маяковского: (Кутаис. гимназия): художественная литература. — Тбилиси: Заря Востока, 1955. — 148 с. — 10 000 экз.[9]
- Бебутов, Г. В. Гимназия: Ученические годы Владимира Маяковского. — Тбилиси: Заря Востока, 1962. — 215 с. — 40 000 экз.[10][11]
- Бебутов, Г. В. Лицом к лицу с читателем: о Маяковском. — Тбилиси: Литература да хеловнеба, 1965. — 98 с. — 20 000 экз.[12][13]
- Бебутов, Г. В. Вместе с Лениным. Тбилиси, издательство «Мерани», 1970
- Бебутов, Г. В. Отражения: воспоминания. Статьи. — Тбилиси: Мерани, 1973. — 175 с. — 30 000 экз.[14]
- Бебутов, Г. В. Гимназия; Лицом к лицу: о Маяковском. — Тбилиси: Мерани, 1977. — 296 с. — 20 000 экз.[15][16]
- Бебутов, Г. В. Без срока давности: статьи и очерки. — Тбилиси: Мерани, 1979. — 200 с. — 20 000 экз.[17]
- Бебутов, Г. В. Маяковский встречает век двадцать первый: статьи, воспоминания. — Тбилиси: Мерани, 1984. — 120 с. — 20 000 экз.[18][19].
Հրատարակչության հանձնարարությամբ տարիների ընթացքում կազմել է թեմատիկ ժողովածուներ.
- Маяковский в Грузии: Сборник материалов / Сост. Г. В. Бебутов и Б. И. Корнеев; Ред. А. С. Татаришвили. — Тбилиси: Заря Востока, 1936. — 199 с.[20]
- О Маяковском. Дни и встречи: (сборник) / сост. Г. В. Бебутов. — Тбилиси: Литература и искусство, 1963. — 240 с. — 5000 экз.[21]
- Деятели русской культуры о Шота Руставели : (сборник материалов) / сост. Г. В. Бебутов. — Тбилиси: Литература де хеловнеба, 1966. — 320 с. — 3000 экз.[22]
- Летопись дружбы грузинского и русского народов с древних времен до наших дней: худож. произведения, документы, письма, мемуары, статьи / ред. И. Абашидзе, сост. Г. В. Бебутов. — 2-е доп. изд.. — Тбилиси: Литература да хеловнеба, 1967. — 646 с. — 3000 экз.[23]
- Грузинские страницы Ленинианы / сост. Бебутов Г. В., Жвания Г.К., Каландадзе Л.Г.. — Тбилиси: Мерани, 1970. — 606 с. — 3000 экз.[24]
- Перед вами, багдадские небеса: Воспоминания. Посвящения / Сост. Г. В. Бебутов. — Тбилиси: Мерани, 1973. — 317 с. — 5000 экз.[25]
- Сергей Есенин в Грузии. «Товарищи по чувствам, по перу…» / сост. и ред. Г. В. Бебутов. — Тбилиси: Мерани, 1986. — 161 с. — 10 000 экз.[26]
- «Дорогами дружбы»
Պարգևներ
խմբագրել- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ, 1945 թվականի հունիսի 5-ի թիվ 680 ակտ, 28-րդ պահեստային հրաձգային դիվիզիա[27][28]
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- «Աշխատանքի վետերան» մեդալ, 1980 թվական
- Հյուսիսային Կովկասի ռազմական օկրուգի վկայական՝ կարմիրբանակային մամուլի շրջանային ստուգատեսին մասնակցելու համար
- Վրաստանի Կոմկուսի Թբիլիսիի քաղաքային կոմիտեի 1971 թվականի օգոստոսի 20-ի պատվոգիր՝ քարոզչական աշխատանքի համար
Ընտանիք
խմբագրել- Կինը՝ Անաստասիա Կոնստանտինովնա (1925-1992, Կուրգան)
- Որդին՝ Վլադիմիր Բեբուտով (3 օգոստոսի, 1948 - ապրիլի 8, 2011, Կուրգան)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 «Бебутов Гарегин — Управления культуры Курганской области». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Они сражались за Родину — Курганская областная общественно-политическая газета «НОВЫЙ МИР»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Бебутов Гарегин Владимирович
- ↑ «ЮШКИН Ю. Из чего и как сплетал «Венец» Катаев… С. А. Есенин Жизнь». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Есенин и его окружение — Б». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Российская национальная библиотека, Санкт-Петербург». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Российская национальная библиотека, Санкт-Петербург». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Российская национальная библиотека, Санкт-Петербург». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.

- ↑ Web ИРБИС: Государственная библиотека Югры(չաշխատող հղում)
- ↑ «Российская национальная библиотека, Санкт-Петербург». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Web ИРБИС Тюменская областная научная библиотека имени Дмитрия Ивановича Менделеева». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Российская национальная библиотека, Санкт-Петербург». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Российская национальная библиотека, Санкт-Петербург». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «КОРБИС Результаты поиска: Тверская ОУНБ». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Российская национальная библиотека, Санкт-Петербург». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Российская национальная библиотека, Санкт-Петербург». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
- ↑ Маяковский встречает век двадцать первый: Статьи. Воспоминания Бебутов Гарегин Владимирович
- ↑ «Российская национальная библиотека, Санкт-Петербург». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Российская национальная библиотека, Санкт-Петербург». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Российская национальная библиотека, Санкт-Петербург». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Российская национальная библиотека, Санкт-Петербург». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Российская национальная библиотека, Санкт-Петербург». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Российская национальная библиотека, Санкт-Петербург». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Российская национальная библиотека, Санкт-Петербург». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Память народа :: Документ о награде :: Бебутов Гарегин Владимирович, Медаль «За оборону Кавказа»». pamyat-naroda.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Подвиг народа». www.podvignaroda.ru. Վերցված է 2024 թ․ փետրվարի 9-ին.